Քոլին Մորգան (անգլ.Colin Morgan, հունվարի 1, 1986(1986-01-01)[1], Արմա), բրիտանացի դերասան, առավել հայտնի Մերլինի դերակատարությամբ BBC-ի համանուն ֆիլմում։

Քոլին Մորգան
անգլ.՝ Colin Morgan
ColinMorgan Island premiere Glasgow Sun20Feb2011.jpg
Ծնվել էհունվարի 1, 1986(1986-01-01)[1] (34 տարեկան)
ԾննդավայրԱրմա
ԿրթությունՇոտլանդիայի թագավորական կոնսերվատորիա
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասան, թատրոնի դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան

ԿենսագրությունԽմբագրել

Քոլին Մորգանը ծնվել է 1986 թվականի հունվարի 1-ին Հյուսիսային Իռլանդիայում գտնվող Արմա քաղաքում։ Միջնակարգ կրթությունը ստացել է Անգլիայի «Saints and Scholars Primary School»-ում և Դանոնի ինտեգրված քոլեջում (ICD)։ Ուսումնական երրորդ տարում Քոլինը արժանացել է Դենիս Ռունի գավաթին որպես տարվա լավագույն ուսանող։ Քոլեջն ավարտելուց հետո Քոլինն ընդունվել է Բելֆաստի քոլեջ (Belfast Metropolitan College/ Belfast Institute of Further & Higher Education), որն ավարտել է 2014 թվականին՝ կատարողական արվեստի ազգային դիպլոմով։
Քոլեջից հետո Քոլինը շարունակեց կրթությունը Գլազգոյի «Երաժշտության և դրամայի Թագավորական ակադեմիայում» (Royal Scottish Academy of Music and Drama)՝ սովորելով 3 տարի։ 2010 թվականի նոյեմբերին «Belfast Metropolitan College»-ի կողմից Քոլինին շնորհվեց «Award of Distinction» հեղինակավոր մրցանակը արվեստի մեջ իր ներդրումն ունենալու համար։
2007 թվականին Քոլինը Լոնդոնի հին թատրոն «Old Vic»-ի բեմում կատարեց Էստեբանի դերը Պեդրո Ալտեմորի «Ամեն ինչ իմ մոր մասին» ստեղծագործության ադապտացված տարբերակում և ստացավ գլխավոր դեր Պիեր Դի Բի Սիի «Վերնոն Աստված Լիտլ» գրքի էկրանավորման համար։ 2008-2012 թվականներին Մորգանը մարմնավորեց Մերլինին համանուն հեռուստասերիալում, որի համար արժանացավ «National Television Awards» մրցանակին։

ԸնտանիքԽմբագրել

Քոլինի մայրը՝ Բերնին, բուժքույր է, իսկ հայրը՝ Բերնարդը, նկարիչ և դիզայներ։ Քոլինն ունի մեկ եղբայր՝ Նեյլը, ով մեծ է նրանից 3 տարով։ Նեյլը Լոնդոնի թաղման բյուրոյի տնօրենն է։

Հետաքրքիր փաստերԽմբագրել

Քոլինի հասակը 1.83 մետր է, Քոլինը բուսակեր է, ունի կաթնաշաքարի անհանդուրժողականություն, ուստի չի օգտագործում կաթնամթերք, հրաշալի լողորդ է, ունի բեմական մարտերի առաջին աստիճանի BAF (սուսերամարտի բրիտանական ակադեմիա) սերտիֆիկատ։

ԳործունեությունԽմբագրել

2002 թվականին (հոկտեմբերի 27) 16 տարեկանում Քոլինը մասնակցել է «You’re A Star» երաժշտական ծրագրի լսումներին։ Հաղթողը պետք է պայմանագիր ստորագրեր ձայնագրման ստուդիայի հետ և ներկայացներ Իռլանդիան 2003 թվականի Եվրատեսիլին։ Քոլինն անցավ լսումները։
Մինչև 2008 թվականին Մերլինի դերը ստանալը, Մորգանը խաղացել է բազմաթիվ աննշան դերեր հեռուստատեսային հաղորդումներում. «Քեթին Թեյնի շոուն» 2007 թ., «Բժիշկ ով» (էպիզոդ «Կեսգիշեր») 2013 թ։ 2009 թվականի մարտից աշխատել է ռադիոյի «Նորածնի ճիչը» հաղոդորմանը։ Կինեմատոգրաֆիայում նրա դեբյուտը եղավ «Կղզի» ֆիլմը, որը հիմնված էր Ջեյն Ռոջերի համանուն վեպի հիման վրա։

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.