Ցզյուլուն[1][2], նաև Կոուլուն[3] (անգլ.՝ Kowloon, բառացի «Ինը վիշապներ»), Հոնկոնգի քաղաքային գոտու թերակղզային հատվածը (չներառելով Նոր Տարածքները)։ Կազմված է Ցզյուլուն թերակղզուց և Նոր Ցզյուլունից։ Ցզյուլունի արևելյան սահմանը անցնում է Լեյումուն նեղուցով, արևմտյանը՝ Մեյֆուսանչհյունով և Սթոունկատտերզ կղզով, հյուսիսայինը՝ Տեյտա բուրգով և Առյուծի քարով, հարավայինը՝ Վիկտորիա ծոցով։ Ցզյուլունի բnակչությունը (2006 թ․ տվյալներ) 2 019 533 մարդ է։ Բնակչության խտությունը 43 հազ մարդ/կմ² է։ Թերակղզու տարածքը մոտ 47 կմ² է։ Հոնկոնգ կղզու հետ նրա բնակչությունը կազմում է Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի բնակչության 47%-ը։

Ցզյուլունը Հոոնկոնգի վարչական քարտեզի վրա
Ցզյուլունի բնակելի երկնաքերները

Վարչական բաժանում խմբագրել

Թերակղզում տեղակայված շրջաններ․

  • Յաուչիմմոն (Yau Tsim Mong, 油尖旺區) — բնակչությունը՝ 281 հազ. մարդ, տարածքը՝ 6,99 կմ²։
  • Սամսյոյպոու (Sham Shui Po, 深水埗區) — բնակչությունը՝ 366 հազ. մարդ, տարծքը՝ 9,35 կմ²։
  • Կոուլուն-Սիթի (Kowloon City, 九龍城區) —բնակչությունը՝ 363 հազ. մարդ, տարծքը՝ 10,02 կմ²։
  • Վոնտայսին (Wong Tai Sin, 黃大仙區) — բնակչությունը՝ 424 հազ. մարդ, տարածքը՝ 9,3 կմ²։
  • Կունտհոն (Kwun Tong, 觀塘區) — բնակչությունը՝՝ 588 հազ. մարդ, տարածքը՝ 11,27 կմ²։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Китай и государства Восточной Азии // Атлас мира / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 2009 г. ; гл. ред. Г. В. Поздняк. — М. : ПКО «Картография» : Оникс, 2010. — С. 126—126. — ISBN 978-5-85120-295-7 (Картография). — ISBN 978-5-488-02609-4 (Оникс).
  2. Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 419.
  3. Географические названия мира: Топонимический словарь. — М: АСТ. Поспелов Е.М. 2001.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոուլուն» հոդվածին։