Քենեթ Դավիդ Կաունդա (անգլ.՝ Kenneth David Kaunda, ապրիլի 28, 1924(1924-04-28)[1][2][3][…], Չինսալի, Northern Rhodesia - հունիսի 17, 2021(2021-06-17), Լուսակա, Զամբիա[4]), Զամբիայի Հանրապետության պետական և քաղաքական գործիչ։ Մասնագիտությամբ ուսուցիչ։ 1953-1958 թվականներին՝ Աֆրիկյան ազգային կոնգրեսի (ԱԱԿ, որը Հյուսիսային Ռոդեգիայի առաջին քաղաքական կուսակցությունն էր) գլխավոր քարտուղարը։ 1960 թվականին դարձել է Ազգային անկախության միացյալ կուսակցության նախագահ։ 1964 թվականի հունվարին կազմել է Հյուսիսային Ռոդեգիայի առաջին կառավարությունը։ Զամբիայի անկախության հռչակումից (1964 թվականի հոկտեմբեր 24) հետո, մինրև 1991 թվականը եղել է Զամբիայի Հանրապետության նախագահը, կառավարության ղեկավարը և զինված ուժերի գլխավոր հրամանատարը։

Քենեթ Կաունդա
 
Կուսակցություն՝ United National Independence Party?
Կրթություն՝ Մունալի և Rusangu University?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և ուսուցիչ
Դավանանք պրեսբիտերականներ
Ծննդյան օր ապրիլի 28, 1924(1924-04-28)[1][2][3][…]
Ծննդավայր Չինսալի, Northern Rhodesia
Վախճանի օր հունիսի 17, 2021(2021-06-17) (97 տարեկան)
Վախճանի վայր Լուսակա, Զամբիա[4]
Թաղված Embassy Park
Քաղաքացիություն  Զամբիա
Հայր David Julizya Kaunda?
Մայր Helen Nyirenda Kaunda?
Ամուսին Բետի Կաունդա
Զավակներ Տիլյենջի Կաունդա
 
Պարգևներ

Ծանոթագրություններ

խմբագրել


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 350  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քենեթ Կաունդա» հոդվածին։