Քորուն, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Բայազետի գավառակում[1]։ Գտնվում էր Գայլատու լճից 23 կմ հարավ-արևելք, Առուն գետակի աջ ափին։ Գյուղի միջով է անցնում Բայազետ-Իգդիր ճանապարհը։

Գյուղ
Քորուն
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառակԲայազետի գավառակ
Այլ անվանումներԳորուն, Կարուն, Կորում, Կորուն, Քոկում, Քորում
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3

Պատմություն

խմբագրել

1828-1829 թվականներին մի խումբ հայեր Քորունից գաղթել են և հաստավել են ներկայիս Արծվանիստ գյուղում։ 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակ զոհվել է 154 հայ։

Բնակչություն

խմբագրել

1872-1873 թվականներին ուներ 30 տուն հայ, 1909 թվականին՝ 30 տուն հայ և 30 տուն այլազգի բնակիչ։

Տնտեսություն

խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, հողագործություն և արհեստներն էր։

Պատմամշակութային կառույցներ

խմբագրել

Քորունն ուներ Ս. Սարգիս անունով եկեղեցի։

Կրթություն

խմբագրել

Գյուղում գործում էր վարժարան[2]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Կարինի նահանգի Բայազետի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 438

Աղբյուրներ

խմբագրել