Լիան Ջինկան (հունվարի 4, 1994(1994-01-04), Շենժեն, Գուանդուն, Չինաստան), հայտնի է նաև որպես Քոնոր Լեոնգ, չինացի դերասան և մոդել։ Նա առավել հայտնի է իր գլխավոր դերով՝ որպես Ֆեն Մեյզո՝ 2018 թվականին նկարահանված «Ընկնող աստղերի այգի» հեռուստասերիալում, որը նրան հայտնի է դարձրել ամբողջ Չինաստանում և Ասիայում[1]։

Քոնոր Լեոնգ
Ծնվել էհունվարի 4, 1994(1994-01-04) (30 տարեկան)
ԾննդավայրՇենժեն, Գուանդուն, Չինաստան
Քաղաքացիություն Չինաստան
Մասնագիտությունդերասան և հեռուստատեսային դերասան

Վաղ կյանք և կրթություն խմբագրել

Լեոնգը ծնվել է 994 թվականի հունվարի 3-ին Չինաստանի Գուանգդոնգ նահանգի Շենժեն քաղաքում։ Նա հաճախել է Գուանչժու համալսարանի Հարավային Չինաստանի ծրագրային տեխնիկայի ինստիտուտ։ Քոլեջում նա սկսել է նկարել և մոդելավորել գովազդներ[1][2]։

Կարիերա խմբագրել

2016–2017: Սկիզբ խմբագրել

Լեոնգը կատարել է իր նորամուտը 2016 թվականին «Հուան Ֆե Յոնգ» պատմական կատակերգական դրամայում, որտեղ նա խաղացել է Գոնգ Թինգ։ Այնուհետև նկարահանվել է «Գիշերային բանաստեղծ» կարճամետրաժ ֆիլմում[3]։ Նույն թվականին Լեոնգը մտել է Թոնի Լոնգ Կա Ֆայի «Կեսգիշերի ճաշ» չինական ֆիլմի ադապտացիայի դերասանական կազմի մեջ[4][5]։

2017 թվականին Լեոնգը նկարահանվել է «Կատվի սիրահարը» ֆանտաստիկ սիրային ֆիլմում[6]։ Լեոնգը մասնակցել է Youku բազմազան ցուցադրությունների «Սուպեր այդլ» ցուցադրությանը, որտեղ նրան հրավիրել էր Հե Ջիոնգը[7]։ Նույն թվականին նա դեր է ստացել 2018 թվականին նկարահնվող «Ընկնող աստղերի այգի» ադապտացիայում, որպես Մեյզո, Էնջի Չաիի կողմից[8][9]։ Harper's Bazaar China ամսագրի նոյեմբերյան համարում Լեոնգը հայտնվել է վերոհիշյալ սերիալի այլ աստղեր՝ Դարեն Չենի, Դիլան Վանի և Ցեզար Վուի հետ միասին[10]։

2018–ներկա։ Ժողովրդականության աճ խմբագրել

Լեոնգը հայտնի է դարձել խաղալով 2018 թվականի «Ընկնող աստղերի այգի» հեռուստասերիալի դերում՝ որպես Ֆեն Մեյզո[1][11]։

2019 թվականին Լեոնգը նկարահանվել է «Մի ուրիշ ես» հեռուստատեսային դրամայում, որը հիմնված է «Հարազատ հոգի» (2016) ֆիլմի վրա։ Նա խաղում է հյուրի դեր, որպես կին առաջնորդի կրտսեր եղբայր[12]։ Նույն թվականին նա խաղացել է «Երբեք կանգ չառնեք» երիտասարդական սպորտային դրամայի գլխավոր դերում[13]։

2020 թվականին Լեոնգը նկարահանվելու է Run For Young երիտասարդական կատակերգական դրամայում[14]։

ՖԻլմագրություն խմբագրել

Ֆիլմ խմբագրել

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր Նշումներ
2016 Գիշերային բանաստեղծ 夜的诗人 Կարճամետրաժ ֆիլմ
2017 Կատվի սիրահարը 猫妖传奇 Ջիան Զե
2019 Կեսգիշերի ճաշ 深夜食堂 Քիու Ֆան

Հեռուստասերիալներ խմբագրել

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր Ալիք Նշումներ
2017 Հուան Ֆեի Հոնգ 国士无双黄飞鸿 Գոնգ Թինգ
2018 Ընկնող աստղերի այգի 流星花园 Ֆեն Մեյզո Hunan TV
2019 Մի ուրիշ ես 七月与安生 Ջի Յուե iQiyi Հյուրի դերում
Երբեք կանգ չառնեք։ Կողք կողքի 极限S: 羽你同行 Փինգ Ան Mango TV
2020 Run For Young 疯犬少年的天空
Իմ սեր, լուսավորիր ինձ 暖暖请多指教 Հան Չէ [15]

Սկավառակագրություն խմբագրել

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Ալբոմ Նշումներ
2018 For You «Ընկնող աստղերի այգի» սաունդթրեք Դիլան Վանի, Դարեն Չենի և Ցեզար Վուի հետ
Creating Memories 创造回忆
Never Would’ve Thought Of 从来没想到
Star Counting Shooting Stars 星星数流星

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «LOOK: Meet Connor Leong as Mei Zuo on 'Meteor Garden'». ABS-CBN. 2018 թ․ օգոստոսի 14. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
  2. 新版《流星花园》美作梁靖康,暖萌的广东男子. Toutiao (չինարեն). 2018 թ․ հուլիսի 18.(չաշխատող հղում)
  3. 新流星花园美作扮演者是谁?梁靖康个人资料代表作. Toutiao (չինարեն). 2017 թ․ դեկտեմբերի 2.(չաշխատող հղում)
  4. 《流星花园》梁靖康登封面 (չինարեն). Xinhua News. 2018 թ․ ապրիլի 2. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 2-ին.
  5. 梁家辉导演处女作《深夜食堂》定档. Mtime (չինարեն). 2019 թ․ հուլիսի 3. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 2-ին.
  6. (猫妖传奇) 看绝色猫妖与小鲜肉上演人畜虐恋 (չինարեն). NetEase. 2017 թ․ մայիսի 23. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
  7. 《超次元偶像》梁靖康揭面 撞脸林宥嘉粉丝舔屏 (չինարեն). Netease. 2017 թ․ մայիսի 29.
  8. 行走的胶原蛋白!《流星花园》全角色海报大曝光. Sina (չինարեն). 2018 թ․ փետրվարի 9.
  9. «Meet the new F4 and Shancai in the 2018 Meteor Garden TV reboot». The Straits Times. 2017 թ․ նոյեմբերի 10. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
  10. «新《流星花园》F4登时尚芭莎封面震撼首发» (չինարեն). Huanqiu Fashion. 2017 թ․ նոյեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 8-ին.
  11. 《流星花园》梁靖康感情成迷 促兄弟恋情花样百出. People.com (չինարեն). 2018 թ․ օգոստոսի 16. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 2-ին.
  12. 剧版《七月与安生》梁靖康出演暖萌“九月”. China Daily (չինարեն). 2018 թ․ մայիսի 11. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 2-ին.
  13. 《极限17羽你同行》公布演员阵容 梁靖康杨超越开启运动青春. Huanqiu (Chinese (China)). 2019 թ․ մարտի 13.
  14. 中国最会拍青春片的大叔又出手了 张一白《疯犬少年的天空》开机 彭昱畅主演. Mtime (չինարեն). 2018 թ․ դեկտեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 2-ին.
  15. «梁靖康李凯馨主演《暖暖,请多指教》杀青». Xinhua News (չինարեն). 2019 թ․ հոկտեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել