Քունգ ֆու պանդա 3
Քունգ ֆու պանդա 3 (անգլ.՝ Kung Fu Panda 3), ամերիկյան լիամետրաժ համակարգչային անիմացիոն ֆիլմ, որի պրեմիերան Ռուսաստանում կլինի 2016 թվականի հունվարի 28-ին։ Ստեղծվել է DreamWorks Animation-ի և տարածվել 20th Century Fox-ի կողմից։
Սյուժե խմբագրել
Շարունակելով իր լեգենդար և ապշեցուցիչ արկածները, Պոն պիտի բախվի երկու շատ վիպական, բայց շատ տարբեր սպառնալիքների՝ մեկ գերբնական, և մյուս ավելի մոտ տանը։
Պոն արդեն փրկել է աշխարհը անթիվ անհամար անգամներ, բայց դրանցից ոչ մի անգամ նա իրեն չի նախապատրաստել մի ավելի մեծ խնդրի՝ սիրաշահել իր երկու հայրերի սրտերը։
Պանդա Պոն վերջապես կհանդիպի իր իրական հայրիկին և նրա հետ միասին կուղևորվի պանդաների գաղտնի ավանը, բայց Պոն իրեն այնտեղ զգում է անհարմար։ Այնտեղ նա հանդիպում է չափազանց անհամբեր Մեյ Մեյին, որը պիտի ամուսնանա Պոի հետ ըստ համաձայնության։ Ճիշտ է նաև, որ հարազատների հետ հանդիպման երջանկությունը չի տևի շատ երկար։ Մի Կայ անունով չար կով շրջագայում է Չինաստանով՝ հաղթելով բոլոր հայտնի քունգ ֆուի վարպետներին։ Պոն ստիպված է լինում դառնալ ուսուցիչ իր նոր ընկերների համար և սովորեցնել այդ փափկամազիկ պանդաներին քունգ ֆու մարտարվեստը։
Պոն պետք է կռվի այդ չար հոգու՝ Կայի հետ, որը ընդունակ է կորզել յուրաքանչյուր քունգ ֆուի վարպետի կարողությունները, որոնց նա տիրապետում է, և նրա աչքը հիմա Պոի վրա է[6][7]։
Օրիգինալ Ձայնավորում խմբագրել
Ձայնավորող | Դեր |
---|---|
Ջեք Բլեք | Վարպետ Պո |
Անջելինա Ջոլի | Վարպետ Վագր |
Սեթ Ռոգեն | Վարպետ Աղոթարար |
Դեվիդ Կրոս | Վարպետ Կռունկ |
Լյուսի Լյու | Վարպետ Իժ |
Ջեկի Չան | Վարպետ Կապիկ |
Դասթին Հոֆման | Մեծ Վարպետ Շիֆու |
Ռանդալ Դուկ Քիմ | Մեծ Վարպետ Ուգվեյ |
Ջեյմս Հոնգ | Պարոն Պին |
Բրայան Քրենսթոն | Լի Շան(Պոի հայրը)[8][9][10] |
Քեյթ Հադսոն | Մեյ Մեյ(պանդա), ժապավենով պարուհին[11][12] |
Սթիլ Գեգնոն | Բաո |
Ջոնաթան Սիմոնս | Կայ[13] |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ Kinopolis (գերմ.) — 1905.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 4,0 4,1 Box Office Mojo — 1999.
- ↑ Box Office Mojo — 1999.
- ↑ «ISSUU — Toy World January 2015 by Johnny F Designs»։ Արխիվացված է օրիգինալից 2015-06-27-ին։ Վերցված է 2016-01-16
- ↑ Chitwood Adam (ապրիլի 23, 2015)։ «Synopses Revealed for KUNG FU PANDA 3, JOY, THE MARTIAN, and More»։ Collider։ Վերցված է ապրիլի 25, 2015
- ↑ «Bryan Cranston's Scientific System for Choosing His Roles»։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-21-ին։ Վերցված է 2016-01-16
- ↑ «What’s next for the stars of ‘Breaking Bad’?»։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-19-ին։ Վերցված է 2016-01-16
- ↑ GuardianLV.com - "Breaking Bad — What's next for the Cast?" by Lisa Nance
- ↑ Cooke Nick (January 2015)։ «Living the Dream»։ Toy World։ Արխիվացված է օրիգինալից 2015-06-27-ին։ Վերցված է մարտի 11, 2015
- ↑ Kit Borys (սեպտեմբերի 4, 2015)։ «Kate Hudson to Replace Rebel Wilson in 'Kung Fu Panda 3' (Exclusive)»։ The Hollywood Reporter։ Վերցված է սեպտեմբերի 4, 2015
- ↑ Instagram.com - "Kung Fu Panda 3 recording with Mr. Whiplash himself..." by Phil Craven
Արտաքին հղումներ խմբագրել
- Официальный сайт(անգլ.)
- «Кунг-фу панда 3»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Смотреть Кунг-Фу Панда 3 онлайн 2016 Archived 2016-02-04 at the Wayback Machine.