Քոյ Ստյուարտ

ամերիկացի դերասան

Քոյ Ստյուարտ (ծնվել է 1998թ.) Ամերիկացի դերասան է։ TBS-ի «Are We There Yet?» սիթքոմում մարմնավորել է Քեվինի կերպարը, իսկ Նիկելոդեոնի «Բելլան և Բուլդոգները» (Bella and the Bulldogs) սիթքոմում մարմնավորել է Թրոյին[1]։

Քոյ Ստյուարտ
Դիմանկար
Ծնվել էհունիսի 24, 1998(1998-06-24) (25 տարեկան)
ԾննդավայրԿոլումբիա
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
Մասնագիտությունդերասան, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան և կինոդերասան
 Coy Stewart Վիքիպահեստում

Վաղ Կյանք խմբագրել

Ստյուարտը ծնվել է Կոլումբիա, Հարավային Կարոլինայում։ Նրա սերը դերասանության հանդեպ առաջացավ՝ ճանաչված հաղորդումների կերպարների խոսքերը արտասանելուց հետո[2]։ Նա այնուհետև միացավ «DeAbreu Modeling and Consulting» գործակալությանը[3]։

Գործունեություն խմբագրել

2010թ. Ստյուարտը սկսեց իր կարիերան մարմնավորելով Քեվինին՝ TBS-ի ի «Are We There Yet?» սիթքոմում։ 2011թ. մարտին Քոյը հաղթեց «Երիտասարդ Արտիստներ» մրցանակը իր Քեվին կերպարի համար։ 2011թ. Քոյը մասնակցեց PBS-ի «The Electric Company» հեռուստասերիալի 12 էպիզոդներին։ 2012թ. հունվարին Քոյի հայրը (Դերեկ Ստյուարտը) հրատարակեց ոչ-գեղարվեստական գիրք «The Unlikely Journey» անվանմամբ, որը պատկերում է Քոյի ուղևորությունը դեպի շոուբիզնես (entertaintment business): Նիկելոդեոնի «Բելլան և Բուլդոգները» հեռուստաշույում մարմնավորել է Թրոյ Դիքսոնին։ 2016թ. «WTH: Welcome to Howler» սարսափ/կատակերգական հեռուստասերիալում Հավիերի դերն է ընդունել։ 2017թ. օգոստոսին Քոյ Ստյուարտը ռեփեր Լոջիքի "1-800-273-8255" երգի տեսահոլովակի մեջ գլխավոր դերն է տարել։ Տեսահոլովակը համասեռականության և ինքնասպանության մասին է։ 2017թ. նոյեմբերին հայտարարվել է, որ «Agents of S.H.I.E.L.D.» ֆիլմում Ստյուարտը մարմնավորելու է Ֆլինթին[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Nellie Andreeva (2014 թ․ մարտի 13). «Nickelodeon Greenlights New Comedy From Dan Schneider, Two Other Live-Action Series». Deadline Hollywood.
  2. Coy Stewart Interview Interview. July 2010. Portrait magazine.(չաշխատող հղում)
  3. Coy Stewart bio at TBS.com Արխիվացված 2011-01-05 Wayback Machine
  4. http://ew.com/tv/2017/11/02/agents-shield-season-5-spoilers-cast/
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քոյ Ստյուարտ» հոդվածին։