Քարի Մեթթե Յոհանսեն
Քարի Մեթթե Յոհանսեն (գերմ.՝ Kari Mette Johansen, ծնվել է՝ հունվարի 11, 1979թ., Ֆրեդրիկստադ, Նորվեգիա), նորվեգացի հանդբոլիստուհի, ով մարզադաշտում հանդես է գալիս ձախ վերջնային դիրքում, Օլիմպիական խաղերի երկակի չեմպիոն:
Քարի Մեթթե Յոհանսեն | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ` | իգական |
Բնօրինակ անուն` | գերմ.՝ Kari Mette Johansen |
Մասնագիտացում` | հանդբոլիստ |
Երկիր` | ![]() |
Ծննդյան ամսաթիվ` | Հունվարի 11, 1979թ. |
Ծննդավայր` | Ֆրեդրիկստադ, Նորվեգիա |
Ակումբային գործունեությունԽմբագրել
Քարի Յոհանսենը երիտասարդ տարիքում՝ նախքան «Լավրիկ» ակումբ տեղափոխվելը, խաղացել է «Շեբերգ» և «Լիսլեբյու» ակումբներում: 1998 թվականից իր սպորտային գործունեության ամբողջ ընթացքում հանդիսացել է ակումբի անփոխարինելի անդամը՝ Նորվեգիայի առաջնության հաղթողի տիտղոսը նվաճելով 13 անգամ, երկու անգամ դառնալով Գավաթակիրների գավաթի առաջնության գավաթակիր և մեկ անգամ Եվրոպայի գավաթի առաջնության գավաթակիր: 2006 թվականին ընդգրկվել է աշխարհի հանդբոլի լավագույն հանդբոլիստուհիների եռյակում (առաջին հորիզոնականը զբաղեցրել է գերմանացի հանդբոլիստուհի Նադին Կրաուզենը, երկրորդ հորիզոնականը՝ նորվեգացի հանդբոլիստուհի Գրո Համերսենգը)[1]: 2013/2014 մրցաշրջանից հետո հայտարարել է հանդբոլից հեռանալու մասին[2]:
Ազգային հավաքականԽմբագրել
Քարի Յոհանսենը Նորվեգիայի հավաքականի կազմում խաղացել է 203 խաղ՝ խփելով 493 գոլ[3]: Ազգային հավաքականի կազմում Յոհանսենն առաջին անգամ հանդես է եկել 2004 թվականի մարտի 26-ին Իսպանիայի հավաքականի դեմ խաղում: Քարին չորս անգամ նվաճել է Եվրոպայի հանդբոլի կանանց առաջնության, 2011 թվականի աշխարհի առաջնության հաղթողի տիտղոսները և օլիմպիական խաղերի երկու ոսկե մեդալ (2008 թվականին Պեկինում և 2012 թվականին Լոնդոնում)[4]:
ԾանոթագրություններԽմբագրել
Արտաքին հղումներԽմբագրել
- Քարի Մեթթե Յոհանսենի օլիմպիական վիճակագրական տվյալները sports-reference.com կայքում:(անգլ.)
- Քարի Մեթթե Յոհանսենի էջը «Լավրիկ» ակումբի պաշտոնական կայքում:(նորվ.)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Քարի Մեթթե Յոհանսեն կատեգորիայում։ |