Քիլդրամի ամրոց, ավերված ամրոց Քիլդրամիի մոտ, Աբերդինշայր, Շոտլանդիա։ Չնայած գտնվում է քանդված վիճակում, այն մեկն է արևելյան Շոտլանդիայում պահպանված տասներեքերորդ դարի ամենախոշոր ամրոցներից և եղել է Մառի կոմսի նստավայրը։ Ներկայումս պատկանում է «Շոտլանդիայի պատմական շրջակայք» կազմակերպությանը, բաց է հանրության առջև որպես ազգային կարևորության հուշարձան[1] այգիներով, որոնք ընդգրկված են «Շոտլանդիայի այգիների ու նախագծված բնապատկերների գույքացուցակում»[2]։

Coa Illustration Elements Building Castle.svg
Քիլդրամի ամրոց
Kildrummy castle 2.jpg
Տեսակդղյակ
Վարչական միավորԱբերդինշիր
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Ընթացիկ
սեփականատեր
Historic Environment Scotland?
Վերահսկվում էHistoric Environment Scotland?
Կայքhistoricenvironment.scot/visit-a-place/places/kildrummy-castle/
Commons-logo.svg Kildrummy Castle Վիքիպահեստում

ՊատմությունԽմբագրել

Ամրոցը հավանաբար կառուցվել է 13-րդ դարի կեսերին Ջիլբերթ դե Մորավիայի գլխավորությամբ։ Հաստատվել է, որ Քիլդրամի ամրոցի տեղավայրն ազդեցություն է կրել Գրամփիան ճանապարհի անցուղիների վրա գտնվելու պատճառով, մասնավորապես Էլսիք մաունթի ու Քրայն քորս մաունթի[3]։ Քիլդրամի ամրոցն իր պատմության մեջ բազմիցս ենթարկվել է պաշարման նախ `1306 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Ռոբերտ Բրյուսի ընտանիքի պաշտպանության համար (հանգեցնելով Նայջել Բրյուսի և շատ այլ շոտլանդացիների մահապատժին)[4] և ապա1335 թվականին՝ Դավիթ Ստրատբոգիի կողմից։ Այս առիթով Քրիստինա Բրյուսը հետ է մղել հարձակվողներին, մինչև իր ամուսին Էնդրյու Մյուրեյը կհասներ օգնության[5]։ Դավիթ II-ի թագավորության օրոք Փանմուրի Վալտեր Մաուլը եղել է Քիլդրամի ամրոցի պարեկ[6]։

1374 թվականին Ալեքսանդր Ստյուարտը փախցրել է ամրոցի ժառանգորդուհի Իսոբելին և ամուսնացել նրա հետ, հետագայում պահանջ ներկայացրել Քիլդրամիին ու Մառի կոմսի տիտղոսին։ 1435 թվականին այն վերցրել է Ջեյմս I-ը, դարձրել թագավորական ամրոց մինչև 1507 թվականին լորդ Էլֆինստոնին հանձնելը։

Ամրոցը Կլան Էլֆինստոնից անցել է Կլան Էրսքինին նախքան 1716 թվականին լքվելը, որը հաջորդել էր 1715 թվականին Հակոբինյան ապստամբության ձախողմանը[5]։

ՃարտարապետությունԽմբագրել

Քիլդրամի ամրոցն ունի վահանաձև կառուցվածք մի շարք առանձին աշտարակներով։ Ամրոցի հարթ կողմը նայում է զառիթափ կիրճին, ամրոցի հակառակ կողմում պարիսպները հասնում են մի կետի, որը մի ժամանակ պաշտպանվում էր վիթխարի երկաշտարակ պահակատնով։ Ամրոցը նաև ունեցել է դոնժոն, որը կոչվել է «Ձյան աշտարակ» և ավելի բարձր է եղել, քան մյուս աշտարակները՝ կառուցված ֆրանսիական ոճով, ինչպես Բոթվել ամրոցինը։ Ընդարձակ հողապատնեշները պաշտպանում էին ամրոցը, այդ թվում չոր խրամափոսն ու կիրճը։ Ամրոցի հիմքերի մեծ մասն այժմ տեսանելի են ցածր պարիսպներ հետ։ 1925 թվականի հնագիտական պեղումները բացահայտել են դեկորատիվ քարե հատակներ և մարտերի հետքեր։

ԱյսօրԽմբագրել

1951 թվականին[7] ամրոցը հանձնվել է «Աշխատանքի մինիստրության» խնամքին, և այժմ պատկանում է դրան հաջորդած «Շոտլանդիայի պատմական շրջակայք» կազմակերպությանը։ Քիլդրամի ամրոցի այգիները և քարհանքը, որն օգտագործվել է ամրոցի կառուցմանը քարեր մատակարարելու համար, երկուսն էլ բաց են հանրության առաջ [8][9][10]։

Քիլդրամի ամրոցի հյուրանոցը կառուցվել է հին կալվածքում և նայում է դեպի ավերակները։

Քիլդրամի ամրոցը ծառայել է որպես «շոտլանդական քանդակագործության ցուցահանդեսի» անցկացման վայր, որը կազմակերպվել էր 1981-1997 թվականներին Շոտլանդական քանդակագործության սեմինարի կողմից[11]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Historic Environment Scotland|num=SM90181|desc=Kildrummy Castle|access-date=27 February 2019
  2. Historic Environment Scotland|num=GDL00237|desc=KILDRUMMY CASTLE|fewer-links=yes|access-date=27 February 2019
  3. C. Michael Hogan, Elsick Mounth, Megalithic Portal, ed A. Burnham
  4. ) Robert de Bruce (King of Scotland (1810)։ The Life of Robert Bruce, King of Scotland։ Edinburgh։ էջ 39։ Վերցված է հունվարի 14, 2017 
  5. 5,0 5,1 Ormrod W. M. (2011)։ Edward III (Online ed.)։ New Haven: Yale UP։ ISBN 978-0300178159։ Վերցված է հունվարի 14, 2017 
  6. Maule Harry (1874)։ Stuart, John, ed.։ Registrum de Panmure. Records of the families of Maule, De Valoniis, Brechin, and Brechin-Barclay, united in the line of the Barons and Earls of Panmure։ Edinburgh: Fox Maule-Ramsay{{inconsistent citations}} 
  7. Apted M. R. (1965)։ «Excavation at Kildrummy Castle, Aberdeenshire, 1952–62»։ Proceedings of the Society of Antiquaries of Scotland (Data Set) 96: 208–236։ doi:10.5284/1000184 
  8. «Kildrummy Castle»։ Places to visit։ Historic Scotland։ Վերցված է հուլիսի 11, 2012 
  9. «Kildrummy Castle Gardens»։ Scotland's Gardens Scheme։ Արխիվացված է օրիգինալից հունվարի 22, 2012-ին։ Վերցված է հուլիսի 11, 2012 
  10. «Kildrummy Castle Gardens website»։ Արխիվացված է օրիգինալից հուլիսի 24, 2012-ին։ Վերցված է հուլիսի 11, 2012 
  11. «Home» 

Արտաքին հղումներԽմբագրել