Կալինինգրադի մարզային պատմա-գեղարվեստական թանգարան

Կալինինգրադի մարզային պատմա-գեղարվեստական թանգարան (ռուս.՝ Калининградский областной историко-художественный музей), թանգարան Կալինինգրադում։ Թանգարանի հիմնական շենքը (նախկին Շտադտհալլե 1912 թվականի կառույց) գտնվում է Կալինինգրադի կենտրոնում` Նիժնի արհեստական լճակի հարևանությամբ։ Թանգարանը մասնաճյուղեր ունի ինչպես Կալինինգրադում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։

Կալինինգրադի մարզային պատմա-գեղարվեստական թանգարան
Տեսակպատկերասրահ և շտադտհալլե
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԿալինինգրադ
Հիմնադրվել էօգոստոսի 7, 1946
Կայքkoihm.ru
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

խմբագրել

Թանգարանը կազմավորվել է Քաղաքացիական գործերով տարածքային դեպարտամենտի 1946 թվականի օգոստոսի 7-ի «Տարածաշրջանի մշակութային և կրթական հաստատությունների կազմակերպման մասին» հրամանով` որպես մարզային գավառագիտական թանգարան։ Սկզբում թանգարանը չի ունեցել իր սեփական շենքը և տեղավորվել է փոքրիկ, ոչ հարմար կառույցներում։ 1949 թվականի ապրիլին թանգարանը շենք է ստացել Բոգդան Խմելնիցկու փողոցում (տուն 19-21)։

1968 թվականին Քյոնիգսբերգի ամրոցի նախկին հրամանատարական կետում բացվել է թանգարանի առաջին մասնաճյուղը, որտեղ ընդունվել է քաղաքի կապիտուլյացիան։ Այս մասնաճյուղը հայտնի է որպես «Բլինդաժ» (սակայն, ամրապնդման առումով, անունը սխալ է, քանի որ այդ կառույցը բլինդաժ չէ)։

1969 թվականին բացվել է թանգարանի երկրորդ ռազմական մասնաճյուղը` Խոլմոգորովկա գյուղում տեղակայված 43-րդ բանակի հրամանատարությունը։

1973 թվականի սեպտեմբերին թանգարանը տեղափոխվեց ավելի ընդարձակ և հարմարավետ շենք Գորկու փողոցում (տուն 113, որտեղ մինչև այդ տեղավորված էր թիվ 7 դպրոցը)։ 1977 թվականին թանգարանը դարձավ պատմա-գեղարվեստական։

1979 թվականի սեպտեմբերին Չիստիե Պրուդի գյուղում բացվեց թանգարանի մասնաճյուղը։

 
Շտադտհալլե, մինչպատերազմական լուսանկար

1984 թվականին Քնայպհով կղզում բացվեց թանգարանի մասնաճյուղը` Քանդակների այգի։

1991 թվականին թանգարանը տեղափոխվեց նախկին քաղաքային համերգասրահի (Շտադտհալլե) վերականգնված շենք, որը կառուցվել էր 1912 թվականին։

2011 թվականին թանգարանն ունեցել է 256330 այցելու[1]։

Թանգարանի շենք

խմբագրել

Թանգարանը գտնվում է նախկին քաղաքային համերգասրահի «Շտադտհալլե» շենքում։ Քաղաքային համերգասրահը 1912 թվականին կառուցել է բեռլինցի ճարտարապետ Ռիչարդ Զեելը։ Պատերազմի ժամանակ շենքն այրվել է և մինչև 1981 թվական շարունակել է մնալ ավեր տեսքով։ 1981-1986 թվականներին շենքը վերականգնվել և վերանորոգվել է թանգարանի համար։

Ցուցադրություն

խմբագրել

Թանգարանն ունի հինգ սրահ, որոնցից յուրաքանչյուրը նվիրված է կոնկրետ թեմայի։

Բնության սրահ

խմբագրել

Սրահը նվիրված է Կալինինգրադի մարզի բնությանը։ Այստեղ ցուցադրվում են կենդանիների և թռչունների խրտվիլակներ, Կալինինգրադի մարզի օգտակար հանածոների նմուշներ։ Սրահում կան մի քանի դիորամներ՝ Բալթիկ ծովի, Կուրշսկի ծովածոց, Կուրշսկի անտառաշերտ, Պոյմա գետ, ճահիճ, խառը անտառ։

Հնագիտական սրահ

խմբագրել

Հնագիտական սրահը նվիրված է տարածաշրջանի պատմության ամենահին ժամանակաշրջանին։ Ցուցադրությունը ներառում է ուշ պալեոլիթի, մեզոլիթի, նեոլիթի, բրոնզի, երկաթե դարաշրջանները, մինչև Պրոսիայի Տևտոնական օրդեն ստանալը։

Հնագիտական հատվածը ներկայացնում է ոչ միայն հինավուրց Պրուսիայի մասին, այլև վիկինգների մասին, որոնք Պրուսիայում բնակություն են հաստատել (Կաուպ, ներկայիս Զելենոգրադսկի շրջանում)։

Հնագիտական սրահի հավաքածուի զգալի մասը կազմված է Պրուսիայի թանգարանի ցուցանմուշներից, որոնք համարվել են կորած և հայտնաբերվել են։ Մնացած իրերը հայտնաբերվել են պատերազմից հետո խորհրդային և ռուս հնագետների կողմից։

Տարածաշրջանի պատմության սրահ

խմբագրել

Այս սրահը նվիրված է տարածաշրջանի պատմությանը՝ Տևտոնական ասպետների կողմից Պրուսիայի նվաճման ժամանակից (3-րդ դար) մինչև 1945 թվական։ Սրահում ներկայացված են հին զենքի, կահույքի, կենցաղային իրերի նմուշներ։

Պատերազմի սրահ

խմբագրել

Պատերազմի սրահը նվիրված է Երկրորդ համաշխարհային պատերազմին։ Այստեղ ներկայացված են զենքի նմուշներ, զինվորական համազգեստներ և պատերազմի հետ կապված այլ նյութեր։ Սրահում է գտնվում «Քյոնիգսբերգի գրոհ» դիորաման։

«Հիշողության հորիզոններ» սրահ

խմբագրել

Այս սրահը նվիրված է տարածաշրջանի հետպատերազմյան պատմությանը։ Ցուցադրությունում ներկայացված են առաջին բնակիչների կյանքը և ապրելակերպի հետ առնչվող իրեր, Կալինինգրադի առաջին ձեռնարկությունների արտադրանքը, այդ թվում`սաթից պատրաստված արտադրանք, ինչպես նաև Լենինի ապամոնտաժված հուշարձանները։

Մասնաճյուղեր

խմբագրել

«Բլինդաժ»

խմբագրել

«Բլինդաժը» (որը իրականում դա ոչ թե բլինդաժ է, այլ բետոնե ռմբապաստարան[2]) Քյոնիգսբերգի ճակատամարտի ժամանակ եղել է գերմանական զորքերի շտաբը։ Այստեղ Քյոնիգսբերգի պարետ Օտտո Լյաշը ընդունել է Քյոնիգսբերգի կապիտուլյացիան։

Բլինդաժի երկու շինություններում վերակառուցվել են պատմական ինտերիերը՝ գեներալ Լյաշի և գերմանական կայազորի շտաբի գնդապետ Զյուսկինդ-Շվենդի գրասենյակները։

Քանդակների այգի

խմբագրել

Քանդակների այգին բացօթյա թանգարան է, որը գտնվում է Քնայպհոֆ կղզու Կալինինգրադի կենտրոնում (Կանտի կղզի)։ Քանդակների այգին ստեղծվել է 1984 թվականին։ Այգու հավաքածուն բաղկացած է մոտ երեսուն քանդակներից։

Կրիստիոնաս Դոնելայտիսի թանգարան

խմբագրել

Թանգարանի այս մասնաճյուղը գտնվում է Չիստիե Պրուդի գյուղի վերականգնված եկեղեցում և հովվական տանը։

43-րդ բանակի հրամանատարական կետ և 3-րդ բելառուսական ճակատի ժամանակավոր կետ

խմբագրել

«43-րդ բանակի հրամանատարության» թանգարանի մասնաճյուղը գտնվում է Խոլմոգորովկա գյուղի այն շենքում, որն Արևելապրուսական գործողության ժամանակ եղել է խորհրդային զորքերի շտաբը։ Մասնաճյուղում գործում է 43-րդ բանակին նվիրված ցուցադրություն։ 2008 թվականին մասնաճյուղը ժամանակավորապես փակ է եղել այցելուների համար։

Ամրոց № 5

խմբագրել
 
Ամրոց № 5-ի մուտքը (ձախից) և հրակնատերի աղյուսե պատը

Որպես մասնաճյուղ բացվել է 1979 թվականին, 2001 թվականից` Կալինինգրադի ամրոցների և ռազմական տեխնիկայի ոչ պետական թանգարան։

Արնաու եկեղեցի

խմբագրել

16-րդ դարի եկեղեցին (հիմնադրված 1364 թվականին) գտնվում է Կալինինգրադից ոչ հեռու Ռոդնիկի (Մարինո) գյուղում։ Եկեղեցում պահվել են XIV դարի մոտ երկու հարյուր որմնանկարներ։ 2010 թվականի մայիսին այս հաստատությունը փոխանցվել էր Կալինինգրադի մարզի Կալինինգրադի թեմի անհատույց օգտագործմանը։ 2010 թվականի հունիսի 23-ին Կալինինգրադի մարզային և պատմա-գեղարվեստական թանգարանն ու թեմը ստորագրել են համագործակցության համաձայնագիր Արնաուի մասին։

Նախկին մասնաճյուղեր

խմբագրել

Թանգարանի նախկին մասնաճյուղերն են եղել՝

  • Սաթի թանգարան՝ բացվել է 1978 թվականի դեկտեմբերի 29-ին, 2004 թվականից՝ ինքնուրույն թանգարան։
  • Կուրսկի աղեղ բնության թանգարան՝ որպես մասնաճյուղ բացվել է 1988 թվականին, այժմ `«Կուրսկի աղեղ» ազգային պարկի կառուցվածքային ստորաբաժանում։
  • Սովետսկ քաղաքի պատմության թանգարան՝ որպես մասնաճյուղ բացվել է 1993 թվականին, այժմ՝ համայնքային թանգարան է։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Концепция создания музея перемещенных ценностей на территории Калининградской области» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 9-ին.
  2. Авенир Овсянов. В казематах королевского форта. Калининград, «Янтарный сказ», 1999. Глава «Бункер под площадью парадов», стр 295-296

Արտաքին հղումներ

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել
  • Балдур Кёстер «Кёнигсберг. Сегодняшний Калининград. Архитектура немецкого времени» . Перевод с немецкого (текст Արխիվացված 2009-02-04 Wayback Machine). Данные оригинального немецкого издания: Baldur Köster , Husum Druck; 2000, ISBN 3-88042-923-5
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կալինինգրադի մարզային պատմա-գեղարվեստական թանգարան» հոդվածին։