Այս հոդվածը բարելավվել է 2014-2015 թվականների Վիքին սիրում է Գիտություն նախագծի ընթացքում։

Կասկածելի քարտեզներ խմբագրել

Խնդրում եմ խուսափել հոդվածում պատմականորեն վիճելի քարտեզեներ տեղադրելուց։ Օգտագործեք այնպիսի քարտեզներ, որոնք պատմաբանների կողմից հաստատված են և լայն ընդունելություն ունեն հեղինակավոր պատմաբանական աշխատություններում։ --Vacio 21:21, 5 Փետրվարի 2011 (UTC)

Հեղինակային իրավունքի կոպիտ խախտումներ Տիգրան Մեծ հոդվածում խմբագրել

Ողջույն բոլորին: Այս հոդվածում դրված է մի քանի պատկեր, որոնց անվանումը խիստ վիճելի է: Նախ՝ ասորա-քրդական Դիարբեքիր (Ամիդ, որ թարգմանվում է որպես սյուն) քաղաքի մասին հղումը բերեց ինձ այստեղ, որը լրիվ նմանեցվում էր Տիգրանակերտին: Այնինչ Ամիդը կամ Դիարբեքիրը գտնվում է հայկական Տիգրանակերտից (թուրքերեն՝ Սիլվան) 80 կմ հեռավորության վրա (https://www.google.com/maps/dir/%D4%B4%D5%AB%D5%B5%D5%A1%D6%80%D5%A2%D5%A1%D6%84%D5%AB%D6%80+Diyarbak%C4%B1r/%D5%8D%D5%AB%D5%AC%D5%BE%D5%A1%D5%B6,+%D5%8F%D5%AB%D5%A3%D6%80%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A5%D6%80%D5%BF%2F%D4%B1%D5%B4%D5%AB%D5%A4%D5%AB+%D5%B6%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B6%D5%A3,+%D4%B9%D5%B8%D6%82%D6%80%D6%84%D5%AB%D5%A1/@38.1137054,40.5151695,10.38z/data=!4m14!4m13!1m5!1m1!1s0x40751fa80abac46b:0x53070c279310852c!2m2!1d40.2109826!2d37.9249733!1m5!1m1!1s0x4074a94f5326358b:0xc7decadbdb47f5cd!2m2!1d41.0128071!2d38.141225!3e0?hl=hy): Բայց ես խնդրում եմ այստեղ հրավիրել ոչ թե մասնագիտական (պատմաբանի), այլ հեղինակային իրավունքի կոպիտ խախտման սխալներ: Աստղիկ աստվածուհու մարմարյա արձանը (Պատկեր:Աստղիկ դիցուհու մարմարյա արձան): Նշեմ, որ դա չի վերաբերում Աստղիկին, այլ Աֆրոդիտեին (https://akunq.net/am/?p=51063): Բացի այդ, խիստ կասկածում եմ, որ սա լիներ «բեռնողի սեփական աշխատանք»: Երկրորդ՝ Արցախի Տիգրանակերտի մոտ կառուցած Շահ-Բուլաղ ամրոցը (17-րդ դար) նշվում էր որպես «Տիգրանակերտի ամրոց» (մ.թ.ա. 1-ին դար): Նույնը վերաբերում է Դիարբեքիրի բերդին, որտեղ կա 63 լեզվով արձանագրություն, որոնցից ոչ մեկը հայերեն չէր, իսկ հոդվածում նշվում է իբրև «Տիգրանակերտ մայրաքաղաքի ամրոց»: Նման մեկ այլ պատկեր՝ նույնպիսի մեկնաբանությամբ էլ կա այստեղ (Պատկեր:Արածանիի ճակատամարտ): Տիգրան Մեծի՝ Հայաստանում գտնված դրամները, նշվել են որպես Դամասկոսում հատված, երբ նման բան երբեք չի եղել (Պատկեր:Tigranes II 95-55 BC): Երբ Տիգրան Մեծը նույնիսկ Անտիքում չէր հատել դրամներ: Ի՞նչ հիմքով ու թույլատվությամբ են վիքիպեդիա բեռնվել Ռուբիկ Քոչարյանի նկարած պատկերները որպես «բեռնողի սեփական աշխատանք» (https://www.peopleofar.com/2012/10/20/art-of-rubik-kocharian/): Դրանք երեքն են՝

Լիլիթ ջան, խնդրում եմ ժամանակ ունենալու դեպքում անդրադառնալ այս հարցին: Սա ոչ միայն սխալներով լի գեղարվեստական ոճով հոդված էր, այլ ուներ հեղինակային իրավունքի խախտումներ, ինչը դու ինձ բացատրել ես իմ քննարկման էջում: --Լևոն Հարությունյան (քննարկում) 13:12, 28 Հունիսի 2019 (UTC)Պատասխանել

Այն, որ Արցախի Տիգրանակերտը դարձյալ հեղինակային իրավունքի խախտում ունի, սխալ չէի: Իրականում՝ https://www.peopleofar.com/2014/01/31/ancient-armenian-cities-as-recorded-by-the-greeks-and-romans/tigranakert-of-artsakh/ 2014 թվականին արված լուսանկարը մտավ վիքիպեդիա՝ Պատկեր:Արցախյան Տիգրանակերտի ամրոցը : Չհաշված, որ 18-րդ դարում կառուցած բերդը ոչ մի կապ չունի Տիգրանակերտի հետ (Տիգրանակերտ տեղավայրի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ (Ասկերանի շրջան)): --Լևոն Հարությունյան (քննարկում) 13:36, 28 Հունիսի 2019 (UTC)Պատասխանել

Ողջույն, հարգելի @Լևոն Հարությունյան։ Շնորհակալություն դիտարկումների համար, քանի որ սա քննարկում է, այն տեղափոխել եմ հոդվածի քննարկման էջ։ Կարծում եմ @Omicroñ'R մասնակիցը կունենա որոշ հարցերի պատասխաններ/պարզաբանումներ։--Ավետիսյան91 (քննարկում) 16:19, 28 Հունիսի 2019 (UTC)Պատասխանել
Տեխնիկական մասով միայն ասեմ, որ հեղինակային իրավունքի խախտման դեպքերում կարող եք պատկերը ներկայացնել ջնջման՝ ձախ մասի ամենաներքևի «Nominate for deletion» հղմանը սեղմելով։ Սա արդեն ներկայացրել եմ։--Ավետիսյան91 (քննարկում) 16:32, 28 Հունիսի 2019 (UTC)Պատասխանել
Եվս մեկ The Emperor Tigran The Great. - Kareyac (քննարկում) 18:08, 28 Հունիսի 2019 (UTC)Պատասխանել
ողջույն, հարգելի Լևոն Հարությունյան։ Եթե անկեղծ լինեմ՝ շունչս կտրվեց կարդալուց, բավականին լարված տոնայնությամբ էիք շարադրել ձեր մտքերը։ Շնորհակալություն խմբագրումների համար՝ բավականին էֆեկտիվ էին, կարծում եմ ։)

Իսկ հիմա՝ հակափաստարկներս․

  1. Աստղիկի կապակցությամբ․ նախ և առաջ ձեր բերած աղբյուրը հավաստի չէ և ես չեմ կարող վստահել դրան, և երկրորդ՝ ես ունեմ աղբյուր, որ դա Աստղիկն է։ Բացի այդ, բուն հելլենիզմի ժամանակահատվածում ընդունված երևույթ է եղել հունահռոմեական և հայկական աստվածների համապատասխանեցումը և քանի որ այն հայտնաբերվել է Արտաշատից՝ առավել հավանական է արձանի հայկական լինելու հանգամանքը։ Աստղիկի արձանի պատկերի մասին․ ես չեմ բեռնել պատկերը, այլ բեռնել եմ արդեն իսկ վիքիպահեստում գոյություն ունեցած պատկերի թափանցիկ տարբերակը։
  2. Ռուբիկ Քոչարյանի պատկերների մասով․ ես անձամբ խոսել եմ հեղինակի հետ, որը հայտնել է այն մասին, որ իր պատկերներն ունեն ազատ արտոնագիր։ Այդ մասին վկայում են այդ պատկերի հանդես գալը գրքերի շապիկներին1 և դպրոցական դասագրքերում։
  3. Տիգրան Մեծի դրամահատարանների վերաբերյալ ձեր տեղեկությունը ցավով ուզում եմ հայտնել, որ սխալ են։ Իմ իմացած տվյալներով՝ որոնք հիմնված են աղբյուրների վրա, Տիգրան Մեծը մետաղադրամներ հատել է իր երեք դրամատահատարաններում՝ Տիգրանակերտում, Անտիոքում և Դամասկոսում։ Աղբյուրներ՝ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8...

Շնորհակալություն--Օmıcrօn 21:40, 29 Հունիսի 2019 (UTC)Պատասխանել

Հարգելի Omicroñ'R, շնորհակալ եմ Ձեզ՝ շնչակտուր կարդալու համար, քանի որ էֆեկտիվ խմբագրումները այլ կերպ կարդալ հնարավոր չէ: Ողջունում եմ Ձեր երեք հակափաստարկները, ցավում եմ, որ դրանք բավականաչափ հիմնարար չէին:
  1. Եթե Ձեզ համար հավաստի չէ բերածս աղբյուրը (միակ հայերեն օնլայնը, որ գտա), ապա Երևանում գտնվելու պարագայում կարող եք այցելել Հայաստանի պատմության թանգարան, որտեղ արձանը դրված է, և տակը գրված է Աֆրոդիտե, և արձանն ունի մոտավորապես այս տեսքը: Նշեմ, որ դա ամենևին կապ չունի Տիգրան Մեծի հետ. այն մ.թ.ա. 150-ական թվականներին կերտվել էր Հունաստանում, և որոշ ժամանակ անց բերվել էր Արտաշատ: Գտել են արձանը խորհրդային տարիներին: Մանրամասն կարող եք կարդալ «Արարատի ստորոտում: Արտաշատ եւ հունահռոմեական Հայաստան» գրքում:
  2. Ռուբիկ Քոչարյանի պատկերները ներկայացնելու եմ ջնջման, անկախ Ձեր այստեղ գրած հաղորդագրության, և կներբեռնեք Վիքիպեդիա այն ժամանակ, երբ հեղինակից գրավոր թույլատվություն կստանաք և կտեղադրեք պատկերների հետ միասին: Դպրոցական դասագրքերն էլ, ինչպես և բուհականը, որևէ լուրջ աշխատանքի, առավել ևս՝ հանրագիտարանային հոդվածի համար հիմք ծառայել չեն կարող:
  3. Տիգրան Մեծի դրամահատության հետ կապված, չեմ ներկայացնի Ձեզ առավել զորեղ փաստարկներ, այլ կբավարարվեմ Ձերը մերժելով: Նախ՝ Ձեր նշած ութ աղբյուրներից միայն երկուսում էր նշված, որ Դամասկոսում դրամներ են հատվել ([1], [2]), որոնցից ոչ մեկ հանրագիտարանային աղբյուր չէ, ավելին՝ նոր ստեղծված կայք: Բայց նույնիսկ եթե Դուք ճիշտ եք, հենց Ձեր նշած աղբյուրներում միանգամայն այլ պատկերներն են՝ դրամների վրա: Դուք, ըստ այդմ, որևէ աղբյուր չներկայացրիք, որ Ձեր նշած երկու դրամներից մեկը գտել են Դամասկոսում, մյուսը՝ Արտաշատում:
Ոչ մի աղբյուր և պատասխան այստեղ չկար՝ մի քանի կարևոր հարցի մասին. (1) Դիարբեքիրը Տիգրանակերտը չէ, և ոչ մի հայկական պետության կազմում չի եղել, բացի Տիգրան Մեծի 17 տարվա կառավարումից (աղբյուր Աշխարհացույցից, տե՛ս Ամիդ քաղաքը), (2) Տիգրանակերտը համապատասխանում է Սիլվանին (աղբյուր՝ Սիլվան քաղաքի ու Տիգրանակերտի մասին), (3) Ձեր ներբեռնած պատկերը՝ Աստղիկ աստվածուհու, երբեք չի համարվի Ձերը, եթե Դուք փոխում եք նկարի ոճը (սա էլ Ձեր փոփոխած նկարը՝ որպես Անահիտ աստվածուհի, բայց ոչ Աստղիկ), (4) որտեղի՞ց Արածանիի ճակատամարտի նկարը, ո՞վ է հեղինակը, (5) Արցախի Տիգրանակերտը կառուցել է Տիրան Ա-ն՝ Տիգրան Մեծի հայրը, և ոչ թե Տիգրան Մեծը, և 18-րդ դարի Փանահ խանի կառուցած Շահբուլաղի ամրոցը որևէ կապ չունի Տիգրան Մեծի հետ: Սրան ավելացնենք նաև այնպիսի հիմնական հարցեր, որպիսիք են՝ Կոռիկոսի ամրոցը, Միհրդատ Բ-ի դրամները, Պալմիրայի սեմական (հոդվածում գրված է սեմիտական) ավերակները, Հայկազուն-Երվանդյանների կառուցած Նեմրութի դիցապաշտարանը կապ չունեին Արտաշեսյան Տիգրան Մեծի հետ, չկան հղումներ կարևոր մտքերին ու մեջբերումներին, տեքստը ավելի շատ գեղարվեստական է, և այլն: Սակայն խնդիրն ավելի ակնհայտ է դառնում, երբ ես դիտում եմ Ձեր ներբեռնած պատկերները վիքիպահեստ (https://commons.wikimedia.org/wiki/Special:Contributions/Omicro%C3%B1%27R): Թերևս յուրաքանչյուր պատմաբան նախանձելի աչքերով կնայեր հայոց հին հերալդիկայի Ձեր հավաքածուին՝ Հայկազունիների, Երվանդունիների և այլոց զինանշաններին, որոնք ուղղակի գոյություն չունեն իրական կյանքում՝ բացի Վիքիպեդիայի Ձեր ներդրումներից: Նույնիսկ չեմ էլ կարող ենթադրել, թե որտեղից են դրանք գտնվել: Ավելացնելիք չունեմ --Լևոն Հարությունյան (քննարկում) 15:57, 30 Հունիսի 2019 (UTC)Պատասխանել

հարգելիս, միանշանակորեն նկատելի է ձեր ցուցաբերած խուսափելիությունը ձեր իսկ հնչեցրած փաստարկներից։ Համենայն դեպս ես չեմ պնդել, որ Անտիոքում տիգրանյան տետրադրախմաներ չեն հատվել, և եթե դուք իրապես ձեզ պատմաբան եք համարում (կամ եք, կամ որևէ կապ ունեք պատմության հետ) (ենթադրում եմ ձեր հնչեցված արտահայտություններից), մեղմ ասած ցավալի է, որ տեղյակ չեք այդ հանգամանքի մասին և անշրջելիորեն պնդում եք։ Նշածս աղբյուրները կոչված էին հավաստելու այն հանգամանքը, որ Տիգրան Բ-ն մետաղադրամներ հատել է ո՛չ միայն Հայքում, այլ նաև Ասորիքում՝ Դամասկոսում և Անտիոքում։ Իսկ մետաղադրամների տեղավայրի կապակցությամբ՝ կփորձեմ գտնել հավաստի աղբյուրներ և դրանց առկայության դեպքում՝ կվերանայեմ գրվածքս (կամ չեմ վերանայի)։ Բուն հելլենիզմի շրջանի դիցապաշտական նույնականացումներին հավանաբար ծանոթ եք՝ չկրկնվեմ, և այդ ժամանակաշրջանում գտնված կրոնական արձանների մասին հստակությությունը բավականին խափուսիկ է (օրինակ Նեմրութի սրբավայրի արձանների մասին՝ Զևս-Արամազդ, Ապոլլոն-Միհր և այլն): Հավանաբար գաղտնիք չէ, որ եթե պաշտամունքային օբյեկտը գտնվել է Հայաստանից, ապա տրամաբանական է, որ վերջինս երկրպագվել է որպես Աստղիկ, այլ ոչ թե Ափրոդիտե, նամանավանդ, որ հունահռոմեական և հայկական դիցարանների համապատասխանեցումը լայն տարածքում չի գտել հին շրջանի հայկական հասարակայնության շրջանում։ Պատկերի մասով՝ հավանաբար նոր խմբագիր եք և ծանոթ չեք Վիքիպեդիայի և մյուս նախագծերի կանոններին․ համենայն դեպս հակված չեմ այս տարբերակին, սակայն անհրաժեշտ եմ համարում նշել․ Վիքիպահեստի ցանկացած նկար հանրության սեփականությունն է և ոչ մի մասնակից (բեռնողը) իրավասություն չունի այդ նկարների վրա։ Ես կամ ցանկացած այլ ոք, կարող ենք ազատորեն տիրապետել այդ պատկերին և կատարել համապատասխան փոփոխություններ՝ ավելացնել թափանցիկ ֆոն, փոխել գունարերանգը և կամ այլ բան։

Արցախյան Տիգրանակերտի՝ Տիրանի կողմից կառուցված լինելու կամ Անտիոքում Տիգրան Մեծի դրամներ չհատվելու հանգամանքները ամենայն հավանականությամբ ձեր անձնական հետազոտություններն են, որոնք տեղ չունեն Վիքիպեդիայում։ Տիգրանյան դրամներ հատվել են նաև Անտիոքում, իսկ Արցախյան Տիգրանակերտը հիմնադրել է Մեծն Տիգրանը՝ Տիրանի որդին:

Ռ․ Քոչարյանի նկարների մասով հավելեմ, որ եթե պատկերները թողարկվում են ազատ արտոնագրով, անհրաժեշտություն չկա Վիքիպահեստի համար նոր արտոնագիր դրամադրել․ տե՛ս Կանադայի կառավարության կայքը։ Գեղարվեստական ոճ եթե նկատի ունեք քաղվածքները՝ ապա դա նորմալ է։ Իսկ եթե մակդիրները՝ (օրինակ՝ արյունարբու ճակատամարտ, հայ քաջարի ռազմիկներ և այլն), ապա դրանք հընթացս վերանայում եմ, քանի որ հոդվածը դեռ ավարտուն տեսքի չէ։

Նկարների պահով նշեմ, որ վիքի հոդվածում ես ազատ եմ պատկերներ տեղադրել՝ հոդվածի հետ մասնակի առնչությամբ, թեպետ իմ պատկերները սերտորեն կապված են Տիգրան Մեծի հետ և զարմանալի է, որ այս հանգամանքը նորություն է ձեզ համար։

  1. Պարթևաց արքայի պատկերը դրված է Տիգրանի պատանդության առնչակցության հոդվածաբաժնում, քանի որ ապագա արքայից արքան հենց դրա արքունիքում էր պատանդ։
  2. Կոռիկոսի ամրոցը դրված է Կիլիկիայի, իսկ Պալմիրան՝ Սիրիայի հպատակեցման բաժնում, քանի որ դրանք համարվում էին այդ երկրամասերի զարդը և խորհրդանիշը։
  3. Նեմրութը կառուցած Հայկազուն-Երվանդականները թագադրված էին «Տիգրանյան թագով», իսկ Կոմմագենեն՝ գտնվում էր Տիգրան Մեծի կայսրության տարածքում։ Բացի այդ, նկարագրվում է Տիգրանյան ժամանակահատվածի հելլենիստական մշակույթը Հայքում, իսկ նշյալ դիցապաշտարանը այդ շրջանի կրոնական պատմության անբաժանելի մասն է կազմում։

Հայ ազնվականական տոհմերի զինանշանները ինձ է դրամադրել սբ Տրդատ Մեծի ասպետական միաբանությունը, որը այն թողարկել է ազատ արտոնագրով։ Իսկ աղբյուրների պակասի մասով ձեր պնդումը փարատելու համար կարդացե՛ք ԵՊՀ հրատարակչության այս ձեռնարկը:

Հգ․, հոդվածի խնդրահարույց թեմայից դուրս՝ ես լուրջ կասկածներ ունեմ, որ ձեր մասնակցային հաշիվը ունի խամաճիկային բնույթ և կառավարվում է նախկինում պաշտոնաթող մասնակիցներից մեկի կողմից (հիմա չասեմ՝ թե ում): Ես կդիմեմ մետա վիքի՝ ձեր IP տվյալները ստուգելու համար, իսկ եթե հաստատվի այդ հանգամանքը՝ դուք կարգելափակվեք անժամկետ։ Հուսամ՝ դա այդպես չէ։ Շնորհակալություն հոդվածս անշահախնդիր ստուգելու և ձեր օբյեկտիվ կարծիքը հայտնելու համար։ Հարգանքներով՝ --Օmıcrօn 10:30, 1 Հուլիսի 2019 (UTC)Պատասխանել

Հարգելի Omicroñ'R, ի սկզբանե որոշել էի չպատասխանել՝ ինչ էլ որ գրեիք այստեղ, բայց չկարողացա զսպել ինձ: Տիգրան Մեծի դրամների մասով, նախևառաջ ասեմ, սխալվել եմ. կարդալով Շահեն Հովսեփյանի «The coins of Tigran the Great» աշխատությունը՝ տեղեկացա, որ Դամասկոսում նա իսկապես հատել է դրամներ, բայց Տիգրան Մեծ հոդվածում դրված մետաղադրամների տեսքին ընդհանրապես նման չէին (կարող եք հետաքրքրության համար ինքներդ նայել): Երկրորդ՝ Արցախի Տիգրանակերտի մասին նույնիսկ անգլերեն վիքիպեդիայում (հղումով) նշված է, որ կա երկու տարբերակ, որոնցից մեկն էլ իմ նշածն է. ի դեպ, դրա մասին ես իմացել էի հենց հնագետներից՝ Տիգրանակերտում, դարձյալ անցած տարի: Ռուբիկ Քոչարյանի հետ կապված՝ նշել եք, որ անձամբ խոսել եք իր հետ, ինչը կասկածելի է, քանի որ նա ապրում է ԱՄՆ-ում: Իր նկարներին ծանոթացել եմ անցած տարի, երբ այցելել էի Պատմության թանգարան և ազգային պատկերասրահ (Ռուբիկ Քոչարյան), որտեղ պահվում են իր նկարները, և ազատ արտոնագրի մասին ոչ մի խոսք չկար: Թե ինչ կապ ուներ Կանադայի կառավարության կայքն այստեղ՝ լավ չհասկացա: ԵՊՀ հրատարակչության ձեռնարկը հետաքրքիր էր՝ ազատ ժամանակ ունենալու դեպքում կկարդամ: Ինքս հայոց պատմության մասնագետ չեմ, մեզ այդչափ խորացված չեն դասավանդել հայոց պատմությունը, ոչ էլ ինքս եմ ուսումնասիրել: Պատմաբանների մասին նշում էի, որովհետև հերալդիկայով հետաքրքրվել եմ վաղուց, և նորաստեղծ ասպետական միաբանությունները, որոնք հիմա հերալդիկա են նախագծում, չեմ կարծում, որ տեղյակ են պատմությունից, այլ կեղծ հայրենասիրության դրսևորումներից են դա անում: Մնացած հարցերը, որոնք գրված են վերը, այդպես էլ չպատասխանեցիք, այդ թվում՝ նկարի մասով (նշել եք, որ Վիքիպեդիայում առկա նկարն եք փոխել, բայց այդպիսի նկար չկա, եթե կա՝ հղում կարող էիք դնել): Հետգրության մասին. որքան էլ Սամվելը նշել է, որ շեղվել եք թեմայից, չանդրադառնալ չեմ կարող: Սկզբում կարծեցի՝ թե Դուք ինձ համարում եք ինչ-որ մեկի խամաճիկ-կամակատարը, այսինքն՝ կան մարդիկ (կա մեկ մարդ), որոնք ինձ թելադրում են ինչ անեմ այստեղ: Ինձ բացատրեցին խամաճիկն ինչ է: Առաջին հայացքից էլ պարզ էր, որ Դուք հստակ պատասխաններ չունեք, և պատրաստ եք ամենատարբեր քայլերի՝ Ձեր ասածն առաջ տանելու համար, բայց որ իմ հաշիվը կնմանեցնեիք խամաճիկի, և կսպառնայիք անժամկետ արգելափակմամբ, դա արդեն ամենաբարձր աստիճանն էր: Այդուհանդերձ, օգնեմ Ձեզ. ես խմբագրումներս սկսել եմ հիմնականում գաթայի մասին հոդվածից, չունենալով մասնակցային հաշիվ, ուստի սկսեք այնտեղից: Ապա անդրադարձել եմ Իրանի թեմային, սկսել եմ գրել եկեղեցիների մասին կարճ հոդվածներ, տարբեր բաներ սովորելով՝ հոդվածները մեծացրել եմ և այժմ ցանկանում եմ ավարտի հասցնել Իրանի մասին կարևորագույն հոդվածները, որոնք կամ չկային, կամ համեստ էին վիքիպեդիայում: Ինձ դեռ այն ժամանակ ասել էին, որ Հայաստանում ամեն բան «իմ ու քո» սահմանների մեջ է, և ես դա զգում եմ՝ որոշ ժամանակ ապրելով Երևանում: Բայց չգիտեի, որ հայաստանցիները այդպես կարող են վերաբերվել նույնիսկ այստեղ՝ հանրագիտարանում: Չկարողանալով իմ ասածներին տալ սպառիչ պատասխաններ՝ Դուք անվանեցիք ինձ ինչ-որ մեկի խամաճիկը: --Լևոն Հարությունյան (քննարկում) 06:38, 2 Հուլիսի 2019 (UTC)Պատասխանել
Հարգելի Omicroñ'R և Լևոն Հարությունյան, խնդրում և հորդորում եմ վերադառնալ առողջ քննարկումներին և զերծ մնալ անձնական բնույթի քննարկումներից: Խամաճիկության հարցը չպետք է քննարկվի այստեղ, անգամ եթե մասնակիցներից մեկը որևէ լուրջ կասկած ունի խամաճիկության վերաբերյալ, այդ մասին կարող է բարձրաձայնել միայն ապացույց ունենալու դեպքում Ադմինիստրատորների տեղեկատախտակում` ներկայացնելով համապատասխան փաստերը: Նշեմ նաև, որ Վիքիպեդիայում որևէ հոդված որևէ անձի սեփականությունը չէ, անգամ եթե այդ անձն է ամբողջությամբ խմբագրել այդ հոդվածը: Ինչ վերաբերվում է բուն քննարկմանը, նշեմ, որ յուրաքանչյուր պնդում պետք է հիմնավորել վստահելի աղբյուրներով, այլապես դրանք կդիտվեն անձնական տեսակետ և չեն դիտարկվի որպես փաստ: Այն պնդումները որոնք հիմնավորված չեն լինի պետք է հեռացնել հոդվածից: Շնորհակալություն Լևոն Հարությունյանից, որ ընդունում է իր սխալները, նույնը հորդորում եմ Omicroñ'R-ին, որպեսզի կարողանանք համաձայնության հասնել:--Սամվելքննարկում 07:30, 2 Հուլիսի 2019 (UTC)Պատասխանել
Return to "Տիգրան Մեծ" page.