Քաջառու
գետ Հայաստանի Արարատի մարզում
Քաջառու, Դարբանդ, գետ Հայաստանի Արարատի մարզում` Ազատի վտակներից։ Սկիզբ է առնում Գեղասար լեռնագագաթի հարավարևմտյան լանջերի 3100-3300 մ բարձրություններից, հոսում հարավարևմտյան ուղղությամբ ու Գառնի գյուղից 13-15 կմ հարավ-արևելք միախառնվում է Ազատին` ծովի մակարդակից 1675 մ բարձրության վրա։ Ակունքի աշխարհագրական կոորդինատներն են հս.լ.40°06՛29՛՛ արլ.ե. 44°59՛52՛՛, գետաբերանինը՝ հս.լ.40°03՛29՛՛ արլ.ե. 44°52՛46՛՛։ Գետի երկարությունը 15-20 կմ է, ջրահավաք ավազանի մակերեսը՝ 20-35 կմ²։ Ջրի միջին տարեկան ծախսը 0.5-2.5 մ³/վ է։ Սնումը հիմնականում հալոցքային և ստորերկրյա է[1][2]։
Քաջառու | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 17 կմ |
Ավազանի մակերես | 25 կմ² |
Ջրի ծախս | 1,5 մ³/վ |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Գեղասար |
Գետաբերանի տեղակայում | Միլի |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Երկիր | Հայաստան |
Երկրամաս | Արարատի մարզ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 130 — 150 էջ։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 301 — 916 էջ։