Քննարկում:Հայաստանի քննչական կոմիտե

Վերնագիր խմբագրել

Հարգելի՛ Պանդուխտ, նախ շնորհավոր բոլոր Ձեր տոները, և մի նկատառում. Քննչական կոմիտեի կայքում անունը ՀՀ Քննչական կոմիտե է: Ինչո՞վ է պայմանավորված անվանափոխությունը՝ Հայաստանի Հանրապետությունը Հայաստանով:--Արամ քննարկում 02:08, 5 Հունվարի 2016 (UTC)

  • Ձերը նույնպես շնորհավոր, հարգելի Արամ: Սովորաբար Վիքիպեդիայի հոդվածներում պետական կառույցների մասին հոդվածներ գրելիս չեն գրում երկրի ողջ ամբողջական անունը, օրինակ՝ Հայաստանի գրողների միություն և այլն: Ուղղեք, եթե սխալ եմ:--֎ Պանդուխտ 02:12, 5 Հունվարի 2016 (UTC)
Այստեղ կարծիքները բաժանվում են. ունենք Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ, բայց կա նաև Հայաստանի Հանրապետության կառավարություն: Ըստ իս, ՀՀ-ն ավելի է ընդունելի է, քան Հայաստանը, քանի որ խոսքը գնում է պետության մասին: Ինչևէ, թերևս քննարկման առարկա է: --Արամ քննարկում 02:18, 5 Հունվարի 2016 (UTC)
Հ.Գ. Կա նաև ՀՀ Ազգային ժողով:--Արամ քննարկում 02:20, 5 Հունվարի 2016 (UTC)
ՀԳՄ կայքից տեսնում ենք, որ Հայաստանի գրողների միություն է, ՀԱՊ կայքից՝ Հայաստանի ազգային պատկերասրահ, իսկ Կառավարության կայքից՝ Հայաստանի Հանրապետության կառավարություն:--Արամ քննարկում 02:23, 5 Հունվարի 2016 (UTC)
Համաձայն եմ, որ կա մի քանի կարծիք և պրակտիկան այս հարցով բաժանվում է: Առաջարկում եմ կանոն մշակել: Իմ կարծիքով, ճիշտն է նշել համառոտ տարբերակը, քանի որ, օրինակ, տվյալ դեպքում, պարզ է, քննչական կոմիտե կարող է ունենալ միայն պետությունը, ուստի ճշտման կարիք չկա: Բացի այդ, բազմաթիվ այլ դեպքերում, ինչպես օրինակ, Մակեդոնիայի պարագայում, ստիպված կլինենք վերնագրի մեջ շարադրել պետոթյան ամբողջական անունը, ինչը բարդացնում է մատչելիությունը:--֎ Պանդուխտ 02:32, 5 Հունվարի 2016 (UTC)
Վերնագրի փոփոխության դեպքում ճիշտը հոդվածը տեղափոխելն է, ոչ թե նորը ստեղծելը:--Voskanyan (քննարկում) 05:30, 5 Հունվարի 2016 (UTC)
Համաձայն եմ, բայց հոդված ստեղծելիս հարկավոր է նաև վերահղումներ դնել, որ ուրիշները հետագայում նորից չգրեն այդ հոդվածը: Եթե վերահղումը եղել էր, ես էլ չէի ստեղծի նոր հոդված:--֎ Պանդուխտ 23:08, 5 Հունվարի 2016 (UTC)

Քննարկումը տեղափոխվել է Խորհրդարան:--Արամ քննարկում 23:17, 5 Հունվարի 2016 (UTC)

Return to "Հայաստանի քննչական կոմիտե" page.