«Քաջերի ափ» հուշակոթող (ռուս.՝ Берег мужественных), հուշակոթող «Փառքի կանաչ գոտի» համալիրի կազմի մեջ։ Գտնվում է Ռուսաստանի Դաշնության Լենինգրադի մարզի Կեռնովո գյուղի մոտ[1]։

«Քաջերի ափ» հուշակոթող
Քարտեզ
Քարտեզ
Տեսակպատերազմի հուշահամալիր և պատմության հուշարձան
Ստեղծում1967
Երկիր Ռուսաստան
ՔաղաքՍոսնովիյ Բոր
ԲնակավայրՍոսնովիյ Բոր
Շինության ձևՀուշակոթող
Մասն էՓառքի կանաչ գոտի
Ներկա վիճակԿանգուն
 Cultural heritage monuments in Leningrad Oblast Վիքիպահեստում

Հեղինակներ խմբագրել

Հեղինակներն են ճարտարապետներ Ա. Գ. Կամալդինովը, Ա. Ե. Ռիվկինy, Ն. Վ. Ուստինովիչը, քանդակագործներ Պ. Ա. Յակիմովիչը, Մ. Ռ. Գաբեն, ինժեներներ Ն. Ն. Իլյինը և Վ. Կ. Սամուլևիչը[1]։

Պատմություն խմբագրել

Հուշակոթողը բացվել է 1967 թվականի հոկտեմբերի 28-ին Լենինգրադի Սմոլնինսկի շրջանի և Լենինգրադի մարզի Լոմոնոսովսկի շրջանի բնակիչների միջոցներով՝ Կեռնովո գյուղի մոտ, Վորոնկա գետի արևելյան ափին[1]։ Այստեղ, Լենինգրադ - Ուստ-Լուգա խճուղու 103-րդ կիլոմետրին,  1941-1944 թվականներին անցնում էր Օրանիենբաումի հենակետի պաշտպանության սահմանագիծը։ Հիշատակային գրությունը պատմում է 8-րդ բանակի մարտիկների և Բալթյան նավատորմի նավաստիների սխրանքի մասին, որոնք 1941 թվականի սեպտեմբերին այս սահմանագծին կանգնեցրել են գերմանական զորքերի հարձակումը[1]։

Նկարագրություն խմբագրել

30 մետր երկարությամբ բետոնե ստելային պատկերված են Լենինգրադի պաշտպանների արույրե խորաքանդակները, հարևանությամբ տեղադրված են բետոնե հակատանկային իրական կոճղապատնեշներ, որոնք հուշակոթողի մոտ են բերվել պաշտպանության սահմանագծից։ Ստելայի կողքին 16 դրոշաձող է[1]։

2008 թվականից սկսած հուշահամալիրի մոտ իրականացվում են շինարարական աշխատանքներ։ Դաժան մարտերի տեղում պետք է կառուցվեր «Էդելվեյս» քոթեջային ավանը։ 2009 թվականին այն վերանվանվեց «Նոր Կեռնովո»[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Берег мужественных [TR/3953]».
  2. «На месте строительства коттеджного поселка "Новое Керново" могут быть снаряды со времен войны». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.

Գրականություն խմբագրել

  • Гусаров А. Ю. Памятники воинской славы Петербурга. — СПб.: Паритет, 2010. — 400 с. — ISBN 978-5-93437-363-5.