Քեթի Մաճավարիանի (վրաց.՝ ქეთევან მაჭავარიანი, 1972, դեկտեմբերի 28, Սաչխերե), վրացի ռեժիսոր, սցենարիստ։

Քեթի Մաճավարիանի
ქეთევან მაჭავარიანი
Ծնվել է1977
ԾննդավայրՎրաստան Վրաստան Սաչխերե
Սաչխերեի շրջան
Ազգությունվրացի
Մասնագիտացումսցենարիստ

Կենսագրություն

խմբագրել

Քեթի Մաճավարիանին ծնվել է 1977 թվականին, Սաչխերեի շրջանի Սաչխերե քաղաքում։ 1995 թվականին ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի գեղարվեստի ֆակուլտետը, 2002 թվականին՝ Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի կինոյի ֆակուլտետը։ 2005-2006 թվականներին Իտալիայի Արտաքին գործերի նախարարության կրթաթոշակով պրակտիկա է անցել իտալական RAI պետական հեռուստաընկերությունում։

Նկարահանել է մի քանի կարճամետրաժ ֆիլմեր, աշխատել հեռուստածրագրերի ռեժիսոր և պրոդյուսեր, եղել լիամետրաժ ֆիլմերի ռեժիսորի ասիստենտ։ 2007-2009 թվականներին աշխատել է «Անկախ կինոնախագիծ» կինոստուդիայում, 2009 թվականից «Վրացֆիլմ» կինոստուդիայի նախագծերի ղեկավար և գործադիր պրոդյուսեր[1][2]։

Ֆիլմեր

խմբագրել

Որպես սցենարիստ

  • Մերի (2003)
  • Ապակու կտոր (2003)
  • Աղի պես ճերմակ (2011)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Քեթի Մաճավարիանիի մասին «Ոսկե ծիրան» ՄԿՓ կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 26-ին.
  2. Քեթի Մաճավարիան(չաշխատող հղում)