Ջորջ Քեննեթ Քեն Գրիֆֆի Կրտսեր (անգլ.՝ George Kenneth "Ken" Griffey, Jr., նոյեմբերի 21, 1969(1969-11-21)[1][2], Donora, Վաշինգտոն շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ[2]), ամերիկացի պրոֆեսիոնալ բեյսբոլիստ, ով որպես աութֆիլդեր բեյսբոլի գլխավոր լիգայում խաղացել է 22 մրցաշրջան։ Պրոֆեսիոնալ կարիերայի մեծ մասը նա անցկացրել է «Սիեթլ Մարիներս» և «Ցինցինատի Ռեդս» ակումբներում, ինչպես նաև որոշ ժամանակ՝ «Չիկագո Ուայթ Սոքսում»։ MLB բոլոր աստղերի հանդիպումների 13-ակի մասնակից, Գրիֆֆինը համարվում է բեյսբոլի պատմության մեջ լավագույն «հոմ-րան»-երից մեկը։ Իր կարիերայի ընթացքում նա 630 հոմ-րան է խփել, ինչը MLB պատմության մեջ հանդիսանում է վեցերորդ ցուցանիշը։ Գրիֆֆին նաև լավ պաշտպան էր և հաղթել է 10 Գոլդեն գլուվ մրցանակ՝ ցենտրֆիլդերի շրջանում։ Նա կիսում է MLB ռեկորդը անընդմեջ անցկացրած խաղերի քանակով, որոնցում խփել է հոմ-րան[5]։

Քեն Գրիֆֆի Կրտսեր
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 21, 1969(1969-11-21)[1][2] (54 տարեկան)
ԾննդավայրDonora, Վաշինգտոն շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ[2]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունբեյսբոլիստ և օդաչու
Ծնողներհայր՝ Ken Griffey, Sr.?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունNational Baseball Hall of Fame and Museum?[4][2]
ԵրեխաներTrey Griffey?
 Ken Griffey, Jr. Վիքիպահեստում

Գրիֆֆին շահավետ գործարքներ է կնքել այնպիսի աշխարհահռչակ ընկերությունների հետ, ինչպիսիք են Նայքը և Նինթենդոն։ նրա ժողովրդականությունը լավ է ազդել MLB-ի վրա[6][7]։

Ներկայումս Գրիֆֆին որպես հատուկ խորհրդատու աշխատում է Սիեթլ Մարիներսի կազմում։ 2013 թվակիանի օգոստոսի 10-ին Գրիֆֆին դարձավ յոթերորդ մարդը, ով ընդգրկվեց Մարիներսի «Փառքի սրահում»։ Կենը հանդիսանում է MLB-ի նախկին խաղացող Կեն Գրիֆֆի ավագի որդին։

Կինո և հեռուստատեսություն խմբագրել

Հեռուստատեսություն
Տարի Անվանում Դեր Ծանոթագրություն
1991 Հարրին և Հենդերսոնները Գրիֆֆի Դրվագ․ «Հոր և որդու խաղը»
1992 Սիմփսոնները Գրիֆֆի Դրվագ․ «Հոմերը չղջիկի մոտ»
1994 The Fresh Prince of Bel-Air Գրիֆֆի Դրվագ․ «Սիրող սրտեր»
1994 Little Big League Գրիֆֆի «Սիեթլ Մարիներսի» հետ
2001 Summer Catch Գրիֆֆի «Ցինցինատի Ռեդսի» հետ
2015 «Downtown», երաժշտական տեսահոլովակ՝ «Macklemore & Ryan Lewis»։ Գրիֆֆի Հաղթել է լավագույն տեսահոլովակը 2015 թվականի MTV Europe Music Awards-ում
2020 Superintelligence Գրիֆֆի

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Verdi R. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  3. MLB.com
  4. baseballhall.org
  5. «Consecutive Home Run Records by Baseball Almanac». Baseball-almanac.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 16-ին.
  6. Hayek, Todd. Ken Griffey Jr. vs. Albert Pujols? Jr. Gets the Nod. Bleacher Report. June 3, 2010.
  7. Ken Griffey Jr and the Synthesis of Baseball. February 13, 2010.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեն Գրիֆֆի Կրտսեր» հոդվածին։