Քինգսլի Մադու

պորտուգալացի ֆուտբոլիստ

Քինգսլի Մադու (անգլ.՝ Kingsley Madu, դեկտեմբերի 12, 1995(1995-12-12)[1], Նիգերիա), նիգերիացի ֆուտբոլիստ, «Զյուլտե-Վարեգեմ» ակումբի պաշտպան։ Հանդես է եկել Նիգերիայի հավաքականում։

Քինգսլի Մադու
պորտ.՝ Kingsley Madu
Քաղաքացիությունը  Պորտուգալիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 12, 1995(1995-12-12)[1] (28 տարեկան)
Ծննդավայր Նիգերիա
Հասակ 171 սանտիմետր
Դիրք պաշտպան

Կարերիա խմբագրել

Ակումբային կարերիա խմբագրել

Քինգսլին ֆուտբոլով սկսել է զբաղվել «ԳԲՍ Ակադեմիայի» ակումբում, 2013 թվականին իր նորամուտն է նշել «Էլ-Կանեմի Ուորիորս» ակումբում, որն հանդես է գալիս Նիգերիայի ֆուտբոլի բարձրագույն առաջնությունում։

2013 թվականի հունվարի 13-ին Մադուն եռամյա պայմանագիր է ստորագրել «Տրենչին» սլովակական ակումբի հետ[2][3]։

2014 թվականի մարտի 1-ին նիգերացին իր դեբյուտային խաղն է անցկացրելնոր ակումբում` «Ժիլինա» ակումբի դեմ խաղում դուրս գալով մեկնարկային կազմում[4]։ Յոթ օր անց «Զլատե Մորավցե» ակումբի դեմ խաղում Մադուն երկու զգուշացումից հետո հեռացվել է դաշտից, սակայն «Տրենչինը» թվային անհավասարության պայմաններում կարողացել է հաղթանակ տանել։

2014 թվականի հուլիսի 24-ին պաշտպանն իր նորամուտն է նշել եվրոգավաթում` Եվրոպայի լիգայի որակավորման փուլում ընդմիջումից հետո փոխարինման դուրս գալով սերբական «Վոյվոդինա» ակումբի դեմ խաղում[5]։

2014 թվականի նոյեմբերի 5-ին նիգերացին աչքի է ընկել առաջնությունում խփած իր առաջին գնդավով[6]։

2014/15 խաղաշրջանի արդյունքերով Քինգսլին «Տրենչին» ակումբի կազմում կարողացել է «ոսկե դուբլ» անել` հաղթելով առաջնությունը և Սլովակիայի գավաթը։

Կարերիան հավաքականում խմբագրել

Նիգերիայի երիտասարդական հավաքականի կազմում Մադուն մասնակցել է Թուրքիայում կայացած 2013 թվականի աշխարհի ֆուտվոլի երիտասարդական առաջնությանը։

Պաշտպանը մասնակցել է իր թիմի անցկացրած բոլոր չորս խաղերին. նիգերացիները 1/8 եզրափակիչում պարտվել են Ուրուգվայի հավաքականին[7]։

Ձեռքբերումներ խմբագրել

  • Սլովկիայի չեմպիոն (2). 2014/15, 2015/16
  • Սլովակիայի գավաթակիր (2). 2014/15, 2015/16

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «supersport.com» (անգլերեն) — Nigeria U20 duo join Slovakian club. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 16-ին.
  3. «profutbal.sk» (սլովակերեն) — Mladí Nigérijčania podpísali s AS Trenčín zmluvy na tri roky. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 24-ին.
  4. «soccerway.com» (անգլերեն) — Trenčín vs. Žilina 2-1. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 24-ին.
  5. «soccerway.com» (անգլերեն) — Vojvodina vs. Trenčín 3-0. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 24-ին.
  6. «soccerway.com» (անգլերեն) — Trenčín vs. Slovan Bratislava 4-0. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 24-ին.
  7. «fifa.com» (անգլերեն) — Статистика Маду на МЧМ-2013. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 24-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քինգսլի Մադու» հոդվածին։