Բացել գլխավոր ցանկը
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Սուրբ Հակոբ եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Հակոբ եկեղեցի, հայկական առաքելական եկեղեցի Երևանի Քանաքեռ թաղամասում։ Ընդգրկված է Քանաքեռ-Զեյթունի պատմամշակութային հուշարձանների ցանկում:

Սուրբ Հակոբ եկեղեցի
Սուրբ Հակոբ եկեղեցի (Երևանի Քանաքեռ թաղամաս).JPG
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԵրևան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Քանաքեռ թաղամաս
Հոգևոր կարգավիճակԳործող
Ներկա վիճակԿանգուն
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
ԱնվանվածՀակոբոս առաքյալ
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետական ոճՀայկական ճարտարապետություն
Կառուցման ավարտ1695
Կոորդինատներ: 40°13′13.080000100006″ հս․ լ. 44°32′6.0000000999877″ ավ. ե. / 40.22030000002777683° հս․. լ. 44.535000000027771705° ավ. ե. / 40.22030000002777683; 44.535000000027771705

ՊատմությունԽմբագրել

Կառուցվել է 1679 թվականի երկրաշարժի ժամանակ կործանված եկեղեցու տեղում՝ թիֆլիսաբնակ քանաքեռցի մեծահարուստ Հակոբջանի միջոցներով։ Սուրբ Հակոբ եկեղեցու արևմտյան պատին փորագրված է ՌՃԽԴ (1695), որն էլ եկեղեցու կառուցման տարեթիվն է համարվում։

1868 թվականին եկեղեցուն կից սկսել է գործել Սահակ Պարթևի անվան թեմական դպրոցը, որը ստեղծվել էր Մեսրոպ Վարդապետ Սմբատյանցի ջանքերով։ Սուրբ Հակոբ եկեղեցին եռանավ բազիլիկ է՝ աղոթասրահում երկու զույգ մույթերով, արևելյան կողմից՝ Ավագ խորանով և դրան կից զույգ ավանդատներով։ Եկեղեցու արևմտյան ճակատին տեղ-տեղ ագուցված են 1504, 1571, 1621 թվագրություններով գեղաքանդակ խաչքարեր։

Պատմական հուշարձանների պահպանության հայկական ընկերությունը պետական միջոցներով եկեղեցին նորոգել է։

Սուրբ Հակոբ եկեղեցին վերաբացվել է 1990 թվականին։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

  ՀՀ պատմության և մշակույթի
անշարժ հուշարձան , օբյեկտ № 1.12/6