Քննարկում:ՊՊԾ գնդի գրավում

Latest comment: 5 տարի առաջ by Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան in topic Վերնագրի փոփոխություն

Հոդվածի անվանում խմբագրել

Ապստամբությո՞ւն:--Արամ-վան 10:31, 18 Հուլիսի 2016 (UTC)Պատասխանել

Չլինի մի հատ էլ քաղաքացիական պատերազմ դնենք անունը, ունենք պաշտոնական հայտարարություն, իսկ մեկ կամ մի քանի լրատվամիջոցների վրա հիմնվելով այսպիսի անվամբ էջ չպետք է լինի: Խոսքը գնում է լոկալ բնույթի գործողության մասին: Կարող ենք փոխել Զինված հարձակում այս-այս-ի վրա, բայց չո զինված ապստամբություն:--Արամ-վան 10:58, 18 Հուլիսի 2016 (UTC)Պատասխանել
Պաշտոնապես հայտարարված է, որ դեպքերին ապստամբություն անունով պիտակելը ապատեղեկատվություն է:----Omicroñ'R 09:21, 26 Հուլիսի 2016 (UTC)Պատասխանել
Պաշտոնական հայտարարությունը հիմք լինել չի կարող, քանզի պետք է օգտագործենք մամուլում առավել տարածված անունը։ Պաշտոնական հայտարարությունը, բոլորս էլ հասկանում ենք, որ չեզոք չի կարող լինել։ --Ջեօ 09:27, 26 Հուլիսի 2016 (UTC)Պատասխանել
Ինձ նույնպես թվում է, որ ներկա անվանումը ճիշտ չէ։ Ոչ տարածված անվանում է, ոչ էլ կարծում եմ լիարժեք արտացոլում է իրողությունը։ --vacio 04:26, 27 Հուլիսի 2016 (UTC)Պատասխանել
Գուցե Երևանում ՊՊԾ գնդի գրավում (2016), կամ պարզապես միացնել Սասնա ծռեր խմբավորում հոդվածին (մի քիչ ավելորդ է թվում երկու առանձին հոդված ունենալը)։ --vacio 04:28, 27 Հուլիսի 2016 (UTC)Պատասխանել
Գուցե, բայց հոդվածը միայն զորամասի գրավման մասին չէ, այլ նաև որպես այդ քայլի անմիջական հետևանք կազմակերպված հանրահավաքների, ոստիկանների ու ցուցարարների միջև բախումների ու դեռ պարզ չի, թե ինչով է ավարտվելու: Զորամասը գրավողներն ու մարդկանց մի ստվար մաս այդ գործողությունները համարում են ապստամբություն: Սա չենք կարող հաշվի չառնել հոդվածի անվանումը ընտրելու հարցում:--Գարդմանահայ (քննարկում) 07:39, 27 Հուլիսի 2016 (UTC)Պատասխանել

Վերնագրի փոփոխություն խմբագրել

Մասնակից:Armenmir ի՞նչ հիմքով ես փոխել հոդվածի հիմնական վերնագիրը:--Գարդմանահայ (քննարկում) 08:38, 30 Հուլիսի 2016 (UTC)Պատասխանել

Հարգելի Գարդմանահայ վիքիխմբագիրների հետ բանավոր քննարկում տեղի ունեցավ և արդյունքում որոշվեց անվանափոխել հոդվածը։--Armen (քննարկում) 08:40, 30 Հուլիսի 2016 (UTC)Պատասխանել

Որտե՞ղ տեղի ունեցավ, Վիքիտարածքից դու՞րս, ինչ-որ մեկի տանը, սրճարանում, Վիքիմեդիայի գրասենյակում, թե՞ որտեղ: Ես էլ եմ վիքիխմբագիր, հետաքրքրված եմ այս հոդվածի ճակատագրով, ու ո՞նց պետք է ես մանսակցեի այդ բանավոր քննարկմանը այս էլեկտրոնային հարթակից դուրս: Որքան հիշում եմ, ադմիններն ու փորձառու մասնակիցները հաճախակի նշում էին, որ բոլոր քննարկումները կապված Հայերեն Վիքիպեդիայի հետ պետք է լինի Հայերեն Վիքիպեդիայի համապատասխան անկյունում, որպեսզի բոլոր մասնակիցներն էլ հնարավորություն ունենան մասնակցել քննարկմանը ու իրենց դիրքորոշումը հայտնել: Եթե առաջնորդվենք հարցերը լուծելու Ձեր ասած տարբերակով, ապա ես էլ կարող եմ հավաքել մի 10 վիքիխմբագիր ու մեր տանը քննարկենք ինչ-որ հարց, որոշում կայացնենք, վերադառնանք Հայերեն Վիքիպեդիա ու օրինակ բռնենք ջնջենք Գերմանիա հոդվածի կեսը: --Գարդմանահայ (քննարկում) 08:48, 30 Հուլիսի 2016 (UTC)Պատասխանել

  Մեկնաբանություն՝ Գարդմանահայ,հոդվածը հետ եմ բերել հին տարբերակին։ Սակայն կբացվի անվանափոխման քննարկում, որտեղ էլ Դուք հավուր պատշաճի կարտահայտեք Ձեր կարծիքը վիքիհարթակում։ Մասնակից:Armenmir-ին կխնդրեի հետայսու առանց քննարկման չանել անվանափոխություններ, որոնք կարող են վիճահարույց լինել։--Arsog 1985 08:57, 30 Հուլիսի 2016 (UTC)Պատասխանել

Շնորհակալություն Arsog1985:--Գարդմանահայ (քննարկում) 11:24, 30 Հուլիսի 2016 (UTC)Պատասխանել

--Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 17:25, 16 Հունիսի 2018 (UTC)== Չեզոքություն ==Պատասխանել

Հարգելի Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան, Ձեր բարելավելուց հետո հոդվածի ներածությունը դարձել է ոչ չեզոք, ինչը Վիքիպեդիայի հիմնաքարային կանոններին դեմ է (ՎՊ:5Ս)։ Խնդրում եմ՝ սեղմ ժամկետներում կա՛մ հոդվածը վերադարձնել նախկին տեսքի, կա՛մ հոդվածն ամբողջովին մաքրել ոչ չեզոք պնդումներից։ -- ջ̸ե̸օ̸ (քնն․) 07:25, 13 Հունիսի 2018 (UTC)Պատասխանել

Բացի այդ,
  Իրականում տեղի է ունեցել զինված քաղաքական ապստամբություն, որի մասին ապստամբության սկսվելուց հետո հայտարարել են հենց իրենք՝ ապստամբները։Հուլիսի 17-ի գիշերը՝ ժամը 05.28-ին «Ֆեյսբուքում» հետևյալ հայտարարությունն է տարածվում. ««Սասնա Ծռեր» խմբավորում. մենք սկսել ենք զինված ապստամբություն, միացե՛ք»[1]: Պետք է նկատի ունենալ, որ ապստամբության փաստն ընդունում են նաև ժողովրդի և մտավորականության մեծագույն մասը։[4]  

Այս պնդումները լիովին ՎՊ:ՍՀ է։ Ովքե՞ր են ժողովրդի և մտավորականության մեծագույնի մասի ներկայացուցիչները, ինչպե՞ս է դա որոշվում։ Խնդրում եմ կոնկրետ անուններ նշել։ -- ջ̸ե̸օ̸ (քնն․) 07:31, 13 Հունիսի 2018 (UTC)Պատասխանել

։։ Յարգելի ջ̸ե̸օ̸ (քնն․)։ Դուք շատ լաւ գիտէք, որ ժողովրդի և մտաւորականութեան մեծ մասը, իսկական մտաւորականութեան, այլ ոչ թէ պալատական շողոքորթների, և իսկական ժողովրդի, այլ ոչ թէ անտարբեր ամբոխի, կանգնեց «Սասնա ծռերի» կողմը։ Եւ դրա համար էլ այսօր նրանց ազատ են արձակում․․․ «Սասնա ծռերի» ապստամբության մասին նույն օրը ևեթ սկսեցին բազմաթիվ հայտարարություններ անել։ Այդ թվում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որն իր ղեկավար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր Հայաստանում իշխանության է եկել։ Խնդրեմ, ուշադիր ընթերցէք ՔՊ–ի՝ հենց ապստամբութեան առաջին իսկ օրն արուած յայտարարութեան հենց առաջին կէտը, որով «Սասնա ծռերի» այդ գործողությունը համարվում է «արդարության հաստատման զինված միջոցներից մեկը»․ այսինքն՝ պարզ ասած՝ զինված ապստամբություն․․․

  1. Հայաստանի Հանրապետությունում գործող վարչախմբի կողմից օրենքի կամայական մեկնաբանումը, արդարության բացակայությունը, մարդու իրավունքների զանգվածային սահմանափակումները, աղմկահարույց հանցագործությունների, այդ թվում՝ Մարտի 1-ի և Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների չբացահայտումը, կոռուպցիան, հովանավորչությունը և բազմաթիվ այլ ապօրինություններ ՀՀ քաղաքացիներին ստիպում են ավելի ու ավելի հաճախ մտածել արդարություն հաստատման զինված միջոցների մասին:
- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
 

։

Ահա ՔՊ–ի յայտարարութեան երկրորդ կէտը, որով ճգնաժամի հանգուցալուծման պատասխանատվությունը դրվում է ՀՀ այն ժամանակվա իշխանությունների վրա․

  2. Ստեղծված ճգնաժամի հանգուցալուծման պատասխանատվությունը կրում են ՀՀ գործող իշխանություններն ու իրավապահ մարմինները։ ՀՀ իրավապահ մարմիններին և «Սասնա ծռեր» խմբի անդամներին կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն, բացառել ուժային գործողությունները՝ հետագա զոհերից խուսափելու համար։
- «Քաղ․ պայմանագիր» կուսակցությունմ
 

։։։Ահա ՔՊ–ի յայտարարութեան երրորդ կէտը, որտեղ պարզ արտայայտութած է, այն իրողութիւնը, որ Երևանում տեղի ունեցած «Սասնա ծռերի» զինեալ ապստամբութեան հետևանքով ՀՀ–ում սկսուել են ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԶԱՆԳՈՒԱԾԱՅԻՆ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹԻՒՆՆԵՐ․․․ Յարգելի հայերէն Վիքիպեդիայի խմբագիրներ։ Բոլորիս համար էլ հասկանալի է, չէ, որ Զանգուածային ձերբակալութիւնները ցոյց են տալիս ժողովրդի զանգուածային բողոքն ընդդէմ օրուայ սերժա–ՀՀԿ–ական իշխանութիւնների և ժողովրդի աջակցութիւնը ապստամբած «Սասնա ծռերին»․․․ Այդ յայտարարութիւնը գրողներից մէկը Նիկոլ Փաշինենան է եղել․․․

  3. Դատապարտում ենք իշխանությունների կողմից Հայաստանի տարբեր մարզերում եւ Երեւանում քաղաքացիների զանգվածային ձերբակալությունների փաստերը, որոնց մասին վկայում են մամուլում տեղ գտած բազմաթիվ հրապարակումները։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այդ ձերբակակությունները որակում է որպես ՀՀ օրենսդրության և մարդու իրավունքների կոպիտ խախտում:
- «Քաղաքական պայմանագիր» կուսակցութիւն
 

։։։Սերժա–ՀՀԿ–ական իշխանություններն արգելեցին, թէկուզ և բանտում, կայանալիք հանդիպումը Նիկոլ Փաշինյանի և Ժիրայր Սեֆիլյանի միջև։ ՔՊ–ի յայտարարութեան այդ չորրորդ կէտը բայացայայտում է զինուած ապստամբութեան նկատմամբ իշխանութիունների վախը և փոքրաքանակ, բայց արդարացի պայքարի ելած մարդկաց յաղթանակի մեծ հաւանականութիւնը։ Արդարացիութիւնը և ապստամբութեան փաստը չեն ապացուցւում միայն թուաքանակով․․․ Կամ յոթ տոկոս անուանելով․․․ Այա այդ առումով շատ խորը բովանդակութիւն ունի նաև ՔՊ–ի յայտարարութեան չորրորդ կէտը․

  4. ՀՀ պատկան մարմիններից պահանջում ենք բացատրություն «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Ժիրայր Սեֆիլյանի և ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի տեսակցությունը արգելելու վերաբերյալ:
- ՙՔաղաքական պայմանագիր՚ կուսակցութիւն
 

։

Շատ հետաքրքիր է ՔՊ–ի յայտարարութեան հինգերորդ կէտը՝ համացանցային և տեղեկատութական մէկուսացման մասին։ Ահա այն․

  5. Անհրաժեշտ է անցկացնել հետաքննություն և պարզել համացանցային ռեսուրսների, այդ թվում՝ սոցիալական ցանցերի և էլեկտրոնային լրատվամիջոցների անջատումների մասին տեղեկություններն ու հանգամանքները, որոնք կարող են դիտվել որպես տեղեկատվության ազատ տարածման և ստանալու իրավունքի կոպիտ խախտում։ Դատապարտում ենք ՊՊԾ գնդի մերձակա տարածքում ԶԼՄ-ների ներկայացուցիչների գործունեության արհեստական սահմանափակումները։
- ՙՔաղ․ պայմանագիր՚ կուսակցութիւն։
 

Շատ արդիական է նույնիսկ այժմ․․․

Վերջին կէտում ՔՊ–ն նախ՝ յույս է յայտնում, որ երկրում ստեղծուած ճգնաժամը կլուծուի քաղաքական ճանապարհով․․․ Փաստօրէն, նշելով, որ հենց այդ պահին քաղաքական ուժերի մի մասը գնում է ԶԻՆԵԱԼ ԱՊՍՏԱՄԲՈՒԹԵԱՆ ՈՒՂՈՎ․․․, ապա՝ ցաւակցում երկու կողմերից զոհուած ու վիարաւորներին և շուտափոյթ ապաքինում մաղթում։

  6. Կուսակցությունը վերահաստատում է հավատարմությունը ներքաղաքական հարցերի ոչ բռնի լուծման ռազմավարությանը եւ շարունակում է համոզված մնալ, որ երկրում հաստատված վստահության խորը ճգնաժամը պետք է հաղթահարվի քաղաքական ճանապարհով:  

։։։Հասկանալի է, որ երբ «Սասնա ծռերը» երկրում կդառնան խորհրդարանի և կառավարութեան անդամներ, շատ բան այլ լոյսի տակ կերևա․․․ Իսկ այժմ, խնդրում եմ, կարդացէք հետևեալ գրութիւնը․ ։։։։․․․ ապստամբության իրավունքը ընդգծված է նաեւ հայոց պատմության դասագրքերում, ուր Արաբական Խալիֆայության կամ Օսմանյան ու Ռուսական կայսրությունների դեմ ապստամբություն բարձրացնողները որակվում են որպես հերոսներ եւ ոչ այդ երկրների օրենսդրությունը խախտող անձինք (օրինակ՝ Օսմանյան կայսրության օրենսդրությամբ հայ ֆիդայիները ապօրինի զենք կրող հակապետական կազմակերպված խմբեր էին): ... Նույնը կարելի է ասել Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ Բաստիլը գրավողների մասին, կամ Սովետական իշխանությունների դեմ ապստամբող Գարեգին Նժդեհի մասին:

։։։։ Յարգելի գործընկեր։ Դուք հարցրել էք այն քաղաքական կուսակցութիւնների և հասարականա–քաղաքական կազմակերպությունների անունները, որոնք պաշտպանել են «Սասնա ծռերին»։ Ի դէպ՝ դրանց մէջ հենց ժողովուրդն է ընդգրկուած այս կամ այն չափով և գնում է դրանց հետևից․․․

Ահա դրանցից ընդամէնը մի քանիսը․


––– Առաջին հենց նույն օրը՝ 2016 թվականի 17 հուլիս, ժամը 11:27–ին հայտարարություն տարածեց ՍԻՎԻԼՆԵԹ կազմակերպությունը։

  Զինված միջադեպ Երևանում. թարմացվող։ Հուլիսի 17-ի վաղ առավոտյան Հիմնադիր խորհրդարանը հայտարարել է, որ սկսում է զինված ապստամբություն, մտել է ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք, պատանդ է վերցրել այնտեղ գտնվող ոստիկանների: ՍիվիլՆեթը ուղիղ ռեժիմով հետևում է իրադարձությունների ընթացքին:
- ՍԻՎԻԼՆԵԹ։
 

––– Նույն օրը, երեկոյան ժամերին իր հայտարարությունը տարածեց ՙՙՀայազն՚՚ կուսակցությունը։

  Հայազն կուսակցության վարչությունը, փորձելով ճիշտ գնահատել լուսադեմից Երևանում տեղի ունեցող դեպքերը ու հնարավոր հետևանքները, կոչ է անում իրավապահ մարմիններին ամեն կերպ խուսափել ուժային լուծումներից: Այս պահին իրավիճակը դեռևս վերահսկողության տակ է, ու ցանկության դեպքում հնարավոր է առանց նոր տուժողների ու զոհերի խաղաղ լուծումներ գտնել: Տեսանյութերից պարզ է դառնում, որ գնդում մնացած ոստիկանության աշխատողների հանդեպ Հիմնադիր խորհրդարանի անդամների վարքագիծը էականորեն տարբերվում էր պատանդ-ահաբեկիչ վերաբերմունքից: Ճիշտ է, բոլորս խորը ցավ ենք ապրում երկու կողմերի վիրավորների և ոստիկանության զոհված գնդապետի համար, այնուամենայնիվ իրավիճակը փրկելու ու հետագա զոհերից խուսափելու համար դեռ ուշ չէ: Լուսադեմին տեղի ունեցած դեպքերը ու դրանց հետևանքները մեր կողմից չէին կարող անուշադրության մատնվել, ինչի հետևանքով Հայազն կուսակցության մի քանի տասնյակ անդամներ, այլ քաղաքացիների հետ մեկտեղ, գտնվելով Ազատության հրապարակում, ենթարկվել են տարատեսակ հետապնդումների, իսկ նրանցից ոմանք անհայտ ուղղությամբ բերման են ենթարկվել: Այս փաստը մեզ խորը անհանգստություն է պատճառում և պահանջում ենք ներկայացնել բերման ենթարկվածների գտնվելու վայրերն ու նրանց 3 ժամից ավելի պահելու իրավական հիմքերը: Միաժամանակ պնդում ենք, որ հասարակության լայն արձագանքը կարող է հետագա արյունահեղությունը զսպել, ուստի ակնկալում ենք մտավորականության, երիտասարդության ու հասարակության մյուս բոլոր շերտերի ակտիվ արձագանքը:
- ՀԱՅԱԶՆ կուսակցություն։
 

––– Ապստամբության օրը, երեկոյան ժ. 22:20–ին իր հայտարարությունը կատարեց նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։

  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հայտարարությունը։

ՀՀ ոստիկանության Պարեկապահակային ծառայության գնդի շուրջ ստեղծված վիճակի վերաբերյալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարում է.

1. Հայաստանի Հանրապետությունում գործող վարչախմբի կողմից օրենքի կամայական մեկնաբանումը, արդարության բացակայությունը, մարդու իրավունքների զանգվածային սահմանափակումները, աղմկահարույց հանցագործությունների, այդ թվում՝ Մարտի 1-ի և Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների չբացահայտումը, կոռուպցիան, հովանավորչությունը և բազմաթիվ այլ ապօրինություններ ՀՀ քաղաքացիներին ստիպում են ավելի ու ավելի հաճախ մտածել արդարություն հաստատման զինված միջոցների մասին:

2. Ստեղծված ճգնաժամի հանգուցալուծման պատասխանատվությունը կրում են ՀՀ գործող իշխանություններն ու իրավապահ մարմինները։ ՀՀ իրավապահ մարմիններին և «Սասնա ծռեր» խմբի անդամներին կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն, բացառել ուժային գործողությունները՝ հետագա զոհերից խուսափելու համար։

3. Դատապարտում ենք իշխանությունների կողմից Հայաստանի տարբեր մարզերում եւ Երեւանում քաղաքացիների զանգվածային ձերբակալությունների փաստերը, որոնց մասին վկայում են մամուլում տեղ գտած բազմաթիվ հրապարակումները։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այդ ձերբակակությունները որակում է որպես ՀՀ օրենսդրության և մարդու իրավունքների կոպիտ խախտում:

4. ՀՀ պատկան մարմիններից պահանջում ենք բացատրություն «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Ժիրայր Սեֆիլյանի և ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի տեսակցությունը արգելելու վերաբերյալ:

5. Անհրաժեշտ է անցկացնել հետաքննություն և պարզել համացանցային ռեսուրսների, այդ թվում՝ սոցիալական ցանցերի և էլեկտրոնային լրատվամիջոցների անջատումների մասին տեղեկություններն ու հանգամանքները, որոնք կարող են դիտվել որպես տեղեկատվության ազատ տարածման և ստանալու իրավունքի կոպիտ խախտում։ Դատապարտում ենք ՊՊԾ գնդի մերձակա տարածքում ԶԼՄ-ների ներկայացուցիչների գործունեության արհեստական սահմանափակումները։

6. Կուսակցությունը վերահաստատում է հավատարմությունը ներքաղաքական հարցերի ոչ բռնի լուծման ռազմավարությանը եւ շարունակում է համոզված մնալ, որ երկրում հաստատված վստահության խորը ճգնաժամը պետք է հաղթահարվի քաղաքական ճանապարհով:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ցավակցում է զոհված ՀՀ Ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի հարազատներին, մտերիմներին, ծառայակիցներին: ՔՊԿ-ն շուտափույթ ապաքինում է մաղթում նույն իրադարձությունների ժամանակ վիրավորումներ ստացած բոլոր անձանց:
- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն։
 


–––Նույն օրը կատարվել է նաև ՙՙԼուսավոր Հայաստան՚՚ կուսակցության հայտարարությունը.

  Լուսավոր Հայաստան կուսակցությունը իր քաղաքական համոզմունքները խարսխում է քաղաքակիրթ քաղաքական բանավեճի վրա, որը զերծ է բռնության մեթոդներից և բացառում է քաղաքական մենաշնորհների հաստատումը իր բոլոր հնարավոր հետևանքներով։ Երևան քաղաքի Էրեբունի շրջանի ոստիկանական ստորաբաժանումում տեղի ունեցող իրադարձությունները Հայաստանում տարիների ընթացքում հասունացած բռնության մշակույթի և քաղաքական ատելության հետևանքն է, ինչը, ցավոք սրտի, այս անգամ ևս հանգեցրեց նոր արյունահեղության։ Մենք ցավ ենք ապրում յուրաքանչյուր մարդկային կորստի համար։ Մենք գտնում ենք, որ ներկայումս ամեն բան հարկավոր է անել՝ խուսափելու հետագա արյունահեղությունից և քաղաքական բռնությունների նոր ալիքից, ուստի ստեղծված իրավիճակը պետք է հանգուցալուծվի բացառապես բանակցությունների ճանապարհով, ինչի համար պետք է ցուցաբերել զսպվածություն և գնալ խաղաղ երկխոսության։
- ՙՙԼուսավոր Հայաստան՚՚ կուսակցություն։
 

––– 17:03 ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով այսօր մտել էր ՊՊԾ գնդի տարածք և զրուցել զինված խմբի անդամների հետ, նկարահանում է արել ներսում:

––– 15:40 Լրագրողների հետ զրույցում ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը հաստատել է մեկ ոստիկանի մահվան լուրը: Ըստ նրա խմբավորման անդամներից ոչ մեկը վիրավոր չէ, այնինչ Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ անդամներից մեկը գլխի հատվածում վնասվածք ունի: Զինված խմբավորման անդամների թիվը մոտավոր 25-30 է:

––– 14:56 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հայտարարությունը.

  Այս պահին Ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնում շարունակում են մնալ Հասմիկ Էվոյանը, Ժաննա Ժամհարյանը, ինչպես նաև՝ Քերոբ (ազգանունը դեռևս հայտնի չէ), ևս մեկ անձ, որի ինքնությունը ճշտված չէ: Բերման ենթարկվածներից Գևորգ Մանուկյանը ևս գտնվում է ոստիկանության Բազումի բաժնում. Ոստիկանությունում պնդում են, որ վերջինս ՙինքնակամ՚ է ներկայացել բաժին: Ոստիկանության Բազումի բաժնից ազատ են արձակվել Հովհաննես Ղազարյանը, Տիգրան Սիմոնյանը, Վարդան Ղարադաղյանը: Կան տվյալներ նաև Երևան քաղաքում բերման ենթարկված մի խումբ անձանց վերաբերյալ, այդ թվում՝ “Ժողովրդավարական Հայրենիք” կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, ակտիվիստ Վարդգես Գասպարին, ինչպես նաև մի խումբ անձինք՝ Օպերայի հարակից տարածքից: Ազատության հրապարակից բերման են ենթարկվել ակտիվիստներ Գագիկ Սարուխանյանը և Ալբերտ Բաղդասարյանը իր մի խումբ ընկերների հետ: Գյումրիում բերման է ենթարկվել Լևոն Բարսեղյանը:
- Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
 

–––– 14:37 «Ժառանգության» հայտարարությունը.

  «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարում է, որ այսօր Երևան քաղաքի Էրեբունի շրջանի ոստիկանական ստորաբաժանումում տեղի ունեցող իրադարձությունների համար մեղավոր է համարում իշխանություններին, որոնք տարիներ շարունակ իրականացվող հանցավոր և ապաշնորհ իրենց քաղաքականության արդյունքում, թույլ չտալով լուծել երկրում ծառացած խնդիրները ընտրական գործընթացով և օրենքի շրջանակներում, անընդհատ գնացել են անօրինականության և բռնության ճանապարհով: «Ժառանգություն» կուսակցությունը վերահաստատում է իր դիրքորոշումը առ այն, որ միայն արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններով է հնարավոր իրավիճակը հիմնովին շտկել: Կոչ ենք անում Հայաստանի առողջ քաղաքական և հասարակական բոլոր միավորներին միասնությամբ և համախմբմամբ դուրս գալ ստեղծված վտանգավոր իրավիճակից:
- «Ժառանգություն» կուսակցություն
 

––– 13:54 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հայտարարությունը.

  ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբաններին հնարավորություն է տրվել մուտք գործել Ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժին: Ավելի ուշ՝ ժամը 13:30-ի սահմաններում, Հիմնադիր խորհրդարանի Լոռու մարզի համակարգող Հովհաննես Ղազարյանը ազատ է արձակվել: Հասմիկ Էվոյանը շարունակում է գտնվել Ոստիկանության բաժնում:
- Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
 

––13:11 Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հայտարարությունը.

  Այսօր ՀՔԱ Վանաձորի գրասենյակ են ահազանգել Հիմնադիր խորհրդարանի անդամներ Հովհաննես Ղազարյանը և Հասմիկ Էվոյանը՝ հայտնելով, որ իրենց տեղափոխել են Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբաններ, փաստաբաններ Արայիկ Զալյանը և Անի Չատինյանը այցելել են ոստիկանության բաժին՝ նրանց իրավական աջակցություն տրամադրելու նպատակով: Ավելի քան մեկ ժամ փաստաբանները փորձում են մուտք գործել ոստիկանության Բազումի բաժին, սակայն նրանց թույլ չեն տալիս:
- ՀՔԱ Վանաձորի գրասենյակ։
 

Կարելի է դարձեալ և դարձեալ բազում յայտարարութիւններ բերել յօգուտ ՙՍասնայ ծռերի՚ տեղի ունեցած բազմաթիւ քաղաքացիակա ակցիաների և յայտարարութիւնների։

։։։։ՙՍասնա Ծռեր»-ի ապստամբությունը ներքին Սարդարապատի հաջողված փորձարկումն էր։ Lragir.am․ 21:06 21.01.2017․ [2],

։։։։«Սասնա Ծռեր» ապստամբության մեկնարկ տալու մեր առաքելությունը ավարտված է. Վարուժան Ավետիսյան. 1in.am Հուլ 31,2016 11:07․ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ [3],

։։։։Սասնա Ծռերի ապստամբությունը երկու կարևոր կարծրատիպ կոտրեց, [4] May 8, 2018 (11584 դիտւմ) Շուշիի ազատագրման օրը նշանավորվեց հեղափոխական ժողովրդի կողմից հակամարդ ռեժիմի հանդեպ տարած հաղթանակի ևս մի միջանկյալ արդյունքի ամրագրմամբ՝ ԱԺ-ում անցումային փուլի համար վարչապետ ընտրվեց ժողովրդի կողմից ընտրված թեկնածուն։ Արժանապատիվ և ազատասեր ժողովրդին հաջողվեց իր կամքը պարտադրել/թելադրել քաղաքացիական անհնազանդության միջոցով։ Քաղաքացիական անհնազանդությունը ոչ բռնի մեթոդներով, անզեն ապստամբություն է: Հայաստանի պարագայում վերջին շաբաթներին տեղի ունեցած քաղաքացիական անհնազանդության հաջողության պայմաններն ու նախադրյալներն ամբողջացան և ժողովրդական թավշյա հեղափոխությունը հաղթական ընթացքի մեջ մտավ նաև Սասնա Ծռերի զինված ապստամբության շնորհիվ: Սասնա Ծռերի ապստամբությունը, ի թիվս այլ նպաստավոր հանգամանքներ ստեղծելուց, երկու կարևոր կարծրատիպ կոտրեց, ինչը հնարավոր, կենսունակ ու գործունակ դարձրեց պատասխան բռնության սպառնալիքը՝ որպես քաղաքացիական անհնազանդության հաղթանակի երաշխիքային գործոն: Այդ կարծրատիպերից մեկն այն էր, որ քաղաքացին չի կարող զենք վերցնել ռեժիմի դեմ և կրակել նրա վրա, իսկ երկրորդը, որ միայն ռեժիմը կարող է զենքի դիմել: Այսինքն Սասնա Ծռերի ապստամբության շնորհիվ երկու կողմն էլ հասկացան, որ կա ապստամբության իրավունք, հնարավորություն և կարողություն, դրանով և՝ մեծ հավանականություն: Զինված ապստամբությունը հնարավորից դարձավ հավանական և իրական սպառնալիք ռեժիմի համար: Դա էր, որ լրացրեց անհրաժեշտ գործոնների ցանկը և այն բավարար դարձրեց քաղաքացիական անհնազանդության հաջողության համար: Փաստաբան Մուշեղ Շուշանյան։[1]


։։։։ Յարգելի գործընկեր, Սարի թաղի ապստամբութիւննե էլ գումարենք այդ ամէնին և Խորենացու փողոցի դէպքերը, որպէսզի հասկանանաք, որ իսկական՝ հայ ապստամբ մտաւորականութեան՝ Ռուբէն Հախվերդեանից սկսած և հայ պայքարող ժողովրդի համակրանքը ՙՍասնա ծռերի՚ կողմն էր և նրանք դա համարում էին ապստամբութիւն․․․ Աւելին՝ ցանկանում էին այդ ապստամբութեան յաղթանակը և սերժա–ՀՀԿ–ական աւազակախմբի տապալումը։ ՙԹաւշեայ յեղափոխութիւնը՚ վկայ։

Այն իրողութիունը, որ սերժա–ՀՀԿ–ական ռեժիմը ապստամբների տեղեկատուական մէկուսացում էր իրականացնում, ՙՍասնայ ծռերի՚ դէմ տեղեկատուական պատերազմ էր մղում, վկայում են յօգուտ ապստամբութեան նկատմամբ ժողովրդի հնարաւոր մեծ համակրանքի։ Այդ համակրանքը կարող էր պայթել և հակաժողովրդական ռեժիմը հազիւ խուսափեց երեսունվեց–հոգանոց զինուած ապստամբութիւնը մէկ միլիոնանոց ժողովրդական յեղափոխութեան վերածուելուց․․․ Հենց այդ մէկուսացման ու տեղեկատուական պայքարի նպատակներից միւսն էլ այն էր, որ սերժական ռեժիմը կարողանար ասել, թէ ՙՍասնայ ծռերը՚ լայն ժողովրդական աջակցութիւն չէին վայելում․․․

Համեցէք, մշակէք, լրացրէք, ուղղէք ու ճշտէք այդ էջը, այլ ոչ թէ ջնջէք․․․

Լաւագոյն մաղթանքներով՝ -Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 17:25, 16 Հունիսի 2018 (UTC)-Պատասխանել

Վերնագրի փոփոխութեան անհրաժեշտութիւն․ պէտք է վերնագրել ՙՙԵրևանի զինուած ապստամբութիւն՚՚ այլ ոչ թէ ՙՙՊՊԾ գնդի գրաւում՚՚ խմբագրել

ՙՙՀիմնադիր Խորհրդարան՚՚ կազմակերպութիւնն իր ամբողջ կազմով պաշտպանեց ՙՙՍասնա ծռերի՚՚ Երևանի 2016 թ․ ապստամբութիւնը․․․

Ահա ՀԽ–ի ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ

Գառնիկ Ղազարյան Մանկավարժ

Գագիկ Եղիազարյան Ճարտարագետ-շինարար «Նոր Հայաստան» շարժման անդամ, «Հիմնադիր խորհրդարանի» պատգամավոր և «Սասնա ծռեր» խմբավորման անդամ, ճարտարագետ-շինարար[2]: Ձերբակալվել է հուլիսի 26-ի գիշերը։ Ոստիկանության պնդմամբ նա հանձնվել է։ Սասնա Ծռեր խմբի մեկնաբանմամբ նա գնացել է, որ օգնություն ցույց տա Պավլիկ Մանուկյանին և նրա որդուն, որտեղ էլ նրան և Արամ Հակոբյանին ձերբակալել են։

Ալբերտ Ղևոնդյան

Աննա Սրապյան

Աշոտ Պետրոսյան Գեղանկարիչ, ձևավորող

Ավագ Միրզոյան

Ավետիք Հակոբյան Մաթեմատիկոս, մանկավարժ

Արա Խուդավերդյան

Արամ Հակոբյան Ազատամարտիկ, նախկին դաշնակցական, Հիմնադիր խորհրդարանի Գյումրիի գրասենյակի պատասխանատու, «Սասնա ծռեր» խմբավորման անդամ[2]: Ձերբակալվել է հուլիսի 26-ի գիշերը։ Ոստիկանության պնդմամբ նա հանձնվել է։ Սասնա Ծռեր խմբի մեկնաբանմամբ նա գնացել է, որ օգնություն ցույց տա Պավլիկ Մանուկյանին և նրա որդուն, որտեղ էլ նրան և Արամ Հակոբյանին ձերբակալել են[3]։

Արայիկ Խանդոյան Արցախյան ազատագրական պայքարի մասնակից


Արմեն Լամբարյան

Արմեն Միքայելյան

Գագիկ Սարուխանյան Ճարտարապետ-շինարար, «Խաչակիր» ՀԿ խորհրդի նախագահ, «Իրավունք և աջակցություն» հիմնադրամի տնօրեն

Գայանե Ասիլբեկյան Գրիգորյան

Գարեգին Չուգասզյան Մաթեմատիկոս, ծրագրավորող

Գարիկ Խաչատրյան Պատերազմի վետերան, Հայկական վերածնունդ Բելգիայի մասնաճյուղի պատասխանատու

Գոհարիկ Արշակյան Մաթեմատիկոս, մեխանիկ

Գրիշա Հայրապետյան

Գևորգ Գասպարյան Ծրագրավորող

Գևորգ Մանուկյան Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոնի նախագահ


Դմիտրի Հարությունյան Բժիշկ

Էմիլ Աբրահամյան նկարիչ, Արցախյան ազատագրական պայքարի մասնակից

Էվելինա Գաբրիելյան

Ժորժիկ Իսայան Ինժեներ

Իվան Մարգարյան Զինվորական, գնդապետ

Լիլիթ Քլունգյան Մանկավարժ

Լիպարիտ Պետրոսյան

Կառլեն Սումբատյան

Կարո Եղնուկյան Բիզնես կառավարման և մարքեթինգի մասնագետ, «Իրավունք և Աջակցություն» հիմնադրամի հիմնադիր անդամ

Հակոբ Հարությունյան Տեխնիկական գիտությունների թեկնածու

Հայկ Գրիգորյան

Հասմիկ Էվոյան

Հարություն Աղլամազյան Ռադիոինժեներ, ծրագրավորող, «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամ

Հովհաննես Ղազարյան ՏՏ տեխնոլոգիաների մասնագետ, ծրագրավորող, իրավապաշտպան

Հրաչիկ Միրզոյան Քիմիկոս

Նանոր Բարսեղյան Սեֆիլեան

Շահեն Պողոսյան

Շանթ Ոսկերիչյան Հաշվապահ, «Հայկական վերածնունդ» շարժման Փարիզի մասաճյուղի անդամ

Պավել Մանուկյան, Արցախյան ազատամարտի մասնակից, ԼՂՀ պահեստազորի մայոր, ԼՂՀ Մարտական Խաչ 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ, Հայ ազատամարտիկ-հրամանատար, Արցախյան ազատամարտի ինքնապաշտպանական մարտերի մասնակից։ Վերջին տարիներին զբաղվում է հասարակական-քաղաքական ակտիվ գործունեությամբ։ 2015 թվականի հունվարի 31-ին Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի Բերձորի հատվածում Արցախի Հանրապետության ոստիկանության, դիմակավորված հատուկ ջոկատայինների ու քաղաքացիական հագուստով անձանց կողմից հարձակման է ենթարկվել։ Հանդիսանում է «Հիմնադիր խորհրդարանի» պատգամավոր, «Նոր Հայաստան» շարժման և «Սասնա ծռեր» խմբավորման անդամ[2]: Հուլիսի 26-ի գիշերը վիրավորվել ոստիկանության կրակոցից։


Ռոման Կիրակոսյան

Սուսաննա Մելքոնյան Ինժեներ, հագուստի մոդելավորող

Վալոդյա Ավետիսյան Արցախյան ազատամարտի մասնակից, այժմ՝ քաղբանտարկյալ գնդապետ

Վարդան Բալյան Երաժիշտ

Վարդան Հակոբյան Դիրիժոր

Վարդան Վարդանյան Երկրաբան

Վարուժան Ավետիսյան Իրավաբան, պահեստազորի գնդապետ

Վիգեն Նազարյան Ճարտարագետ

Տիգրան Սիմոնյան Ֆիզիկոս, լրագրող

Քերոբ Ղազարյան

Ֆելիքս Հայրապետյան Կենսաբանական գիտությունների թեկնածու Տեխնոլոգիական ակադեմիայի ակադեմիկոս

Յարգանքով՝ --Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 19:41, 16 Հունիսի 2018 (UTC), որը միանում է վերոյիշեալ յիսունէ աւելի հայ մտաւորականներին՝ հայ ռազմական, տնտեսական, ֆինանսական, քաղաքական, մշակութային ինտելիգենցիայի պայքարող ներկայացուցիչներին։Պատասխանել

Հայ մտաւորականների մի շարք խմբերի աջակցութիւնը Երևանում ապստամբութիւն բարձրացրած ՙՍասնայ ծռեր՚ ռազմաքաղաքական խմբաւորմանը = խմբագրել

Ահա ևս մի խումբ մտաւորականներ, որոնք հենց ապստամբութեան առաջին իսկ օրը իրենց ձայնն են բարձրացրել յօգուտ ապստամբների և նրանց գործը համարել են արդար գործ։

  «Սասնա ծռեր» խումբը քաղաքական ապստամբություն է բարձրացրել, որի պահանջը հնչում է արդեն տարիներ: Իշխանությունների կողմից կատարվող անօրինականությունները, թալանը, հանցավոր ու ապաշնորհ կառավարման հետևանքով ժողովրդի աղքատացումը, արդարադատության բացակայությունն ու անարդարության մթնոլորտը՝ գումարած ընդդիմադիր ներկայացող կուսակցությունների ու մտավորականների կողմից մշտապես Հայաստանը ապոկալիպտիկ գույներով նկարագրելը՝ Հայաստանը կործանվում է և այլն (կարծես խոսքերը միայն իշխանության հետ առևտրի համար են), անխուսափելիորեն մարդկանց մղելու էին մի օր զենք վերցնել: Իսկ ապրիլյան պատերազմից հետո շատ ավելի տագնապալի դարձավ մթնոլորտը, որ այս իշխանությամբ իրոք երկիրը կանգնում է փլուզման եզրին:

Ուրեմն, եթե հանցագործություն է եղել, ապա պատասխանատուներին քաղաքական համակարգում փնտրեք՝ և' իշխանության, և' ընդդիմադիր ներկայացող կուսակցությունների, նաև հանրային դերակատարում ունեցող կազմակերպությունների ու անհատների մեջ: Այն մտավորականներն ու քաղաքական գործիչները, ովքեր զրպարտում և մեղադրում են ապստամբներին, հիմք են ստեղծում արնահեղության համար՝ ազատելով իշխանության ձեռքերը:

Իշխանությանը զսպելու համար անհրաժեշտ է ցույց տալ, որ իրենց որևէ ուժային գործողություն դատապարտվելու է:

Այժմ ես իմ համերաշխությունն եմ հայտնում ապստամբներին և պահանջում իշխանություններից, որ կոնֆլիկտը լուծվի միայն ու բացառապես խաղաղ բանակցություններով, որքան ջանք ու ժամանակ էլ դրա համար անհրաժեշտ լինի»:

- Մի խումբ հայ մտաւորականներ
 

–Սարգիս Հովսեփյան՝ գրող, սցենարիստ –Վիոլետ Գրիգորյան՝ գրող –Շագա Յուզբաշյան, կինոգետ –Վահան Իշխանյան՝ գրող, լրագրող –Կարեն Անտաշյան՝ գրող –Աննա Դավթյան՝ գրող, թարգմանիչ –Գեմաֆին Գասպարյան՝ գրող –Հասմիկ Սիմոնյան՝ գրող –Վահրամ Դանիելյան՝ գրականագետ –Աշոտ Գաբրիելյան, գրող –Արփի Ոսկանյան, գրող –Սագո Արեան՝ գրող, լրագրող –Թոնդրակ՝ գրող, պատմաբան –Կարինե Աշուղյան՝ բանաստեղծ –Վահե Բուդումյան՝ արձակագիր, արվեստագետ –Արամ Մամիկոնյան, գրող –Լուսինե Եղյան՝ գրող –Սոնա Մնացականյան, գրականագետ –Մերի Երանոսյան՝ սոցիոլոգ –Բյուրակն Իշխանյան՝ գիտնական –Աննա Դավթյան-Գևորգյան՝ արևելագետ, թարգմանիչ –Լուսինե Խառատյան՝ ազգագրագետ –Կարեն Ղարսլյան՝ գրող –Վահե Օհանյան՝ պրոդյուսեր –Անուշ Քոչարյան՝ գրող, լրագրող –Հովհաննես Թեքգյոզյան՝ գրող, դրամատուրգ –Մկրտիչ Մաթևոսյան՝ նկարիչ, հրատարակիչ –Ծովինար Չիլինգարյան` բանաստեղծ, թարգմանիչ –Գայանե Այվազյան` պատմաբան –Անահիտ Ղազարյան՝ արվեստաբան –Շաքէ Ամիրեան՝ լրագրող –Քրիստինե Արմենակյան՝ լրագրող –Լիլիթ Ալեքս՝ սոցիոլոգ –Գևորգ Թումանյան՝ բանաստեղծ –Անի Ասատրյան՝ արվեստագետ –Հայկ Ֆելեքյան՝ թարգմանիչ –Թագուհի Ղազարյան՝ գրականագետ –Սիրանույշ Օհանյան՝ գրող


Ապստամբներին աջակցելու յայտարարութիւնները բազմաթիւ էին։ Բայց կարևորը քանակութիւնը չէ, յարգելի Ջէօ, ըստ իս, և ըստ իմաստասիրութեան մեծերի՝ ճշմարտութիւնը քանակութեան մէջ չէ։ Հիմա Դուք, օրինակ, որպէս մտաւորական մարդ, անձամբ Դուք, ընդունո՞ւմ էք, հետևեալը․

–– «Սասնա ծռեր» խումբը քաղաքական ապստամբություն էր բարձրացրել։

––– Այդպիսի պահանջը Հայաստանում հնչում էր արդեն տարիներ շարունակ:

––– ՀՀ այն ժամանակուայ իշխանութիւնների կողմից կատարուող անօրինականութիւնները, թալանը, յանցաւոր ու ապաշնորհ կառավարման հետևանքով ժողովրդի աղքատացումը, արդարադատութեան բացակայութիւնն ու անարդարութեան մթնոլորտը անխուսափելիօրէն մարդկանց մղելու էին մի օր զէնք վերցնել։

––– Եթէ դրան աւելացնենք, որ ընդդիմադիր ներկայացող կուսակցութիւնների ու մտաւորականների կողմից մշտապէս Հայաստանը ապոկալիպտիկ գոյներով էր նկարագրւում, ապա զէինուած ապստամբութիւնն առաւել անխուսափելի էր դառնում։

–––– Իսկ Ապրիլեան Քառօրեայ պատերազմից յետոյ շատ աւելի տագնապալի դարձավ մթնոլորտը, խորացնելով ժողովորդի և մտաւորականութեան ազնիւ մասի այն համոզմունքը, որ այդ իշխանութեան օրօք իրօք երկիրը կանգնում է փլուզման եզրին:

––– Ուրեմն, եթէ յանցագործութիւն է եղել, ապա պէտք էր պատասխանատուներին Հայաստանի այն ժամանակուայ քաղաքական համակարգում փնտրել՝ թէ' իշխանութեան, և թէ' ընդդիմադիր ներկայացող կուսակցութիւնների, նաև հանրային դերակատարում ունեցող կազմակերպութիւնների ու անհատների մէջ:

––– Համաձայնուէք, որ այն մտաւորականներն ու քաղաքական գործիչները, մեծամասնութիւն լինէին նրանք, թէ փոքրամասնութիւն, ովքեր զրպարտում և մեղադրում են ապստամբներին, հիմք էին ստեղծում արիւնահեղութեան համար, քանզի գաղափարա–բարոյական հիմք էին ստեղծում իշխանութիւնների համար, բարոյապէս ազատաում էին իշխանութեան ձեռքերը՝ ոչնչացնելու ապստամբներին: Բայց գրոհի մի քանի փորձերը ապարդիւն անցան, իսկ ժողովորիդ ընդվզումը, ուզած թէ չուզած, զսպեց իշխանութիւնների կատաղութիւնը։ Աւելին, արտասահմանի աչքին առաւել վայրենի, բարբարոս ու հակաժողովրդական ռեժիմ չերևալու վախը ստիպեց սերժա–ՀՀԿ–ական աւազակախմբին՝ հնարաւորինս փափուկ մեթոդներով պայքարել Երևանեան ապստամբութեան դէմ։

––– Իշխանութեանը, շեշետենք, այն ժամանակուայ հակաժողովրդական իշխանութեանը, զսպելու համար անհրաժեշտ էր ցոյց տալ, որ իրենց որևէ ուժային գործողութիւն դատապարտուելու է:

––– Այսքանից յետոյ Դուք, յարգելի ՋԷՈ, կարո՞ղ էք ասել, որ Ձեր համերաշխութիւնն էք յայտնում քաջարի ապստամբներին, թէկուզ յետին թուով, քանզի Հայ ժողովուրդը և Հայկական պետականութիւնը, ի վերջոյ, բանտից ազատ է արձակում նրանց և արդարացնելու է ապստամբներին։

––– Եղան, այո, բազմաթիւ հայ մտաւորականներ, և հազարաւոր հայ հասարակ մարդիկ, որոնք պահանջեցին այն ժամանակուայ հակաժողովրդական և կոռումպացուած իշխանութիւններից, որ իրենց իսկ մեղքով առաջացած հակամարտութիւնը, զինուած բախման սպառնալիքը լուծուի միայն ու բացառապէս խաղաղ բանակցություններով, որքան ջանք ու ժամանակ էլ դրա համար անհրաժեշտ լինի․․․

Դարձեալ յարգանքով՝ և Հայաստանի՝ Ռուսաստանից ու նրա ներհայաստանեան գործակալներից ազատագրման, անկախացման ու միացեալ պետականութեան ստեղծման յոյսով ու հաւատով՝ --Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 21:52, 16 Հունիսի 2018 (UTC)։Պատասխանել

Հարգելի Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան, շնորհակալ եմ պատասխանելու համար և ներողություն եմ խնդրում ուշ արձագանքելու համար։ Ես չեմ կարծում, որ հոդվածի ներկայիս տեսքի հետ համաձայն են Հայերեն Վիքիպեդիայի խմբագիրները։ Բացի այդ, այն ձևակերպումները, որոնք առկա են հոդվածում, հիշեցնում են ՎՊ:ՍՀ: Խնդրում եմ սեղմ ժամկետներում հոդվածը վերադարձնել նախկին տեսքին, քննարկում սկսել, և յուրաքանչյուր պնդում ավելացնել հոդվածում՝ նախօրոք համայնքի հետ համաձայնեցնելով։ Շատ անցանկանալի է, որ այս կարևոր հոդվածը այս տեսքին մնա։ Շնորհակալ եմ։ -- ջ̸ե̸օ̸ (քնն․) 20:15, 20 Հունիսի 2018 (UTC)Պատասխանել
Յարգելի ջ̸ե̸օ̸ (քնն․),
ԱՌԱՋԻՆԸ՝ շնորհակալ եմ, որ այդքան երկար մտածում էք իմ ուղղումների մասին։
ԵՐԿՐՈՐԴ՝․ «Սասնայ ծռերի» ապստամբութիւնը ապստամբութիւն էր, այլ ոչ թէ Երևանի ՊՊԾ գնդի գրաւում։
ԵՐՐՈՐԴ՝ Նրանց գնահատականը կտա Նորին Մեծութիւն ՊԱՏՄՈՒԹԻՈՒՆԸ։
ՉՈՐՐՈՐԴ՝ Գրել էք՝ «Ես չեմ կարծում, որ յօդուածի ներկայիս տեսքի հետ համաձայն են Հայերեն Վիքիպեդիայի խմբագիրները»։ Առաջարկում եմ․ հարցում անցկացրէք և ստացէք պատասխանները՝ բոլոր հարիւրաւոր խմբագիրներից։
ՀԻՆԳԵՐՈՐԴ՝ Յարգելի՛ Ջէո, ինչ–որ շատ չի այդ յօդուածի վերնագրի փոփոխման կամ բովանդակութեան պրո–սասնածռեցման, կամ իրականում՝ նրանց արածի օբյեկտիւ գնահատականը տալու փորձի նկատմամբ բացասական վերաբերմունքը։ Բարեկամաբար խորհուրդ կտամ սպասէք յետագայ քաղաքական զարգացումներին և կարող է ամիսներ անց լիովին համաձայն լինէք, որ դա ապստամբութիւն էր, այլ ոչ թէ պարզապէս մի պատժիչ ոստիկանական գնդի գրաւում։ Յիշում եմ, որ Քառօրեայ պատերազմ յօդուածում ժամանակին մտցրել էի մտքեր, որոնց բովանդակութիւնը մեր խմբագիրներից կամ ադմիններից ոմանց թուացել էր չափազանց հակասերժական ու հակառուսական։ Այդ աոռւմով ամէն ինչ ժամանակի ընթացքում տեղն ընկաւ և աւելի է ընկնելու։ Նայէք Նիկոլ Փաշինենանի հարցազրոյցը, որտեղ նա յայտարարում է, թէ Ապրիլեան Քառօրեայ պատերազմը Ռուսաստանի դաւադրութեան արդիւնքն էր․․․
ՎԵՑԵՐՈՐԴ՝ Ես նկատել եմ, որ ռուսերէն վիքիպեդիայում և ոչ միայն ռուսերէնում՝ ռուսական կողմը, պաշտօնական Մոսկուայի կողմնակիցները, կամ հենց Մոսկուայի յատուկ ծառայութիւնները, ամէն կերպ առաջ են մղում իրենց պատկերացրած ռուսական ազգային–պետական շահերը․․․ Այս առումով, մեղմ ասած, բոլորովին անընդունելի չէ, եթէ Հայերէն վիքիպեդիայում մենք էլ պարտաւոր լինենք ԳՈՆԷ հնարաւորինս օբյեկտիւ, այսինքն՝ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ գնահատական տալ մեր հայկական ազգային շահերի համար ընդվզած ապստամբներին, պաշտպանել մեր հայկական ազգային շահերը և հարկ եղած տեղում՝ ցոյց տալ Ռուսաստանի հակահայկական քաղաքականութիւնը։
ԵՈԹԵՐՈՐԴ՝ Գրել էք, թէ «ձևակերպումները, որոնք առկա են հոդվածում, հիշեցնում են ՎՊ:ՍՀ»: Օգնէք, խնդրեմ, որպէսզի յօդուածը օբյեկտիւ և հայկական ազգային շահերին չհակասող բովանդակութիւն ունենա։
ՈՒԹԵՐՈՐԴ՝ գրել էք՝ «Խնդրում եմ սեղմ ժամկետներում հոդվածը վերադարձնել նախկին տեսքին, քննարկում սկսել, և յուրաքանչյուր պնդում ավելացնել հոդվածում՝ նախօրոք համայնքի հետ համաձայնեցնելով։ Շատ անցանկանալի է, որ այս կարևոր հոդվածը այս տեսքին մնա։ Շնորհակալ եմ»։ Յարգելի Ջէո։ Ժամանակս շատ սուղ է, որպէսզի Ձեր առաջարկն այժմ իրականացնեմ։ Ի պատասխան, առաջարկում եմ ինքներդ անձամբ, եթէ այդքան լաւ տիրապետում էք նիւթին, կամ՝ գործից լաւ հասկացող և նիւթին իրօք տիրապետող մարդկանց ներգրաւելով՝ կատարէք Ձեզ իրօք անհրաժեշտ թուացող փոփոխութիւնները։ Միայն ասեմ Ձեզ, որ իմ կարծիքով, մօտակայ ժամանակներս կարիք կայ, որպէսզի հայերէն Վիքիպեդիան, դառնա Հայաստանի Հանրապետութեան օրէնսդիր ու գործադիր մարմինների, ինչպէս նաև ակադեմիական շրջանակների ու Սփիւռքահայ մտաւորականների ուշադրութեան առարկան։ Այն, ըստ իս, սկսել է լուրջ գործօն դառնալ Հայկական ազգային–պետական շահերի առաջմղման հարցում։--Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան
Մեծարգո՛ Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան, ներողություն եմ խնդրում միջամտության համար, սակայն ես էլ չեմ կարող անմասն մնալ այս քննարկումից և սկսեմ պատասխանել վերջից.
  • նախ, Հայերեն Վիքիպեդիան հանրագիտարան է՝ ազատ բովանդակությամբ, իսկ որևէ հանրագիտարան «ազգային–պետական շահ» սպասարկել չի կարող, թերևս գուցե լեզվական և կրթական, ուրիշ ոչինչ:
  • կոնկրետ հոդվածի (ու ոչ միայն այս) անվանման շուրջ պետք է լինի քննարկում ցանկացած պարագայում, այլ կերպ չի կարող լինել, նույնիսկ Դուք եք գալիս այդ մտքին՝ քննարկումն անվանելով «հարցում»,
  • գնահատականներ տալիս է պատմությունը (ինչպես նշել էիք նաև Դուք), Վիքիպեդիայում գնահատականներ չեն տալիս, այլ շարադրում են «չոր» փաստերը՝ հիմնավորելով երկրորդական չեզոք աղբյուրներով,
  • նաև ես, բարեկամաբար ընդունելով Ձեր խորհուրդները, այնուամենայնիվ չեմ կարծում, որ այստեղ «բովանդակության պրո–սասնածռեցման, կամ իրականում՝ նրանց արածի օբյեկտիվ գնահատականը տալու փորձի նկատմամբ բացասական վերաբերմունք» կա և դա հիմնավորել եմ գրածիս առաջին կետում,
  • և վերջապես, եթե Ձեր ժամանակը սուղ է, ինչու՞ է Ձեզ թվում, որ մնացյալի ժամանակը լիուլի է, և բոլորը պետք է զբաղվեն Ձեր ավելացրած մտքերին պնդումներ գտնելով, առանց այն էլ զբաղված ենք Ձեր ավելացրած ՀԻ իրավունքը խախտող հատվածները հոդվածներից հեռացնելով, ու եթե դրա համար դեռ չեք արգելափակվել, ապա ընդունեք որպես Ձեր ներդրումների հանդեպ մեծագույն արժևորում և արված դիտողություններից հետո մաքրեք հոդվածները: Մնացածը ժամանակը ցույց կտա; Պետք չէ քաղաքականացնել ու պետական հարթակի վերածել հանրագիտարանը՝ ելնելով Ձեր համոզմունքներից: Հավատացե՛ք՝ պատասխան չեմ ակնկալում: Ակնկալիքս այն է, որ հետևեք համայնքի կողմից ընդունված կանոններին ու կանոնակարգերին: Մնացեք բարյավ: Մաղթում եմ հաճելի վիքիխմբագրումներ՝ առանց հեղինակային իրավունքները խախտելու:--Սիգմա (քննարկում) 01:59, 25 Հունիսի 2018 (UTC)Պատասխանել
։Յարգելի՛ մասնակից Սիգմա (քննարկում։

––– Ի դէպ, հայերէն Վիքիպեդիայի ՙՊՊԾ գնդի գրավում՚ յօդուածին ռուսերէն Վիքիպեդիայում համապատասխանում է հետևեալ վերնագրով յօդուածը․ ՙКризис с заложниками в Ереване (2016)՚ խնդրեմ ուշադիր կարդացէք վերնագիրը և բովանդակութիւնը և տեսէք, թէ ռուսների կամ չգիտեմ ում ազգային–պետական կամ գուցէ՝ ինչ–որ քաղաքական խաւի, դասի շահերն են արտայայտուած այդտեղ․ ՙКризис с заложниками в Ереване (2016)՚։ Օտարների համար դա պատանդառութեան ճգնաժամ է եղել, սակայն իրականում դա ապստամբութիւն էր, որը դարձաւ այս տարուայ գարնան ՙԹաւշեայ յեղափոխութեան ակունքներից մէկը։ Վրացիները, վրացերէն Վիքիպեդիայում պարզապէս ՙԵրևանեան ճգնաժամ՚ են անուանել, որից մինչև ՙԵրևանեան ապստամբութիւն՚ մի քայլ է։ ––– Առաջարկածս բովանդակային ուղղումները և վերնագրի փոփոխութիւնները առաջին հերթին համաշխարհային ժողովրդավարական շարժմանն ու առաջադիմութեանն են ծառայում, և ապա՝ նպաստում Հայաստանում սրանից երկու տարի առաջ տեղի ունեցած կարևոր քաղաքական իրադարձութիւնների ճիշտ պատկերացմանը։ ––– Համաձայն եմ Ձեզ հետ, և վերը նշել էի, որ այդ անընդունելի երևոյթը տեսել եմ որոշ վիքիպեդիաներում, յատկապէս՝ ռուսերէն։ Այո, ԱԶԱՏ վիքիպեդիան չպիտի սպասարկի որևէ ազգային պետական շահ, բայց փաստը մնում է փաստ, որ բազմաթիւ յօդուածներ, յատկապէս ռուսերէն վիքիպեդիայում դրան են ծառայում։ Փորձէք ծանօթանալ։ ––– Ես խօսում եմ ընդամէնը օբյեկտիւ՝ առարկայական գնահատական տալու մասին։ Սակայն, երկրում երկու տարի առաջ զինուած ապստամբութիւն է տեղի ունեցել, որի մասին հայերէն Վիքիպեդիայում խօսք չկա և համապատասխան յօդուածը վերնագրուած է ընդամենը ՊՊԾ գնդի գրաւում։ Սա ԱԶԱՏ վիքիպեդիային հարի՞ր էք համարում։ ––– Հայերէն Վիքիպեդիայի 394 խմբագիրների մէջ հենց իմ յօդուածների նկատմամբ Ձեր այս ինձ համար ոչ այնքան հաճելի ուշադրութեան, ներդրումներիս՝ ըստ Ձեզ մեծագոյն արժևորման և ինձ արգելափակելու սպառնալիքի հետաքրքիր զուգորդումները մտածել են տալիս, թէ արդեօք Հայերէն վիքիպեդիայում ինչ մեխանիզմով է առաջացել արգելափակելու իրաւունք ունեցող, այսինքն՝ ԱԶԱՏ հանրագիտարանը վերայսկելու իրաւունք ունեցող մարդկանց խումբ։ ––– Ձեր գրածները կարդալուց յետոյ իմ մօտ մի հարց առաջացաւ․ Հայերէն Վիքիպեդիան ԱԶԱ՞Տ հանրագիտարան է։ ––– Որպէս ռազմական պատմաբան և ռազմաքաղաքական վերլուծաբան ես յուսով եմ, որ ԱԶԱՏ, Անկախ, Միացեալ Հայաստան կերտելուց յետոյ, երբ ՙՍասնած Ծռերի՚ ապստամբութիւնը իսկապէս կարժևորուի և այն հենց որպէս ապստամբութիւն կմտնի պատմութեան դասագրքերի և տարաբնոյթ հանրագիտարանների մէջ, Հայերէն Վիքիպեդիայում այս մեր բարեկամական բանավէճերը հետագայում կարդացողները ժպիտով կընդունեն։ Իսկ առայժմ՝ հայկական դասագրքերից Ժիրայր Սեֆիլեանի անունն են հանում․․․ Շուտով, յուսանք՝ կվերականգնեն։ Եւ, ըստ արժանւոյն գնահատելով՝ դուրս կնետեն զանազան մանուէլների ու շմայսների անունները, որոնք ընդամէնը դեռ մի երկու ամիս առաջ ՀՀ–ում իրենց տէր ու տնօրէն էին երևակայում․․․ Կեանքը ամէն ինչ իր տեղը կդնի, յարգելի գործընկերներ։ Շատ անսպասելի բաներ են կատարուելու․․․ Ողջ լերուք։ Յուսով եմ, օր մը կհանդիպենք վիքիխմբագիրներու մի լաւ հաւաքի ժամանակ։ Յարգանքով՝ --Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 05:47, 25 Հունիսի 2018 (UTC)Պատասխանել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. [1] May 8, 2018․ (11584 դիտւմ)]
  2. 2,0 2,1 2,2 «Սասնա Ծռեր» խմբավորման անդամներից 18-ի անունները հայտնի են (լուսանկարներ)
  3. «Ո՞րն է հակամարտության գիծը. Ապստամբներ և իշխողներ - Հետք - Լուրեր, հոդվածներ, հետաքննություններ». Վերցված է 2017-10-16-ին.
Return to "ՊՊԾ գնդի գրավում" page.