Սամթավիս
(Վերահղված է Սամթավիսիից)
Սամթավիսի (վրաց.՝ სამთავისი), ճարտարապետական հուշարձան՝ տաճար, Վրաստանում, Գորիից 30 կմ արևելք։ Կառուցվել է 1030 թվականին (ճարտ․ Իլլարիոն Սամթավնելի)։ Թմբուկը և արևմտյան ճակատը վերականգնվել են XV դարում։ Խաչաձև գմբեթավոր է։ Արևելյան ճակատի հարդարանքը՝ բեկվածքավոր գոտի, որ վերին մասում կազմում է խաչ, ավելի ցած՝ երիզում գլխավոր լուսամուտի լայն շրջակալը, նրանից ներքև՝ պատկերում երկու սիմետրիկ դասավորված շեղանկյուններ, վրացական ճարտարապետության մեջ զարդանախշված դեկորի կիրառման առաջին օրինակն է։ Ներսում պահպանվել են XVII դարի որմնանկարի հետքեր։
Սամթավիս სამთავისი | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | տաճար և ուղղափառ տաճար |
Երկիր | Վրաստան |
Տեղագրություն | Գորի, Վրաստան |
Դավանանք | Վրաց ուղղափառ եկեղեցի |
Թեմ | Samtavisi and Gori Eparchy? |
Հիմնական ամսաթվերը | 11-րդ դար |
Ժառանգության կարգավիճակ | Վրաստանի ազգային նշանակության մշակութային հուշարձաններ և Համաշխարհային ժառանգության նախնական ցանկի օբյեկտ |
Հիմնադրված | 1030 թվական |
Գմբեթ | 1 |
Samtavisi Cathedral Վիքիպահեստում |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սամթավիս» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 157)։ |