Քաֆուրխոտ
Քաֆուրխոտ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Մեխակածաղկավորներ (Caryophyllales) |
Ընտանիք | Հավակատարազգիներ (Amaranthaceae) |
Ենթաընտանիք | Camphorosmoideae |
Տրիբա | Camphorosmeae |
Ցեղ | Քաֆուրխոտ (Camphorosma) L., 1753 |
Քաֆուրխոտ (լատին․՝ Camphorosma), թելուկազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի կամ ցածրաճ կիսաթփերի ցեղ։
Տեսակներ
խմբագրելՀայտնի է 10, Հայաստանում՝ 1 տեսակ՝
- քաֆուրխոտ Լեսինգի (C. lessingii)։
- Camphorosma glabra
- Camphorosma hirsuta
- Camphorosma lessingii
- Camphorosma lessingii var. pulviniformis
- Camphorosma monandra
- Camphorosma monspeliaca
- Camphorosma monspeliaca subsp. lessingii
- Camphorosma monspeliaca subsp. monspeliaca
- Camphorosma monspeliaca var. pulviniformis
- Camphorosma monspeliense
- Camphorosma nestensis
- Camphorosma ovata
- Camphorosma ovata
- Camphorosma perennis
- Camphorosma persepolitana
- Camphorosma polygama
- Camphorosma ruthenica
- Camphorosma sabulosa
- Camphorosma songorica
- Camphorosma vigintimilleis
Տարածում
խմբագրելՏարածված է Արարատի, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերում։ Աճում է քարքարոտ, աղուտալկալի լանջերին կամ աղուտներում և գիպսակիր կավերում։
Կենսաբանական նկարագիր
խմբագրելԿիսաթփերի բարձրությունը 25-75 սմ է։ ճյուղերը կարճ են, փայտացող, հողի վրա առաջացնում են բարձիկներ կամ փուխր ճիմ։ Տերևները կոշտ են՝ փնջերով, բզաձև, կարճ, մազմզուկապատ։ Ծաղկաբույլը հասկանման է, ծաղիկները՝ մանր, հիմնականում՝ երկտուն։ Ծաղկում է մայիս-սեպտեմբերին։
Նշանակություն
խմբագրելՊարունակում է մոտ 0,2 % եթերայուղ։ ժողովրդական բժշկության մեջ օգտագործվում է որպես միզամուղ, քրտնաբեր, գրգռիչ միջոց։
Արտաքին հղումներ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քաֆուրխոտ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քաֆուրխոտ» հոդվածին։ |
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |