Քեննեթ Մինիհեն (անգլ.՝ Kenneth A. Minihan, դեկտեմբերի 31, 1943(1943-12-31), Pampa, Տեխաս, ԱՄՆ), ամերիկացի ռազմական գործիչ, ՌՕՈւ գեներալ-լեյտենանտ, Ազգային անվտանգության գործակալության տնօրեն (1996—1999):

Քեննեթ Մինիհեն
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 31, 1943(1943-12-31) (80 տարեկան)
ԾննդավայրPampa, Տեխաս, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՖլորիդայի նահանգային համալսարան, Հարվարդի համալսարան և ԱՄՆ ՌԾՈւ սպայական կադրերի որակավորման բարձրացման դպրոց
Մասնագիտությունսպա
Զբաղեցրած պաշտոններDirector of the National Security Agency? և Director of the Defense Intelligence Agency?
Պարգևներ և
մրցանակներ
Բրոնզե աստղ և Պատվո լեգիոնի շքանշանակիր
 Kenneth Minihan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է դեկտեմբերի 31, 1943(1943-12-31), Pampa, Տեխաս, ԱՄՆ, 1966 թվականին ստացել է Ֆլորիդայի համալսարանի քաղաքական գիտությունների բակալավրի աստիճան, որտեղ միաժամանակ անցել է պահեստազորի սպաների վերապատրաստման կուրսեր, եղել է «Phi Kappa Psi» եղբայրության անդամ[1]։ Հետագայում բազմիցս վերապատրաստություն է անցել ԱՄՆ-ի տարբեր ուսումնական կենտորններում՝ Squadron Officer School, Naval Postgraduate School, Ռազմաօդային ուժերում և այլն։

1966 թվականից ծառայել է ԱՄՆ ՌՕՈւ-ում, Վիետնամական պատերազմի մասնակիցէ։ 1970—1990-ականներին ծառայել է ԱՄՆ ՌՕՈւ տարբեր ստորաբաժանումներում, ինչպես ԱՄՆ-ի տարածքում, այնպես էլ արտերկրում։ 1995 թվականի սպետեմբերից մինչև 1996 փետրվարը եղել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության հետախուզական վարչության տնօրենը, 1996 թվականի փետրվարից մինչև 1999 թվականի մարտը զբաղեցրել է Ազգային անվտանգության գործակալության տնօրենի և Կենտրոնական անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնները։

Թոշակի անցնելուց հետո եղել է Intelligence and National Security Alliance հասարակական կազմակերպության ղեկավարը[2]։ Ներկա պահին աշխատում է Paladin Capital Group վենչուրային կապիտալում որպես գլխավոր տնօրեն[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Grand Catalogue of the Phi Kappa Psi Fraternity — Twelfth Edition, p.235: Bernard C. Harris Publishing Company, 1985.
  2. «Kenneth A. Minihan Profile — Forbes.com». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 17-ին.
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 17-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեննեթ Մինիհեն» հոդվածին։