Քնած տիկինը սև ծաղկամանով

Ռոբերտ Բերենիի նկար

Քնած տիկինը սև ծաղկամանով (հունգարերեն՝ Alvó nő fekete vázával), Ռոբերտ Բերենիի 1927-1928 թվականների յուղաներկ նկարը։ Այն նկարչի կնոջ պատկերն է, որը քնած է կապույտ զգեստով սեղանի հետևում, որի վրա դրված է սև ծաղկաման։ Կտավը վաճառվել է 1928 թվականին և Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո համարվել է կորած։

Քնած տիկինը սև ծաղկամանով
տեսակվիզուալ արվեստի ստեղծագործություն
նկարիչՌոբերտ Բերենի
տարի1928
բարձրություն64 սանտիմետր
լայնություն87 սանտիմետր
նյություղաներկ
գտնվում էմասնավոր հավաքածու
հիմնական թեմակին և ծաղկաման
Ծանոթագրություններ

Նկարագրություն խմբագրել

Նկարը Բերենիի երկրորդ կնոջ՝ Էտայի (ծնվ. Բրոյեր) դիմանկարն է, արված արտ-դեկո ոճով։ Այն բնութագրվել է որպես Բերենիի լավագույն ստեղծագործություններից մեկը։ Քնած կինը կրում է 1920-ականների տիպիկ սանրվածք և կապույտ զգեստ։ Նա պառկած է սեղանից այն կողմ, որի վրա դրված է սև ծաղկաման[1][2]։ «Քնած տիկինը սև ծաղկամանով» կտավը նկարված է յուղաներկով կտավի վրա, չափը 64x87 սմ չափի կտավի վրա։ Ստորին ձախ կողմում նկարչի ստորագրությունն է[3]։

Արվեստի պատմաբան Ջուդիտ Վիրագը նկարագրում է «Քնած տիկինը սև ծաղկամանով» որպես 1920-ականների եվրոպական արվեստի «կատարյալ» նմուշ, որն իր մեջ ներառում է ժամանակակից ֆրանսիական, գերմանական և ռուսական արվեստի ուղղությունների տարրեր[4]։

Պատմություն խմբագրել

Նախապատմություն խմբագրել

Հավանաբար, Բերենին նկարել է «Քնած տիկինը սև ծաղկամանով» 1927-1928 թվականներին, այդ ժամանակ նա վերադարձել էր Բուդապեշտ, իր հայրենի Հունգարիա Բեռլինից, որտեղից փախել էր Առաջին համաշխարհային պատերազմից հետո[2][5]։ Կտավը վերջին անգամ հանրային ցուցադրվել է 1928 թվականին Էռնստ թանգարանում՝ նախքան վաճառվելը[2][6]։ Գնորդը, հավանաբար, եղել է հրեա, ով լքել է երկիրը Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբում կամ դրա ընթացքում։ Հունգարիայում այս ժամանակահատվածում խառը իրավիճակ է եղել, և նկարը համարվել է կորած[2][7]։

Վերաբացահայտում խմբագրել

Նկարը աճուրդի է հանվել Սան Դիեգոյի աճուրդում 1990-ականների կեսերին, երբ նկարչի աշխատանքները էժան էին գնահատվում։ Կտավը 40 դոլարով վաճառվել է արվեստի հավաքորդ Մայքլ Հեմփսթեդին[2]։ Նա նկարը 400 դոլարով վաճառել է Կալիֆորնիայի Փասադենա քաղաքում գտնվող հնաոճ իրերի խանութին։ Նկարը 500 դոլարով խանութից գնել է Sony Pictures ընկերության պատվերով բեմադրության դիզայները[1][2][5]։ Հեմփսթեդը ճանաչել է նկարը 1999 թվականին նկարահանված «Ստյուարտ Լիթլ» ֆիլմում, որտեղ օգտագործվել էր որպես գլխավոր հերոսի տան դեկորացիա[1]։ Այդ պահին Բերենիի աշխատանքների գներն աճել էին և Հեմփսթեդը որոշել է հետևել և նկարը ետ գնել[2]։ Բացի «Ստյուարտ Լիթլ» ֆիլմից, կտարը նկարահանվել է նաև սերիալային մի շարք դրվագներում, այդ թվում՝ «Ընտանեկան իրավունք» հեռուստասերիալի որոշ դրվագներում[6][8]։ Բեմադրող նկարիչը հետագայում նկարը գնել է կինոընկերությունից՝ իր տանը կախելու համար[1]։

2009 թվականի դեկտեմբերի 24-ին Հունգարիայի ազգային պատկերասրահի հետազոտող և արվեստի պատմաբան Գերգելի Բարկին տանը հեռուստացույցով Ստյուարտ Լիթլ ֆիլմը դիտելուց ճանաչել է նկարը[1][7][9]։ Բարկին նույնականացրել է նկարը 1928 թվականին արված սև-սպիտակ լուսանկարով[1]։ Բարկին հասկացել է, որ նկարը դժվար թե լինի տպագիր կամ պատճեն, քանի որ այն հայտնի ստեղծագործություն չի եղել[1]։ Բարկին 40–50 նամակ է ուղարկել տարբեր կինոարտադրող ընկերությունների և անձնակազմի անդամներին՝ փորձելով գտնել նկարը[1][10]։ Երկու տարի անց նա պատասխան է ստացել նկարը գնած բեմադրող նկարիչից[1][11]։ Բարկին նկարը նույնականացնելու համար մեկնել է ԱՄՆ[1], ծանոթացել է բեմադրող նկարչի հետ, հաստատել, որ նկարը իսկական է և գնել այն[1]։ Նա 2014 թվականի դեկտեմբերի 13-ին աճուրդում վաճառել է այն 285,700 դոլարով[1][9][10][12]։

Իր արտասովոր վերագտնման առաջացած հրապարակայնության պատճառով «Քնած տիկինը սև ծաղկամանով» համարվում է հունգարական ամենահայտնի նկարը[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Saner, Emine (2015 թ․ հուլիսի 30). «Miracle art: could there be a priceless masterpiece lurking in your home?». The Guardian (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 30-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Nolan, Daniel (2014 թ․ դեկտեմբերի 12). «Hungarian masterpiece spotted in Stuart Little film to be auctioned». The Guardian (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 30-ին.
  3. Tünde, Topor (2015 թ․ մայիսի 10). «Artmagazin hírek». Artmagazin. Վերցված է 2021 թ․ հուլիսի 5-ին.
  4. «A nagy képvadászat». 24.hu (հունգարերեն). 2014 թ․ նոյեմբերի 26. Վերցված է 2021 թ․ հուլիսի 5-ին.
  5. 5,0 5,1 5,2 «Hazatért a Stuart Little-ben felfedezett remekmű». NOL.hu (հունգարերեն). 2014 թ․ նոյեմբերի 26. Վերցված է 2021 թ․ հուլիսի 5-ին.
  6. 6,0 6,1 Szerk, A. (2021 թ․ ապրիլի 15). «Dr. House, Stuart Little, kisegér és a magyar avantgárd». Librarius.hu (հունգարերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 5-ին.
  7. 7,0 7,1 Charter, David (2014 թ․ նոյեմբերի 29). «Lost painting found on Stuart Little's wall». The Times (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 30-ին.
  8. «Lost-and-found Bereny painting sold for EUR 226,500». Daily News Hungary. 2014 թ․ դեկտեմբերի 14. Վերցված է 2021 թ․ հունիսի 30-ին.
  9. 9,0 9,1 «Missing masterpiece found in 'Stuart Little' sold in Hungary». The Korea Herald (անգլերեն). 2014 թ․ դեկտեմբերի 14. Վերցված է 2021 թ․ հունիսի 30-ին.
  10. 10,0 10,1 Copeland, Wesley (2014 թ․ դեկտեմբերի 1). «Long-lost Painting Masterpiece Found Thanks to Stuart Little - IGN». IGN.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 30-ին.
  11. «Hungarian art historian discovers long-lost painting in kids' film 'Stuart Little'». CBC Radio. 2014 թ․ նոյեմբերի 28. Վերցված է 2021 թ․ հունիսի 30-ին.
  12. Balázs, Pándi (2014 թ․ նոյեմբերի 26). «A Stuart Little, kisegérből került elő a kilencven éve eltűnt magyar festmény». Index.hu (հունգարերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 5-ին.