Քենեթ (Քենի) Մաքլեյն[2] (անգլ.՝ Kenneth "Kenny" McLean, հունվարի 8, 1992(1992-01-08)[1], Ռութերգլեն, Գլազգոու, Ստրաթքլայդ, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն), շոտլանդացի ֆուտբոլիստ, «Նորվիչ Սիթի» ակումբի և Շոտլանդիայի ազգային հավաքականի կիսապաշտպան։ 2024 թվականի Եվրոպայի առաջնության մասնակից։

Քեննի Մաքլեյն
անգլ.՝ Kenny McLean
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ հունվարի 8, 1992(1992-01-08)[1] (32 տարեկան)
Ծննդավայր Ռութերգլեն, Գլազգոու, Ստրաթքլայդ, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն
Քաշ 70 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Ակումբային կարիերա

խմբագրել

Մաքլեյնը «Աբերդին», «Ռեյնջերս» և «Սենտ Միրեն» ակումբների սան է: 2009 թվականին խաղային պրակտիկա ստանալու համար վարձավճարով հանդես է եկել Շոտլանդիայի երկրորդ դիվիզիոնի «Արբրոտ» ակումբում։ 2010 թվականի ամռանը  վերադարձել է «Սենտ Միրեն»։ Հոկտեմբերի 16-ին «Հեմիլթոն Ակադեմիկալի» դեմ խաղում նորամուտն է նշել Շոտլանդիայի Պրեմիեր լիգայում[3]։ 2011 թվականի հոկտեմբերի 29-ին «Սենթ Ջոնսթոնի» դեմ խաղում խփել է առաջին գոլը Սենթ Միրենի կազմում[4]։ 2015 թվականի սկզբին տեղափոխվել է «Աբերդին»: Փետրվարի 7-ին «Ռոս Քաունթիի» դեմ խաղում նորամուտն է նշել նոր թիմում[5]։ Օգոստոսի 2-ին «Դանդի Յունայթեդի» դեմ խաղում խփել է առաջին գոլը «Աբերդինի» կազմում[6]։

2018 թվականի սկզբին Մաքլեյնը տեղափոխվել է անգլիական «Նորվիչ Սիթի», սակայն «Աբերդինում» վարձակալությամբ մնացել է կես տարի: Օգոստոսի 4-ին «Բիրմինգհեմ Սիթիի» դեմ խաղում նոր թիմի կազմում նորամուտն է նշել Չեմպիոնշիփում[7]։ 2019 թվականի փետրվարի 23-ին «Բրիստոլ Սիթիի» դեմ խաղում խփել է առաջին գոլը «Նորվիչ Սիթիի» կազմում[8]։ Մեկնարկային մրցաշրջանի արդյունքներով Մաքլեյնը օգնել է ակումբին մտնել էլիտա։ Օգոստոսի 9-ին «Լիվերպուլի» դեմ խաղում նորամուտն է նշել Անգլիայի Պրեմիեր լիգայում[9]։

Միջազգային կարիերա

խմբագրել

2016 թվականի մարտի 24-ին Չեխիայի հավաքականի դեմ ընկերական խաղում նորամուտն է նշել Շոտլանդիայի հավաքականում[10]։ 2019 թվականի մարտի 24-ին Սան Մարինոյի հավաքականի դեմ Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական խաղում խփել է առաջին գոլը ազգային թիմի կազմում[11]։

Գոլեր Շոտլանդիայի հավաքականում

խմբագրել
# Ամսաթիվ Վայր Հակառակորդ Հաշիվ Արդյունք Մրցույթ
1 2019 թվականի մարտի 24 Օլիմպիական մարզադաշտ, Սերրավալե, Սան Մարինո   Սան Մարինո 0:1 0:2 Եվրոպայի առաջնություն 2020 որակավորում
2 2023 թվականի հունիսի 17 Ուլլեվոլ, Օսլո, Նորվեգիա   Նորվեգիա 2:1 2:1 Եվրոպայի առաջնություն 2024 որակավորում

Ձեռքբերումներ

խմբագրել

«Նորվիչ Սիթի»

խմբագրել
  • Չեմպիոնշիփի հաղթող՝ 2018/19, 2020/21

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Иногда встречается ошибочная передача Маклин.
  3. «Сент-Миррен VS. Гамильтон Академикал 2:2» (անգլերեն). soccerway.com. 2010-10-16. Արխիվացված է օրիգինալից 2020-07-22-ին. Վերցված է 2019-10-06-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Сент-Джонстон VS. Сент-Миррен 0:1» (անգլերեն). soccerway.com. 2011-10-29. Արխիվացված է օրիգինալից 2020-07-27-ին. Վերցված է 2019-10-06-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Абердин VS. Росс Каунти 4:0» (անգլերեն). soccerway.com. 2015-02-07. Արխիվացված է օրիգինալից 2015-12-31-ին. Վերցված է 2019-10-06-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Данди Юнайтед VS. Абердин 0:1» (անգլերեն). soccerway.com. 2015-08-02. Արխիվացված է օրիգինալից 2016-03-07-ին. Վերցված է 2019-10-06-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «Бирмингем Сити VS. Норвич Сити 2:2» (անգլերեն). soccerway.com. 2018-08-04. Արխիվացված է օրիգինալից 2021-11-29-ին. Վերցված է 2019-10-06-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «Норвич Сити VS. Бристоль Сити 3:2» (անգլերեն). soccerway.com. 2019-02-23.
  9. «Ливерпуль VS. Норвич Сити 4:1» (անգլերեն). soccerway.com. 2019-08-09. Արխիվացված է օրիգինալից 2020-05-23-ին. Վերցված է 2019-10-06-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. «Чехия VS. Шотландия 0:1» (անգլերեն). soccerway.com. 2016-03-24. Արխիվացված է օրիգինալից 2017-09-15-ին. Վերցված է 2019-10-06-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  11. «Сан-Марино VS. Шотландия 0:2» (անգլերեն). soccerway.com. 2019-03-24. Արխիվացված է օրիգինալից 2019-12-13-ին. Վերցված է 2019-10-06-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեննի Մաքլեյն» հոդվածին։