Վարդան Ղուկասյան (Դոգ)

հայ վիդեոբլոգեր
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարդան Ղուկասյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղուկասյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վարդան Յուրիկի Ղուկասյան (հայտնի՝ Դոգ մականունով, ապրիլի 25, 1977, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական-հասարակական, կուսակցական գործիչ, վիդեոբլոգեր, ՀՀ ռազմական ոստիկանության և ՀՀ ոստիկանության նախկին սպա, «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր նախագահ[1]։

Վարդան Ղուկասյան
Ծնվել էապրիլի 25, 1977
(46 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունոստիկան և քաղաքական գործիչ

Աշխատանքային գործունեություն խմբագրել

Վարդան Ղուկասյանը որպես սպա աշխատել է Հայաստանի ռազմական ոստիկանությունում։

Վիդեոբլոգ խմբագրել

Վարդան Ղուկասյանը արտերկրում գտնվելու ընթացքում YouTube և Facebook կայքերի իր անձնական հաշիվներով սկսել է հասարակական-քաղաքական տեսանյութերի հրապարակում, ուղիղ հեռարձակումներ, որոնք կարճ ժամանակում մեծ մասայականություն են ստացել[2]։ Տեսանյութերում նա հանդես է գալիս ոչ նորմատիվային խոսույթով և տարատեսակ բռնությունների՝ հատկապես սեռական բռնության կոչերով[3]։

Քաղաքական գործունեություն խմբագրել

«Հայոց Հայրենիք» կուսակցություն խմբագրել

2021 թվականի ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցում էր «Հայոց Հայրենիք» կուսակցությունը, որի թռոուցիկների վրա փակցված էր Վարդան Ղուկասյանի նկարը, չնայած նա ներառված չէր ցուցակում, քանի որ գտնվում էր հետախուզման մեջ[4]։

«Հանրային ձայն» կուսակցություն խմբագրել

Հանրային ձայն կուսակցությունը ստեղծվել է 2022 թվականի օգոստոսի 6-ին։ Երևանում կայացած կուսակցական համագումարում կուսակցության նախագահ է ընտրվել Արտակ Գալստյանը, իսկ պատվավոր նախագահ ընտրվել է Վարդան Ղուկասյանը[5]։ Ներկայումս կուսակցությունը գործում է որպես արտախորհրդարանական ուժ։

Կուսակցությունը մասնակցել է Երևանի 2023 թվականի ավագանու ընտրություններին՝ ստանալով ավագանու 7 մանդատ[6][7]։

ԴՕԿ կուսակցություն խմբագրել

2024 թվականի հունվարի 19-ին «Հանրային ձայն» կուսակցության համագումարում Ղուկասյանը հայտարարեց, որ ստեղծում է նոր «ԴՕԿ» կուսակցություն (Դեմոկրատիա, օրենք և կարգապահություն)[8]։

Քրեական հետապնդում խմբագրել

2023 թվականի մայիսի 25-ին Հայաստանի քննչական կոմիտեն նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հարուցել է հանրային քրեական հետապնդում «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանի նկատմամբ։ Հայաստանի ոստիկանությունը նախաձեռնել է Ինտերպոլի միջոցով միջազգային հետախուզում իրականացնել Վարդան Ղուկասյանի նկատմամբ[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ««Հանրային ձայնը» «սյուրպրիզներ» է խոստանում». iravunk.com. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 3-ին.
  2. ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՆ ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ Է ՀԱՅՏՆՈՒՄ
  3. Civilnet (2023 թ․ ապրիլի 17). «Վարդան Ղուկասյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել». CIVILNET. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 3-ին.
  4. LLC, Helix Consulting. «Ո՞վ կա «Հայոց հայրենիքի» ցուցակում. Դոգի քույրերը». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2024 թ․ ապրիլի 12-ին.
  5. ««Հանրային ձայնի» նախագահ ընտրվեց Արտակ Գալստյանը, պատվավոր նախագահ՝ Վարդան Ղուկասյանը». lurer.com.
  6. «ՔՊ՝ 24 մանդատ, «Ազգային առաջընթաց»՝ 14 մանդատ, «Մայր Հայաստան»՝ 12 մանդատ, «Հանրապետություն»՝ 8 մանդատ, «Հանրային ձայն»՝ 7 մանդատ. ԿԸՀ-ն ամփոփեց Երևանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 3-ին.
  7. «Ովքեր են Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության անդամները». Hetq.am. 2023 թ․ հոկտեմբերի 3. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 3-ին.
  8. «Վարդան Ղուկասյանը նոր կուսակցություն է հիմնում՝ «ԴՕԿ»».
  9. ««Դոգ» մականունով հայտնի Վարդան Ղուկասյանին կալանավորելու որոշում է կայացվել․ նրան Հայաստանին փոխանցելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվել». armenpress.am. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 3-ին.