Քերրի Ըն
Քերրի Ըն ( иер. 吳家麗, cant.-rus. Յուն Կալայ․ նոյեմբերի 30, 1963[1], Կոուլուն, Բրիտանական Հոնկոնգ, Միացյալ Թագավորություն[1]), հոնկոնգյան դերասանուհի։ Մասնակցել է ավելի քան 20 հեռուստասերիալների և 40 ֆիլմերի նկարահանումներին[3]։ Ընը համբավ է ձեռք բերել առաջին հերթին էրոտիկ՝ III կատեգորիայի ֆիլմերում իր դերակատարումներով[4]։ Նա ամենից հաճախ խաղացել է դժվարին բախտի տեր, դաժան ու ճակատագրական կանանց դերեր[4]։ Ընդ որում՝ երբեք մերկ հանդես չի եկել, չնայած նկարահանվել է բազմաթիվ անկողնային տեսարաններում[4]։
Քերրի Ըն | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | նոյեմբերի 30, 1963[1] (60 տարեկան) |
Ծննդավայր՝ | Կոուլուն, Բրիտանական Հոնկոնգ, Միացյալ Թագավորություն[1] |
Քաղաքացիություն՝ | Չինաստան |
Մասնագիտություն՝ | դերասանուհի, կինոդերասանուհի և կինոռեժիսոր |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0628731 |
Արժանացել է «Ոսկե ձի » մրցանակի՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում (1993) և Հոնկոնգի կինոմրցանակի՝ «Կանացի երկրորդ պլանի դերի լավագույն կատարում» անվանակարգում (1999) [5]։
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1963 թվականին Հոնկոնգում, հասարակ[3] ընտանիքում։ Դպրոցի ավարտական դասարանում սովորելիս՝ 1981 թվականին, TVB հեռուստաալիքի հայտարարությանը հետևելով՝ մասնակցել է լսումների՝ դերասանական դասընթացներ ընդունվելու նպատակով։ Եվ հաղթել է մրցույթում, որին 30 տեղի համար մի քանի հազար դիմորդ էր մասնակցում։ Նա մի քանի տարի աշխատել է հեռուստատեսությունում՝ ստանալով փոքր, երբեմն էլ՝ աննշան դերեր հեռուստասերիալներում։
Սկզբում նրան քննադատում էին արտաքինի համար։ Բայց համբավի ձեռքբերմանը զուգահեռ՝ դերասանուհու արտաքինի քննադատությունը աստիճանաբար մարեց[4]։
24 տարեկանում Ընը հեռուստատեսությունից անցում է կատարել կինո, որտեղ նրա առաջին մեծ դերը եղել է « Քաղաքը կրակի մեջ » ֆիլմում։ Դրանից հետո նա սկսել է խաղալ հիմնականում գլխավոր դերեր։ 1993 թվականին «Կնոջ մնացորդները» խորագիրը կրող, III կատեգորիայի թրիլլերում իր դերի համար նա առաջադրվել է հեղինակավոր «Ոսկե ձի» կինոմրցանակի և արժանացել այդ մրցանակին։
Հետագա տարիներին նա ավելի շատ նկարահանվել է երկրորդական դերերում, բայց 2000 թվականից հազվադեպ էր խաղում։
2015 թվականին Քերրին հանդես է եկել որպես կինոռեժիսոր՝ Շիրլի Յունի հետ համատեղ նկարահանելով «Հրեշտակի շշուկներ» III կատեգորիայի թրիլլերը, որում նաև խաղացել է որպես դերասանուհի[6]։
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1982 | ֆ | Մի անգամ ծիածանի վրա | Once Upon a Rainbow | |
1985 | ֆ | Ջահել ոստիկաններ | Young Cops | |
1987 | ֆ | Սխալվելը հատուկ է մարդկանց | To Err is Humane | Լեյ |
1987 | ֆ | Քաղաքը կրակի մեջ | City on Fire | Հենգ |
1987 | ֆ | Դու լավ ես, ես էլ եմ լավ! | You OK, I’m OK! | Մորլին |
1987 | ֆ | Կյանքը ակնթարթ է | Life Is a Moment | Ֆոնգին յազվա կպչող |
1987 | ֆ | Այդ հիասքանչ հիշերը | That Enchanting Night | Լիլի |
1988 | ֆ | Այն մարդը չէր | Mistaken Identity | |
1988 | ֆ | Մեծ մարդու օրագիրը | The Diary of a Big Man | Լեմ Կա Լեյ |
1988 | ֆ | Պարոն տիկին | Mister Mistress | |
1988 | ֆ | Քամու հետևից արշավողը | He Who Chases After the Wind | |
1988 | ֆ | Ցասում | Fury | Նիաո |
1988 | ֆ | Մայրը մոր դեմ | Mother Vs Mother | Լինգ |
1988 | ֆ | Սա դրախտ չէ | It’s No Heaven | |
1988 | ֆ | Բանգկոկի տոմս՝ առանց հետադարձի | One Way Ticket to Bangkok | |
1988 | ս | Դրամական խարդավանքներ | The Legacy Intrigue | Շի Յուներ |
1988 | ֆ | Հրաձիգներ | Gunmen | Չո Չաո |
1989 | ֆ | Առաջին ու վերջին անգամ | The First Time Is the Last Time | Խելագար անասուն Վիննի |
1989 | ֆ | Կռվի՛ր ապրելու համար | Fight to Survive | |
1989 | ֆ | Բարձրաշխարհիկ հասարակություն | The Nobles | |
1989 | ֆ | Կորուսյալը | Missing Man | Լինգ |
1989 | ֆ | Ձկնային պատմություն | A Fishy Story | Մյուզիքլի դերասանուհի |
1989 | ֆ | Կախաղանի դատապարտվածները | Sentenced to Hang | Լեյ / Լիլի |
1990 | ֆ | Ընտանիքի օր | Family Day | Ֆետտիի կին |
1990 | ֆ | Հրեղեն փյունիկ | Fire Phoenix | |
1990 | ֆ | Ճաղատ վագրն ու հաստլիկ վիշապը | Skinny Tiger and Fatty Dragon | Լեյ |
1990 | ֆ | Մոռացված ոստիկանը | Forsaken Cop | Хелен |
1990 | ֆ | Արյունոտ քամի | Blood Stained Tradewind | Ֆանգ |
1990 | ֆ | Մարտիկ վիշապը | The Dragon Fighter | |
1990 | ֆ | Պատասխան կրակ | Return Engagement | Թինի կին |
1990 | ֆ | Վիշապ՝ Ռուսաստանից | The Dragon from Russia | որսորդուհի |
1990 | ֆ | Թագուհու նստարանը III | Queen’s Bench III | Փաստաբան Վու |
1990 | ֆ | Մեծ եղբայրը | Big Brother | Տեսուչ Մեյ Սում |
1991 | ֆ | Գերագույն վամպիրը | The Ultimate Vampire | |
1991 | ֆ | Մարդկային թուլություններ | Weakness of Man | Պստլո |
1991 | ֆ | Ցտեսությո՛ւն, սե՛ր իմ | Au Revoir, Mon Amour | մորաքույր Մույ Յու |
1991 | ֆ | Սեքս և Ձեն | Sex and Zen | Գու Կսան Նյա / ГՏիկին Կու |
1991 | ֆ | Կեսգիշերային կանչ | Midnight Conjure | Սյու Գուան |
1991 | ֆ | Բանդիտի պատմություն | A Rascal’s Tale | |
1991 | ֆ | Բյուրեղների որս | Crystal Hunt | Լայզա |
1992 | ֆ | Բոցավառ հովազ | Cheetah on Fire | Էնն |
1992 | ֆ | Բնաջնջող հրեշտակներ | Angel Terminators | |
1992 | ֆ | Միսթի | Misty | |
1992 | ֆ | Ատրճանակ և վարդ | Gun n' Rose | Кэрри |
1992 | ֆ | Արդարադատությունը ոտքիս մեջ է | Justice, My Foot! | Յանգ Հսյու Չեն / Ենգ Սաու Չան |
1992 | ֆ | Սեքս և անեծք | Sex and Curse | |
1992 | ֆ | Իմ ամերիկացած կինը | My Americanize Wife | |
1992 | ֆ | Որսորդ հրեշտակը | Angel Hunter | - |
1992 | ֆ | Կանանց սպանողը | Ladies Killer | Թիննի Ֆենգ |
1992 | ֆ | Հերոսի երազանքը | Hero Dream | Կիկի |
1992 | ֆ | Լեռնամարտիկներ | Mountain Warriors | |
1992 | ֆ | Նվաճել Մանհեթենը | Taking Manhattan | Չանգի կին |
1992 | ֆ | Լավագույններից լավագույնը | Best of the Best | Հենգ |
1992 | ֆ | Զուգընկերների փոփոխում | Changing Partner | Լի |
1992 | ֆ | Մերկ մարդասպանը | Naked Killer | արքայադուստր |
1992 | ֆ | Արգելված քաղաքի վերջալույսը | The Twilight of the Forbidden City | Չիու Ֆունգ |
1992 | ֆ | Նշանավոր պոռնիկ Լիու Ռու Շին | Famous Prostitute - Sadly Fall, Liu Ru Shih | միսս Շի |
1992 | ֆ | Արդարադատության առաքելություն | Mission of Justice | գնդապետ Քերրի Փեյ |
1992 | ֆ | Կախարդական հպում | The Magic Touch | տեսուչ Ֆոնգ Ֆոնգ Ֆոնգ (կամեո) |
1992 | ֆ | Կանչով աղջիկ '92 | Call Girl '92 | Լայզա |
1993 | ֆ | Ժամանակակից սիրո պատմություն | A Modern Love Story | |
1993 | ֆ | Գրավիչ պատմություն | Thrilling Story | |
1993 | ֆ | Ճակատագրական գայթակղություն | Fatal Seduction | |
1993 | ֆ | Այսպիսին է կյանքը, սիրելի՛ս | C’est La Vie Mon Cheri | Յաու Լինգ |
1993 | ֆ | Սև հովազի մարտիկները | Warriors: The Black Panther | մադամ Ռոուզ |
1993 | ֆ | Կնոջ մնացորդները | Remains of a Woman | Ջուդի Յու |
1993 | ֆ | Անկաշառելին | The Incorruptible | Սյու Ցույ |
1993 | ֆ | Ապագայի օրերը | Days of Tomorrow | Նենսի |
1994 | ֆ | Երիտասարդ Ուայզլին 2 | Young Wisely 2 | |
1994 | ֆ | Ժամանակակից սիրավեպ | Modern Romance | Լայզա |
1994 | ֆ | Ներքին շերտագոտի | The Inside Track | |
1994 | ֆ | Ես կսպասեմ | Right Here Waiting… | Չան Քինգ Մույ |
1994 | ֆ | Սիրեկանները | The Lovers | Սին Յուկ Թինգ |
1994 | ֆ | Ռոքնռոլային ոստիկանը | Rock N’Roll Cop | Հոու Ե / Հաո Ե |
1994 | ֆ | Վերցնել ու տալ | Give and Take | միսս Ելոու |
1995 | ֆ | Մեկուկես | One and a Half | Ջի Հե |
1995 | ֆ | Ոստիկանության գաղտնի գործը | Police Confidential | Լաու Սուկ Ուեյ |
1995 | ֆ | Կինը մոմի լույսով | Candlelight’s Woman | Լեմ Հանգ Չե |
1995 | ֆ | Զինված տեսչուհին | The Armed Policewoman | մադամ Չու Լեյ Ե |
1995 | ֆ | Անսահման կիրք | Passion Unbounded | միսս Տոնգ / Սո Փույ |
1996 | ֆ | Մաջոնգ | Անջելա | |
1996 | ֆ | Չար բնազդ | Evil Instinct | |
1996 | ֆ | Իմ սիրելի պարզամիտը | Stooge, My Love | Հուա Թիեն Կյաո |
1996 | ֆ | Ամպրոպային ոստիկանը | Thunder Cop | Լի Կա Լեյ / Հաննի |
1996 | ֆ | Ութերորդը | The Eighth | |
1998 | ֆ | Մահացու պատրանք | Deadly Illusion | Լի Յուան Ուե |
1998 | ֆ | Ցասումնալի հրեշտակներ | Raging Angels | |
1998 | ֆ | Սարսափի դեմքերը | Faces of Horror | |
1998 | ֆ | Իմ սիրելին | My Beloved | Յուկ Կամ |
1999 | ֆ | Յունգ Յուետ Լաուի պատմությունը | Yeung Yuet Lau Story | |
1999 | ֆ | Մանկիկը | The Kid | Վոնգ Մեյ Լեն |
2000 | ֆ | Ուրվականի խոստումը | Ghost Promise | զարմուհի Տի |
2000 | ֆ | Սիրիր կամ սպանիր | Love or Kill | |
2000 | ֆ | Գերաստղը վազքի մեջ | Superstar in Running | |
2000 | ֆ | Հանդիպում ուրվականի հետ | Ghost Meets You | Թինգ Քուոք Սում |
2000 | ֆ | Ադամանդե բլուրը | Diamond Hill | - |
2000 | ֆ | Նոր սերնդի տեսչուհի | X-Cop Girls | կապիտան Ուենդի Վու |
2000 | ֆ | Նախազգուշացում | The Warning Time | Լոտուս Հո |
2000 | ֆ | Թող լինի | Let It Be | |
2001 | ֆ | Սեքս-մեդուզա | Sex Medusa | Գրեյս |
2001 | ֆ | Ապակե արցունքներ | Glass Tears | - |
2002 | ս | - | Feng Yun Shi Jia | Ֆան Ցիան |
2009 | ֆ | Կարմիր գիշերներ | Red Nights | Քերրի Չեն |
2011 | ֆ | Հավատարմություն | Hi, Fidelity | Սեմմի Հո / Փինքի |
2017 | ս | Հանցագործության դեմ պայքարող ջոկատը | OCTB | Ու Ժովեյ |
2019 | ֆ | Թաքնված վիշապը գրոհում է | Undercover Punch and Gun | մադամ Թուն |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ http://www.goldenhorse.org.tw/awards/nw?serach_type=award&sc=8&search_regist_year=1993
- ↑ 3,0 3,1 «Кэрри Нг (Carrie Ng Ka-Lai) - Биография:: Все о кино Гонконга, Китая и Тайваня». hkcinema.ru. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 13-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 «Кэрри Нг, биография». www.cultin.ru. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 13-ին.
- ↑ Stokes, 2007, էջ 336
- ↑ «Ангельский шепот (Angel Whispers, 2015):: Все о кино Гонконга, Китая и Тайваня». hkcinema.ru. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 13-ին.
Արտաքի հղումներ
խմբագրել- Քերրի Ընը հոնկոնգյան կինոյի տվյալների բազայում (չինարեն, անգլերեն)
- Քերրի Ընը Chinesemov-ում (անգլերեն)
- Քերրի Ընը Movie Douban-ում (չինարեն)
- http://popfiction.com/handsoftime/html/she/carrie.html
- Մահացու Լոլիտա Քերրի Ընը (անգլերեն)
Գրականություն
խմբագրել- Stokes L. O. Historical Dictionary of Hong Kong Cinema. — Lanham, Maryland; Toronto; Plymouth, UK: The Scarecrow Press, Inc., 2007. — 590 с. — ISBN 978-0-8108-5520-5