Քույր Բեթին
«Քույր Բեթին» (անգլ.՝ Nurse Betty), ամերիկացի ռեժիսոր Նիլ Լաբուտի գեղարվեստական ֆիլմը, նկարահանվել է Ջեյմս Ֆլեմբերգի և Ջոն Սի Ռիչարդսի սցենարով 2000 թվականին։
Քույր Բեթին անգլ.՝ Nurse Betty | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() ![]() |
Ժանր | կինոկատակերգություն[1][2][3], քրեական ֆիլմ, դրամա և ԼԳԲՏ թեմայով ֆիլմ |
Թվական | 2000 և հոկտեմբերի 26, 2000[4] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Նիլ Լաբուտ[1][5][3][…] |
Պրոդյուսեր | Սթիվ Գոլին և Գեյլ Մատրաքս |
Դերակատարներ | Ռենե Զելվեգեր[6][2][3][…], Մորգան Ֆրիման[5][6][2][…], Քրիս Ռոք[6][2][7], Գրեգ Քիննիր[5][6][7], Աարոն Էքհարթ[6], Տիա Տեքսադա[6], Քրիսփին Գլովեր[6], Էլիսոն Ջեննի[6], Էլիզաբեթ Միթչել[6], Հարիեթ Սանսոմ Հարրիս[6], Քեթլին Ուիլհոյթ[6], Փրուիթ Թեյլոր Վինս[6], Sung-Hi Lee?, Շեյլա Քելլի[8], Քևին Ռամ[8], Սթիվեն Քալփ[8], Քրիստոֆեր ՄաքԴոնալդ[8], Stacy Haiduk?[8], Ջեննի Ուեյդ[8], Steven Franken?[8], Ջորջ Ուոլես[8] և Ալֆոնսո Ֆրիման[8] |
Օպերատոր | Ժան Իվ Էսկոֆյե |
Երաժշտություն | Ռոլֆ Քենթ |
Մոնտաժ | Joel Plotch? և Սթիվեն Վայզբերգ |
Պատմվածքի վայր | Լոս Անջելես |
Նկարահանման վայր | Լոս Անջելես, Կոլորադո և Արիզոնա |
Կինոընկերություն | Intermedia |
Տևողություն | 110 րոպե |
Սյուժե
խմբագրելԿանզասի փոքրիկ քաղաքի խորտկարաններից մեկում աշխատում է բարի և միամիտ մատուցողուհի Բեթի Սայզմուրը։ Նա դժբախտ է ամուսնության մեջ և որոշակի հանգստություն է գտնում իր սիրելի սերիալը դիտելով։ Նրա ամուսինը ավտոմեքենաների վաճառող է, ագահ և եսասեր գործարար է։ Կարծելով որ կարող է խաբել որոշ վաճառականների թմրանյութերով՝ նա թմրանյութ է թաքցնում վաճառքի տակ դրված բեռնախցիկում։
Իր ամուսնու գործերից լրիվ անտեղյակ Բեթին ակամա դառնում է երկու հատուկ եկած մարդասպանների կողմից նրա սպանության ականատեսը։ Խոշտանգումների վախից Դելը մահվանից առաջ հասցնում է ասել, թե որտեղ են թմրանյութերը։ Ապշած Բեթիին հաջողվում է աննկատ փախչել տանից, բայց տեղի ունեցածից նա խելագարվում է։ Նրան թվում է, թե նա բուժքույր է, ով ունի սիրած տղա Դեվիդ անունով, ով բժիշկ-սրտաբան է (իր սիրած սերիալի հերոսը)։
Բեթիի նոր ընկերուհու օգնությամբ նա հանդիպում է Ջորջ Մակորդի՝ Դեվիդի դերակատարի հետ։ Ջորջը ընկալում է նրան որպես հերթական երկրպագուհիներից մեկը։ Սակայն հաջորդած զրույցի ժամանակ Ջորջը զարմանում է նրա զգացմունքների անկեղծությունից և հրավիրում է նրան նկարահանման հրապարակ՝ նախապես համոզելով սերիալի պրոդյուսերին նոր հերոսուհու ավելացնել, իսկ Ջորջը ցանկանում է լինել հերթական սերիայի ռեժիսոր։
Դերերում
խմբագրել- Ռենե Զելվեգեր - Բեթի Սայզմուր
- Մորգան Ֆրիման - Չառլի
- Քրիս Ռոք - Ուեսլի
- Գրեգ Կիներ - Ջորջ Մաքորդ
- Աարոն Էկհարտ - Դել Սայզմուր
- Պրիյուիտ Թեյլոր Վինս - Էլդոն Բալարդ
- Տիա Տեքսադա - Ռոզա Էռնանդես
- Էլիսոն Ջոնի - Լայլա Բրենչ
- Հարիեթ Սանսոմ Հարիս - Էլեն
- Կրիսպին Գլովեր - Ռոյ Օստերի
- Էլիզաբեթ Միտչել - Քլոյա Ջենսեն
- Քեթլին Վիլհոյթ - Սյու Էն Ռոջերս
- Շեյլա Կելի - Ջոյս
Մրցանակներ
խմբագրել- Ֆիլմը ստացել է մի շարք հայտնի մրցանակներ և առաջադրումներ՝ Ոսկե Գլոբուս լավագույն կանացի դերի համար (Ռենե Զելվեգեր) և 2000 թվականի Կաննի կինոփառատոնի մրցանակ լավագույն սցենարի համար (Ջեյմս Ֆլեմբերգ և Ջոն Սի Ռիչարդս)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0171580/
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 http://www.metacritic.com/movie/nurse-betty
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.filmaffinity.com/en/film875957.html
- ↑ http://www.kinokalender.com/film1723_nurse-betty.html
- ↑ 5,0 5,1 5,2 http://stopklatka.pl/film/siostra-betty
- ↑ 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 http://www.imdb.com/title/tt0171580/fullcredits
- ↑ 7,0 7,1 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=25080.html
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 8,7 8,8 ČSFD (չեխերեն) — 2001.
Արտաքին հղումներ
խմբագրել=
- Քույր Բեթին(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Roger Ebert. (2000 թ․ սեպտեմբերի 8). «Nurse Betty» (անգլերեն). rogerebert.com. Վերցված է 2015 թ․ հունիսի 12-ին.
- «'Nurse Betty': Fragile: Handle With Dreams» (անգլերեն). New York Times. 2000 թ․ սեպտեմբերի 8. Վերցված է 2015 թ․ հունիսի 12-ին.
- Peter Travers. (2000 թ․ սեպտեմբերի 8). «Nurse Betty» (անգլերեն). Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 12-ին.