Քննարկում:Աշոտ Արսենյան

Latest comment: 6 ամիս առաջ by Ավետիսյան91 in topic Հոդվածի հեռացում

Հոդվածի հեռացում խմբագրել

Բարև Ձեզ,

Կցանկանայի խնդրել Ձեզ հեռացնել իմ մասին հայերեն հոդվածը, որում՝

1) Ներառված են տեղեկություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը,

2) Ներառված են տեղեկություններ և կցված են նյութեր, որոնք վիրավորում են ինձ, վարկաբեկում իմ անձի բարի անունը և համբավը՝ ձեռք բերված երկար տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքում,

3) Առանց իմ տեղեկության և համաձայնության իմ անձի մասին նյութերը տեղադրվել են Վիքիպեդիա կայքում, իսկ ես չեմ ցանկանում, որպեսզի իմ մասին ինֆորմացիան լինի հրապարակված այդ կայքում։

Ուստի կխնդրեմ Ձեզ անհապաղ հեռացնել հոդվածը՝ խուսափելով ավելորդ և անհարկի իրավաբանական գործընթացներից։

Հարգանքով ՝ Աշոտ Արսենյան Ashot.Arsenyan14 (քննարկում) 09:21, 6 Հոկտեմբերի 2023 (UTC)Պատասխանել

Ողջույն, հարգելի Ashot.Arsenyan14։ Իհարկե ինքս իրավասու չեմ հեռացնել, քանի որ ձեր նման խմբագիր եմ, սակայն եթե հոդվածում կան զրպարտող, անհիմն կամ կեղծ տեղեկություններ, ապա դրանք ենթակա են ջնջման։ Հոդվածում հղում արվող կայքերի այլ բովանդակության հետ վիքիպեդիան կապ չունի, հավանաբար ճիշտ է դիմել տվյալ կայքերին։ Ավետիսյան91 (քննարկում) 06:38, 7 Հոկտեմբերի 2023 (UTC)Պատասխանել
Ողջույն, Հարգելի @Ավետիսյան91, շնորհակալություն պատասխանի համար, այսինքն եթե ցանկանում եմ հեռացնել հոդվածից որոշ հատվածներ կամ այն ամբողջությամբ , ապա անհրաժե՞շտ է նախ հեռացնել հղումները։ Իսկ որպես տարբերակ չի՞ կարելի ուղղակի հեռացնել հղումները և տեքստերը և թողնել էջը դատարկ կամ որպես տարբերակ ուղղակի հեռացնել սխալ տեղեկությունները և դրանց համապատասխան հղումները։ 81.250.214.91 07:34, 10 Հոկտեմբերի 2023 (UTC)Պատասխանել
Եթե հոդվածում առկա է կեղծ, վիրավորական, զրպարտող ինֆորմացիա կամ այնպիսի ինֆորմացիա, որը չունի վստահելի, երկրորդական աղբյուր, ապա՝ այո, կարող եք հեռացնել՝ այդ մասին նշելով խմբագրման ամփոփման մեջ։ Հնարավոր է, որ այլ մասնակիցներ առանձին քննարկմամբ վիճարկեն այդ հեռացումները։ Հղումները կարելի է հեռացնել, եթե դրանք վստահելի աղբյուրներ չեն (դեղին մամուլ, սոց-ցանցեր, բլոգեր և այլն)։ Ամբողջությամբ հոդվածը ջնջելու համար պետք է ներկայացնել այն ջնջման քննարկման, ավելին կարող եք ծանոթանալ այստեղ՝ Վիքիպեդիա:Ջնջման կանոնակարգ։ Առանց քննարկման, պարզապես հոդվածը դատարկելը կդիտարկվի վանդալություն, որի կրկնման դեպքում ադմինները հնարավոր է արգելափակեն Ձեր IP հասցեն կամ մասնակցային անունը։ Հարցերի դեպքում գրեք այստեղ։ Ավետիսյան91 (քննարկում) 07:43, 10 Հոկտեմբերի 2023 (UTC)Պատասխանել
Շնորհակալ եմ պատասխանի համար, հնարավո՞ր է այդ դեպքում ՝որպես տվյալ հոդվածի վրա աշխատանք կատարած հեղինակի, Ձեզ խնդրել հեռացնել ոչ հավաստի, ինչպես նաև իմ անունը վարկաբեկող կցված բոլոր հղումները, կցված հղումով հանդես եկող մարդիկ իրենց զրպարտումների համար կրել են քրեական պատասխանատվություն, ինչպես նաև կխնդրեմ հեռացնել մականվան հատվածը և Հետքի հղումը, նշված մականունը վիրավորում է ինձ և իմ երկար տարիների աշխատանքի արդյունքում ձեռք բերված բարի անունը և համբավը։ 81.250.214.91 12:30, 10 Հոկտեմբերի 2023 (UTC)Պատասխանել
«Արտաքին հղման» երկու հղումները հեռացրել եմ, քանի որ առաջինը առաջնային առնչություն չուներ հոդվածի անձին, իսկ երկրորդը վստահելի կայքից չէր. YouTube-ում տեղ գտած ոչ բոլոր տեսանյութերը կարող են հղվել հոդվածում (միգուցե այս հեռացումը նույնպես վիճարկեն այլ մասնակիցներ)։ Ծանոթագրություններում առկա hetq.am-ի հղումը ինքս վստահ չեմ, որ կարող եմ հեռացնել, քանի որ կայքը վստահելի աղբյուր է համարվում։ Այս և մականունի հեռացման հետ կապված հրավիրեմ ակտիվ խմբագիրների՝ կարծիքներ հայտնելու. @Beko, @23artashes, @Gardmanahay, հարգելի մասնակիցներ, խնդրում եմ հնարավորության դեպքում ծանոթանալ քննարկմանը և կարծիք հայտնել։ Շնորհակալություն։ Ավետիսյան91 (քննարկում) 12:48, 10 Հոկտեմբերի 2023 (UTC)Պատասխանել
Շնորհակալ կլինեմ աջակցության համար նաև այդ հարցում։ 81.250.214.91 14:59, 10 Հոկտեմբերի 2023 (UTC)Պատասխանել
Ողջույն հարգելի @Ավետիսյան91, կարծում եմ նշված խմբագիրները չեն արձագանքի, կարող ե՞նք փորձել այնումենայնիվ հեռացնել մականվան հատվածը և հղումը՝ պարզաբանելով, որ այն կրում է վիրավորական և վարկաբեկող բնույթ։
Շնորհակալ կլինեմ, եթե օգնեք ինձ այս հարցում։ 81.250.214.91 15:18, 11 Հոկտեմբերի 2023 (UTC)Պատասխանել
Ողջույն, ի՞նչ հիմնավորմամբ եք հեռացնելու մականվան հատվածը։--Գարդմանահայ (քննարկում) 08:42, 12 Հոկտեմբերի 2023 (UTC)Պատասխանել
Ողջույն, մականունը վիրավորում է ինձ, իմ բարի համբավը, բացի այդ չի պարունակում ճանաչողական և ինֆորմատիվ բնույթ, չունի առաջնային կարևորություն։ 81.250.214.91 09:17, 12 Հոկտեմբերի 2023 (UTC)Պատասխանել
Նախ շնորհակալություն այս հոդվածի հետ կապված Ձեզ մտահոգող հարցերը քննարկման հարթակ տեղափոխելու համար։ Փորձեցի հնարավորինս մանրամասն ծանոթանալ խնդրին/քննարկմանը, ներկայացնեմ իմ տեսակետը։ Հայերեն Վիքիպեդիայում կա «Ապրող անձանց կենսագրություններ» կանոնակարգ, որտեղ գրված է, որ «․․․Ժողովրդական մակարդակում տարածված անձը վարկաբեկող մականունները, որոնց կիրառումը վիրավորական է տվյալ անձի համար, չեն կարող լինել հոդվածում․․․» (միգուցե այլ մասնակիցներ կանոնակարգային հակառակ պնդումներ ներկայացնեն)։ Եթե Դուք կամ մեկ այլ խմբագիր այդ հիմնավորմամբ հեռացնի մականվան մասը, ապա առաջանում է հետևյալ հարցադրումը՝ «որտեղի՞ց գիտենք, որ այդ մականունը վիրավորական է Աշոտ Արսենյանի համար (հոդվածի սուբյեկտի համար)»։ Եթե օրինակ hetq.am-ում լինի հոդված, որտեղ գրված է այնպիսի միտք, թե Աշոտ Արսենյանը հայտարարել է, որ այդ մականունը իր համար վիրավորական է, ապա իմ կարծիքով հարցի լուծումը այստեղ հեշտանում է։ Բայց չենք կարող 81.250.214.91 այփին կամ Ashot.Arsenyan14 մասնակցային հաշիվը ինդենտիֆիկացնենք հոդվածի սուբյեկտի, այն է՝ Աշոտ Արսենյանի հետ։ Պատկերացրեք, մեկ այլ մասնակից այս քննարկման մեջ գրի, որ ինքն է այս հոդվածի սուբյեկտը, այսինքն՝ Աշոտ Արսենյանը, և հայտնի, որ այդ մականունը իր համար վիրավորական չէ։ Կարո՞ղ է, այո, կարող է։ Այդ դեպքում ինչպե՞ս իմանանք, թե ով է այսպես ասած ճիշտ տվյալ դեպքում։ Հոդվածում գրված յուրաքանչյուր միտք, պնդում, նախադասություն, պարբերություն պետք է ունենա իր աղբյուրը կամ աղբյուրները։ Ես համացանցում փնտրեցի և բազմաթիվ լրատվական հոդվածներ գտա, որտեղ նշված է, որ Աշոտ Արսենյանի մականունը Քլոս է (օրինակ գրված է, որ Աշոտ Արսենյանը, որին հայ հասարակաթյունը ավելի շուտ ճանաչում է մականունով՝ «Քլոս»), այսինքն՝ այս մասով հասանելի աղբյուրներ կան։ Մյուս կողմից, եթե Հայերեն Վիքիպեդիայի կանոնակարգերով չենք կարողանում աղբյուր ներկայացնել կամ ապացուցել, որ տվյալ անձի համար այդ մականունը վիրավորական է, ապա պետք է փորձել հասկանալ, թե ինչ է նշանակում «Քլոս»։ Օրինակ (ներողություն եմ խնդրում նման համեմատության համար) եթե որպես մականուն հոդվածում գրված լիներ «Փնթի», ապա ավելի հեշտ կլիներ գալ համաձայնության, որ այդ մականունը վիրավորական կլինի տվյալ անձի համար։ Իսկ «Քլոս» մականունը անձամբ ինձ համար որևէ վիրավորական կամ բացասական տպավորություն չի առաջացնում։ Համացանցում փնտրեցի և գտա բազմաթիվ մարդկանց (շարքային գյուղացուց մինչև քրեական հեղինակություն), որոնց մականունը Քլոս է։ Նաև բազմաթիվ հայտնի մարդկանց անուն հենց Քլոս կամ Կլոս է։ Փորձեցի փոքր ինչ մանրամասն և բազմակողմանի ներկայացնել իմ տեսակետը։--Գարդմանահայ (քննարկում) 20:38, 12 Հոկտեմբերի 2023 (UTC)Պատասխանել
Շնորհակալ եմ կարծիքի համար, եթե կա կանոնակարգ ըստ «․․․Ժողովրդական մակարդակում տարածված անձը վարկաբեկող մականունները, որոնց կիրառումը վիրավորական է տվյալ անձի համար, չեն կարող լինել հոդվածում․․․», առաջարկում եմ ասել, թե ինչպես ես կարող եմ ապացուցել, որ ես տվյալ հոդվածի սուբյեկտն եմ, դրանով իսկ կփակենք քննարկումը։ Շնորհակալ եմ 81.250.214.91 06:55, 13 Հոկտեմբերի 2023 (UTC)Պատասխանել
Ընդհանրապես, Հայերեն Վիքիպեդիայում ընդունված է հոդվածներում խմբագրումներ կատարելիս հիմնվել վստահելի երկրորդական աղբյուրների վրա։ Եթե սա հաշվի առնենք, ապա պետք է որևէ երկրորդական վստահելի աղբյուր ներկայացնի, որ տվյալ մականունը վիրավորական է տվյալ անձին։ Խնդրի լուծումը ես տեսնում եմ այս համատեքստում։ Սա իմ անձնական կարծիքն է, այլ խմբագիրներ միգուցե խնդրի լուծման համար ունենան այլ կարծիք, որոնք կլինեն առավել հեշտ կիրառելի։ --Գարդմանահայ (քննարկում) 07:54, 13 Հոկտեմբերի 2023 (UTC)Պատասխանել
Իհարկե ճիշտ չէ, որ ենթադրյալ հոդվածի անձի մասնակցությամբ ենք քննարկում սա, սակայն Գարդմանահայի առաջարկած տարբերակը չի կարող ընդունելի լինել այն հիմնավորմամբ, որ վիրավորանքը անձի ընկալմամբ չի որոշվում, այլ բառի դրական կամ բացասական նշանակությամբ։ Ենթադրենք արձանագրություն գտնվի, որ Բագրատունյաց Աշոտ Գ թագավորը անընդունելի է համարել ժողովրդի կողմից իրեն տրված «Ողորմած» անունը, պե՞տք է անվանափոխենք հոդվածը. իհարկե ոչ, զուտ հոդվածում կավելացնենք այդ մասին, որ նա անընդունելի է համարել։ Այս դեպքում մականունը հոդվածի անվանման մեջ չէ, ինչպես օրինակ Վարդան Ղուկասյան (Դոգ)-ի դեպքում, այլ պարզապես նշված է, որ անձը հայտնի է նաև այդպես։ Ինքս այլ հավելում չունեմ։ Կուզեի քննարկմանը այլ խմբագիրներ մասնակցեին, նաև ադմիններից։ Ավետիսյան91 (քննարկում) 08:34, 13 Հոկտեմբերի 2023 (UTC)Պատասխանել

Request for Removal of an Armenian Article about Ashot Arsenyan խմբագրել

Hello,

I am writing to request the removal of the Armenian article about me on the following grounds:

1) The article contains information that is factually incorrect.

2) It includes content and attachments that insult me and harm my personal reputation, which I have diligently built over many years of hard work.

3) Materials about me were posted on the Wikipedia website without my knowledge or consent, and I do not wish to have information about me published on that platform.

I kindly request the immediate removal of the article to avoid any unnecessary legal proceedings.

Sincerely,

Ashot Arsenyan Ashot.Arsenyan14 (քննարկում) 09:42, 6 Հոկտեմբերի 2023 (UTC)Պատասխանել

Return to "Աշոտ Արսենյան" page.