Քանդակների այգի (Կալինինգրադ)

զբոսայգի Կալինինգրադում

Քանդակների այգի (ռուս.՝ Парк скульпту́ры), պուրակ և թանգարան բաց երկնքի տակ Կալինինգրադում, համարվում է Կալինինգրադի մարզային պատմա-գեղարվեստական թանգարանի մասնաճյուղ։


Քարտեզ
Քարտեզ

Գտնվում է Քնայպհոֆ կղզու արևմտյան մասում (Կանտի կղզի, Կենտրոնական կղզի)։ Այգու տարածքը 12 հեկտար է։

Քանդակների այգին ձևավորվել է 1984 թվականին։

Պարկի հավաքածուն բաղկացած է մոտ երեսուն քանդակներից, ներառյալ մշակութային գործիչների հուշարձանները՝ կոմպոզիտորների, գրողների, բանաստեղծների։ Որոշ քանդակներ վերացել են վանդալիզմի կամ գողության հետևանքով[1]։

Այգին հետաքրքիր է նաև այնտեղ աճող բույսերով։ Այստեղ կարելի է տեսնել տարբեր տեսակի ծառեր և թփեր`ավելի քան 1030 օրինակ Եվրոպայից, Հյուսիսային և Հարավային Ամերիկայից, Ճապոնիայից, Մոնղոլիայից, Աֆղանստանից, Բալկաններից։ Այսպիսով, քանդակների այգին նաև դենդրարիում է։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Քնայպհոֆի թաղամասի ավերված տեղում 1960-ական թվականներին տնկվել են ծառեր և թփեր։

Քանդակների պուրակի ապագան դեռևս անորոշ է։ 2008 թվականին ընդունված քաղաքային կենտրոնի վերակառուցման ծրագրի համաձայն, Քնայպհոֆում կվերականգնվեն պատերազմի ժամանակ ավերված պատմական շենքերը։ Այնուամենայնիվ, դատելով կղզու զարգացման նախագծի համակարգչային պատկերից՝ կկառուցվի միայն արևմտյան մասը, իսկ արևելյան մասում՝ կանաչ տնկարկներ[2][3]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել