Քենդալ Ֆրենսիս Շմիդթ (անգլ.՝ Kendall Francis Schmidt,նոյեմբերի 2, 1990(1990-11-02), Ուիչիտո, Կանզաս, ԱՄՆ), ամերիկացի դերասան և երգիչ։ Առավել հայտնի է Nickelodeon հեռուստաալիքով ցուցադրված «Դեպի մեծ ժամանակներ» սերիալում կատարած Քենդալի դերով, ինչպես նաև ամերիկյան Big Time Rush խմբի չորս մասնակիցներից մեկն է, որը ստեղծվել է 2009 թվականին։

Քենդալ Շմիդթ
Kendall Schmidt concert in Mannheim.jpg
Ծնվել էնոյեմբերի 2, 1990(1990-11-02) (30 տարեկան)
ԾննդավայրՈւիչիտո, Կանզաս, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտություներաժիշտ, երգիչ, կոմպոզիտոր, դերասան, բլոգեր և պարող
Ժանրերփոփ ռոք
bigtimerush.com

ԿենսագրությունԽմբագրել

Քենդալ Ֆրենսիս Շմիդթը ծնվել է 1990 թվականի նոյեմբերի 2-ին Կանզաս նահանգի Ուիչիտո քաղաքում՝ Քենթա և Քեթի Շմիդթների ընտանիքում։ Մեծացել է Անդովերայի մոտակայքում։ Իր երկրորդ անունը Քենդալը ստացել է տատիկի պատվին։ Նա ունի երկու ավագ եղբայր՝ Քենեթը և Քեվինը․ երկուսն էլ դերասաններ են։ Քենեթը նաև երգիչ է, իսկ Քեվինը՝ ռեժիսոր։ Շմիդթների ընտանիքում յուրաքանչյուր երեխա ունի մականուն, կապված այս առանձնահատկության հետ․ Քենդալին անվանում են Ք3, Քեվինին՝ Ք2, իսկ Քենեթին՝ Ք1։ Երբ Քենդալը փոքր էր ամեն տարվա վեց ամիսը անցկացնում էր Կալիֆոռնիայում՝ մոր հետ։

Քանի որ Քենդալի երկու եղբայրներն էլ դերասաններ էին, Քենդալը, նայելով նրանց, նույնպես որոշեց դերասան դառնալ։ Ամեն ինչ սկսվեց «պարզ զվարճանքից», բայց շուտով կրտսեր Շմիդթն իսկապես հետաքրքրվեց զվարճանքի արդյունաբերությամբ։ Քենդալը հիշում է.«Իմ առաջին դերասանական փորձը տեղի է ունեցել Chex եգիպտացորենի փաթիլների գովազդի նկարահանումների ժամանակ՝ իմ եղբայրների հետ միասին։ Թեև մենք անցել ենք լսումները առանձին, այնուամենայնիվ ստացանք եղբայրների դերը»։

Երբ նա 10 տարեկան էր, նրա ընտանիքը Կանզասից տեղափոխվեց Կալիֆոռնիա։ Այնտեղ Շմիդթը դերեր է ստացել այնպիսի նախագծերում, ինչպիսիք են General Hospital-ը, Titus-ը, Raising Dad-ը, Gilmore Girls-ը, CSI: Miami-ը, ER-ը, Mad TV-ը, Frasier-ը, Phil of the Future-ը, Without a Trace-ը և Ghost Whisperer-ը։ Մեծ էկրաններին հայտնվել է Minority Report, AI and Lions Gate’s According to Spencer ֆիլմերում կատարած դերերով։

Բացի դերասանական արվեստից, Քենդալը պաշտում է երաժշտությունը։ Մոտ 3 տարի սովորել է կիթառ նվագել և փորձել է երգել՝ մոր մեքենայում երգելուց մինչև ստուդիայում ձայնագրելը։ Ոգեշնչվելով իր սիրելի խմբերից՝ Taking Back Sunday և Incubus, մինչ օրս Շմիդթը գրում է իր սեփական երաժշտությունը։ Ոգեշնչման մեկ այլ աղբյուր նա գտնում է ընտանիքում։ «Դեպի մեծ ժամանակներ» սերիալում Քենդալի դերը ստացել է իր երաժշտության շնորհիվ։ Նրան միշտ թվացել է, թե երաժշտության մեջ նա ավելի լավ է, քան դերասանությունում, բայց եթե նա կարող է համատեղել այս և այն, նա հաջողակ է։ Քենդալը սիրում է ժամանակ անցկացնել ընկերների հետ, զբաղվել ալպինիզմով, սքեյթբորդինգով կամ ճամփորդել։ Շմիդթը տանը մի ամբողջ կենդանաբանական այգի ունի՝ երկու շուն (Ջասպերը և ֆրանսիական բուլդոգ Սիսսին), կատու, թռչուն, աֆրիկյան ընձառյուծային կրիա Օսկարը, պիթոն Վալենտինոն և Յումի գաճաճ խոզը։ Քենդալն ունի նաև հարազատ զարմուհի՝ Մաքքենզի Ֆոյը։

ԿարիերաԽմբագրել

 
Շմիդթը 2010 թվականին

Շմիդթը դերասանական կարիերան սկսել է 5 տարեկանում՝ հայտնվելով Չեքս առևտրային ալիքում։ Երբ նա 10 տարեկան էր, նրա ավագ եղբայրները նկարահանվում էին Սթիվեն Սփիլբերգի ֆիլմում։ Նա իր ծննդյան օրը տոնում էր հեռուստատեսությունում, և Սփիլբերգը նրան անակնկալ մատուցեց՝ տոնական տորթ, որը զարդարված Էր «Աստղային պատերազմների» կերպարներով։ 2009 թվականի կեսերին Շմիդթը ստացավ Քենդալ Նայթի դերը` «Դեպի մեծ ժամանակներ» սերիալում, որը ցուցադրվում էր «Nickelodeon» ալիքով։ Շոուի տեսագրությունը 7,1 մլն դիտում է հավաքել և սերիալը մտել է Նիկելոդեոնի ռեկորդների մեջ՝ որպես ամենադիտված։ Այնուհետև Շմիդթը դարձել է Big Time Rush (Բիգ Թայմ Ռաշ) փոփ-ռոք պարային խմբի մասնակից Լոգան Հենդերսոնի, Ջեյմս Մասլոուի և Կառլոս ՊենաՎեգայի հետ միասին։ Խումբը մեծ հաջողություն է վայելում։ Նրա առաջին խումբը կոչվում էր Lovers Make Liars և նրանց առաջին երաժշտական սկավառակը կոչվում էր «Warped Tour»։ Այդ ժամանակից ի վեր Քենդալը սկսել է իր ընկեր երաժիշտ Դասթին Բելթի հետ աշխատել նախագծի վրա, որը կոչվում էր Heffron Drive։ ԲԹՌ-ի դեբյուտային ալբոմում կա փոքրիկ բուկլետ, որտեղ Քենդալը շնորհակալություն է հայտնել Taking Back Sunday-ին այն բանի համար, որ նրանք մեծ ազդեցություն են ունեցել խմբի բոլոր անդամների վրա։ 2014 թվականի մարտին Քենդալը Heffron Drive խմբի կազմում թողարկել է նոր «Parallel» սինգլը։ 2014 թվականի սեպտեմբերին՝ շրջագայության ավարտից հետո Heffron Drive-ի կազմում թողարկել է նոր ալբոմ։ Այն իրենից ներկայացնում է փոփ, ռոք և էլեկտրո հնչյունների բարդ խառնուրդ, միաժամանակ կապելով ակուստիկ մեխանիզմներով։ Ալբոմը հայտնվել է դարակներում շրջագայությունից հետո, որը մեկնարկել է օգոստոսի 30-ին Ատլանտայում։ 2015 թվականի ապրիլի 28-ին թողարկել է Happy Mistakes ալբոմի ակուստիկ տարբերակը՝ Heffron Drive-ի կազմում։ Այնուհետեւ YouTube-ում տեսանյութ է հրապարակել ի պաշտպանություն Happy Mistakes-ի հիմնական ուղու։ Ինչպես նաև ալբոմի թողարկումից մի քանի շաբաթ առաջ թողարկվել է Art of Moving On երգի տեսահոլովակը։ Նախատեսվում է ևս 5 տեսահոլովակ՝ ի պաշտպանություն ալբոմի և ոչ մեծ շրջագայության՝ բոլորը Heffron Drive-ի կազմում։ Մայիսի 14-ին թողարկվել է Սոֆիա Ռեյեսի «Conmigo (Rest of Your Life)» տեսահոլովակը, որին մասնակցել է Քենդալը։

ԴաջվածքԽմբագրել

Քենդալն ունի 10 դաջվածք․ 4 տարրերի նշանը՝ մեջքի մեջտեղում (հանգստության նշան՝ երկրի, ջրի, կրակի և օդըի, կցված «խաղաղության» նշանով) և նրա Կենդանակերպի նշանը (Կարիճ) ձախ ուսի վրա, դաջվել է 18 տարեկանում։ Դաջվածքն անսպասելի էր, նա պարզապես անցնում էր տատու սրահի կողքով և հանկարծ որոշեց Կարիճ դաջել։ Կոտրված սիրտ ձախ նախաբազկի վրա (հիշողություն կոտրված սրտի մասին)։ Գանգ աջ նախաբազկի վրա (գանգը խորհրդանշում է «բոլոր հոգիների օրը» կաթոլիկ տոնը (կամ «բոլոր սրբերի օրը» կամ պարզապես Հելոուինը), որը նշվում է նոյեմբերի 2-ին, հենց Շմիդթի ծննդյան օրը։ Արևածաղիկներ՝ խորհրդանշում են Կանզասի նահանգը, 111՝ Շմիդտի երջանիկ թիվն է և նրա ընտանիքի թիվը, ցանցեր՝ կապված են իր սիրելի սուպերհերոս Սարդ Մարդու հետ, վարդ՝ իր տատիկի Ռոուզ-ի պատվին է, իսկ կիթառը նրա սերն է, դաջվել են 21 տարեկանում։ Գոտիի ճարմանդ ձախ նախաբազուկի վրա (ի պատիվ Բիլ պապի, որը միշտ կաշվե գոտի էր հագնում մեծ արծաթե ճարմանդով), դաջվել է 22 տարեկան հասակում։ Կովբոյի երկարաճիտ կոշիկներ ձախ նախաբազուկի վրա (ի պատիվ Բութս տատիկի, ով միշտ երկարաճիտ կոշիկներ էր կրում), դաջվել է 22 տարեկանում։ Ապարանջան ձախ ձեռքի վրա (բոլոր ռաշերների համար, ում ապարանջանները նա չի կարող կրել)։ Նրա շուն Սիսին՝ մեջքի վրա։ Հարավային Ամերիկայի մինի քարտեզ նոտայի հետ՝ մեջքին (Հարավային ամերիկայում անցկացրած երջանիկ օրերի պատվին)։ Սպիտակագլուխ արծիվ, որն իր ճիրաններում վարդ է պահում (նրա պապի սիրած թռչունը սպիտակագլուխ արծիվն է, տատիկի անունը` Ռոուզ)։

ՖիլմագրությունԽմբագրել

ՖիլմերԽմբագրել

Տարի Անվանում Դեր Նշումներ
2001 Ըստ Սփենսերի Չադ
2012 Դեպի մեծ ժամանակներ Քենդալ Նայթ Հեռուստաֆիլմ
2015 Ջանոսկիաններ. Չհայտարարված և անպիտան Իր դերում

ՀեռուստասերիալԽմբագրել

Տարի Անվանում Դեր Նշումներ
2001 Raising Dad Նոահ Էպիզոդ։ "For Mature Audiences Only"
2001 Գիլմոր աղջիկներ Փիթեր Էպիզոդներ։ "Nick & Nora/Sid & Nancy" and "Application Anxiety"
2002 Ֆրեյզեր Երիտասարդ Ֆրեյզեր Էպիզոդ։ "Rooms with a View"
2004 ER Դամիան Էպիզոդ։ "Shifts Happen"
2004 Ապագայի Ֆիլ Ջեք Էպիզոդ։ "Get Ready to Go-Go"
2004 CSI: Մայամի Դոմինիկ Աբեյթա Էպիզոդներ։ "Legal" and Hell Night"
2009 Ուրվական շշուկով Ջեֆ Էպիզոդ։ "Slow Burn"
2009 Առանց հետքի Շայ Հանսոն Էպիզոդ։ "True"
2009–2013 Դեպի մեծ ժամանակներ Քենդալ Նայթ Գլխավոր դեր
2011 Hand aufs Herz Իր դերում Էպիզոդ։ "August 11, 2011"
2012 How to Rock Իր դերում Էպիզոդ։ "How to Rock: An Election"
2013 Մարվին Մարվին Իր դերում Էպիզոդ։ "Big Time Marvin"
2014 Հելլի խոհանոցը Իր դերում Էպիզոդ։ "15 Chefs Compete"
2015 Պինգվինները Մադագասկարից Բիվեր Քենդալ (ձայն) Էպիզոդ։ "Tunnel of Love"
2016–2018 Ռոքի դպրոց Ջասթին Նայթ Լիզարդ Կրկնվող դեր (1-ին սեզոն); հյուր (2-րդ սեզոն)

ՎեբԽմբագրել

Տարի Անվանում Դեր Նշաններ
2008–2011 Աղքատ Պաուլ Ջոն Գլխավոր դեր
2017 Դու այնտեղ ես, Աստված։Դա ես եմ, Մարգոն Ռայան Գլխավոր դեր

ՍկավառակագրությունԽմբագրել

Գովազդային սինգլներԽմբագրել

Սինգլների ցանկ
Վերնագիր Երգ Ալբոմ
2014 "Blame It on the Mistletoe"[1] Non-album single

Ալբոմների հայտնվելըԽմբագրել

Տարի Վերնագիր Այլ արտիստ(ներ) Ալբոմ
2015 "Night Like This" Հիլարի Դաֆ Breathe In. Breathe Out.

Գրված կրեդիտներԽմբագրել

Տարի Վերնագիր Արտիստ(ներ) Ալբոմ Նշումներ
2004 "Boneyard (Dick Tracy Theme)" The Blasters 4-11-44 Written
2012 "Music Sounds Better with U" Big Time Rush Elevate Գրված
"Cover Girl"
"Love Me, Love Me"
"Superstar"
"You're Not Alone"
2013 "24/Seven" Big Time Rush 24/Seven Գրված
"Get Up"
"Crazy for U"
"We Are"
"Confetti Falling"
"Love Me Again"
"Just Getting Started"
"Untouchable"
2014 "Happy Mistakes" Heffron Drive Happy Mistakes Գրող, պրոդյուսեր, գործադիր արտադրող
"Parallel"
"One Way Ticket"
"Division of the Heart"
"Had to Be Panama"
"Nicotine"
"Art of Moving On"
"Passing Time"
"Could You Be Home"
"That's What Makes You Mine"
"Everything Has Changed"
"3 2 1" Shinee I'm Your Boy Գրող

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Blame It on the Mistletoe - Kendall Schmidt»։ iTunes։ 2010-05-13։ Վերցված է 2010-05-13 

Արտաքին հղումներԽմբագրել