Գեղասար (լեռնագագաթ)

լեռ Գեղարքունիքի և Արարատի մարզերի սահմանագլխին (Ուղտուպար)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գեղասար

Գեղասար, Փոքր Ակաղ, Փոքր Աղդաղ, Փոքր Սպիտակասար, լեռնագագաթ Հայաստանի Արարատի և Գեղարքունիքի մարզերի սահմանագլխին, Ուղտուպարի լեռներում։ Հրաբխային գմբեթ է՝ առանց խառնարանի։ Լանջերի լանդշաֆտը լեռնամարգագետնային է (ալպյան)։ Բացարձակ բարձրությունը 3443 մ է։ Գեղասարի լանջերից են սկիզբ առնում մի շարք գետեր՝ այդ թվում Ազատ գետի Քաջառու վտակը։ Բուսականությունը ալպիական է[1][2]։

Գեղասար
Տեսակլեռ
Երկիր Հայաստան
Վարչատարածքային միավորԱրարատի մարզ և Գեղարքունիքի մարզ
ԼեռնաշղթաՈւղտուպար
Բարձրությունը ծովի մակարդակից3443 մետր
Գեղասար (լեռնագագաթ) (Հայաստան)##
Գեղասար (լեռնագագաթ) (Հայաստան)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 29 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 825 — 992 էջ։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեղասար (լեռնագագաթ)» հոդվածին։