Բացել գլխավոր ցանկը
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Քարի լիճ (այլ կիրառումներ)

Քարի լիճ (այլ անվանումներ՝ Կարագյոլ, Ղարագյոլ, Սև լիճ, Քար, Քար լիճ[1]), Արագածոտնի մարզում, Արագած լեռան լանջին[2]։ Բարձրությունը ծովի մակերևույթից 3207 մ է, հայելու մակերեսը 0,12 կմ²։ Բյուրականից Քարի լիճ երթևեկելի ճանապարհ կա, իսկ արևելյան ափին օդերևութաբանական կայան է տեղակայված, կազմակերպված է հանգստի գոտի։

Picto infobox map.png
Քարի լիճ

Քարի լիճը ձմռանը, 2007 թվական
40°28′27″ հս․. լ. 44°10′51″ ավ. ե. / 40.47409° հս․. լ. 44.18096° ավ. ե. / 40.47409; 44.18096
Կոորդինատներ Կոորդինատներ: 40°28′24.78″ հս․ լ. 44°10′51.92″ ավ. ե. / 40.4735500° հս․. լ. 44.1810889° ավ. ե. / 40.4735500; 44.1810889
Երկիր Հայաստան Հայաստան
Վարչատարածքային բաժանում Արագածոտնի մարզ
Տեսակ լիճ
Ավազանի մակերեսը 0.3 կմ²
Ծավալը 0.000357 կմ³
Ամենամեծ խորությունը մինչև 8 մ
Ջրահավաքի մակերեսը 0,12 կմ²
Կղզիներ չկան

Քարի լճի քարտեզը
##Քարի լիճ (Արագածոտնի մարզ)
Red pog.svg
Commons-logo.svg Վիքիպահեստում

ԱշխարհագրությունԽմբագրել

Քարի լիճը գտնվում է Արագած լեռան վրա, բացարձակ բարձրությունը՝ 3207 մ, հայելու մակերեսը՝ 0,12 կմ2, խորությունը՝ 8 մ[1]։ Առաջացել է սառցե գոյացություններից։ Լիճը երկարատև շրջապատված է լինում ձյունով, ինչի պատճառով ջուրը բավականին սառն է մնում։ Քարի լճի արևմտյան ափից սկիզբ է առնում Արքաշեն գետը։

Լճի հարավային ափին է գտնվում Երևանի ֆիզիկայի ինստիտուտի Առաջնային տիեզերական ճառագայթների գրանցման ու հետազոտման կայանը, որը 1942 թվական հիմնել են Արտեմ Ալիխանյան և Աբրահամ Ալիխանով եղբայրները։

Կայանի ջրամատակարարումն ապահովելու նպատակով լճի հարավային արտահոսքը փակվել է բետոնե պատով, որի հետևանքով բարձրացել է լճի մակարդակը, ձմռանը չի սառցակալում մինչև հատակը, իսկ գարնանն ամբարված ջուրը բավարարում է կայանի կարիքները ողջ տարին։ Լճում Իշխան ձուկ կա, որի քանակը տարեցտարի լրացվում է արհեստական բազմացված մանրաձկով։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել