Քայլ Բարի Դանկան (անգլ.՝ Kyle Barri Duncan,օգոստոսի 8, 1997(1997-08-08)[1][2][3][…], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի ֆուտբոլիստ, «Օստենդե» ակումբի և Միացյալ Նահանգների ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան։

Քայլ Դանկան
Քաղաքացիությունը  ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 8, 1997(1997-08-08)[1][2][3][…] (26 տարեկան)
Ծննդավայր Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Դիրք պաշտպան

Ակումբային կարիերա խմբագրել

Դանկանը «Նյու Յորք Ռեդ Բուլզ» ակումբի սան է[4]։ 2014 թվականին նա սկսել է հանդես գալ ակումբի պահեստային թիմի կազմում։ 2015 թվականին Քայլը երկու տարվա պայմանագիր է ստորագրել ֆրանսիական «Վալանսիեն ՖԱ»-ի հետ[5], բայց նորամուտ ունենալ հիմնական կազմում այդպես էլ չի կարողացել՝ հանդես գալով փոխարինողների թիմում[6]։ 2018 թվականին Դանկանը վերադարձել է «Նյու Յորք Ռեդ Բլուզ» ակումբ[7]։ Մարտի 10-ին «Պորտլենդ Թիմբերս» ակումբի դեմ մրցախաղում նա նորամուտ է ունեցել Ֆուտբոլի բարձրագույն լիգայում[8]։ Մարտի 31-ին «Օրլանդո Սիթի» ակումբի դեմ մրցախաղում Դանկանը ստացել է աջ ծնկի խաչաձև ջլի վնասվածք[9], որի պատճառով ստիպված է եղել բաց թողնել 2018 թվականի մրցաշրջանի մնացած մասը։ 2019 թվականի օգոստոսի 21-ին «Նեշվիլ» ակումբի դեմ խաղում խփել է պրոֆեսիոնալ կարիերայում առաջին գոլը[10]։ Սեպտեմբերի 18-ին «Պոերտլենդ Թիմբերս» ակումբի դեմ մրցախաղում Քայլը խփել է իր առաջին գոլը «Նյու Յորք Ռեդ Բլուզ» ակումբի կազմում[11][12]։

2021 թվականի նոյեմբերի 25-ին հայտարարվել է, որ գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ Դանկանը անվճար կտեղափոխվի Բելգիայի առաջնության «Օստենդե» ակումբ՝ կնքելով պայմանագիր մինչև 2025 թվականը[13]։ «Օստենդե» ակումբի կազմում նա նորամուտ է ունեցել 2022 թվականի հունվարի 21-ին՝ «Անթվերպենա» ակումբի դեմ մրցախաղում։

Միջազգային կարիերա խմբագրել

Միացյալ Նահանգների ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում Դանկանը նորամուտ է ունեցել 2020 թվականի դեկտեմբերի 9-ին Սալվադորի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղում, որտեղ նա դաշտ է դուրս եկել 74-րդ րոպեին՝ փոխարինելով Խուլիան Արաուխոյին[14]։

Անձնական կյանք խմբագրել

Քայլ Դանկանը Ջորջ Վեայի և Թիմոթի Վեայի զարմիկն է[15]։

Ձեռքբերումներ խմբագրել

Թիմային
  «Նյու Յորք Ռեդ Բուլզ»
  • MLS կանոնավոր առաջնության հաղթող՝ 2018

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Soccerway(բազմ․)
  2. 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. 3,0 3,1 https://www.uslchampionship.com/kyle-duncan
  4. «Three Red Bulls Academy players set to join U.S. U-17 and U-18 squads». New York Red Bulls (անգլերեն). 2015 թ․ հունվարի 31. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 30-ին.
  5. «Kyle Duncan (18 ans), neveu de George Weah, à Valenciennes». lequipe.fr (ֆրանսերեն). 17 octobre 2015. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 16-ին.
  6. «NOISY-LE-SEC VS. VALENCIENNES II 2 - 1». soccerway.com (անգլերեն). 2016 թ․ մայիսի 14. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 14-ին.
  7. «New York Red Bulls Sign Defender Kyle Duncan». New York Red Bulls (անգլերեն). 2018 թ․ մարտի 9. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 9-ին.
  8. «Нью-Йорк Ред Буллз VS. Портленд Тимберс 4:0» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ մարտի 11. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 10-ին.
  9. «INJURY UPDATE: Kyle Duncan». New York Red Bulls (անգլերեն). 2018 թ․ ապրիլի 3. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 9-ին.
  10. «Match Recap: NYRB II Secure Fifth Road Win Against Nashville». New York Red Bulls (անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 21. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 28-ին.
  11. Dylan Butler (2019 թ․ սեպտեմբերի 19). «Portland Timbers 0, New York Red Bulls 2 | 2019 MLS Match Recap». MLSsoccer.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 1-ին.
  12. «MATCH RECAP, pres. by Provident Bank: Red Bulls Grab Three Points in Portland». New York Red Bulls (անգլերեն). 2019 թ․ սեպտեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 26-ին.
  13. «EERSTE WINTERAANKOOP IS BINNEN !». KV Oostende (հոլանդերեն). 2021 թ․ նոյեմբերի 25. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 20-ին.
  14. «Youthful USMNT Erupts for 6-0 Win Versus El Salvador to Close Out 2020». U.S. Soccer Official Website (անգլերեն). 2020 թ․ դեկտեմբերի 9. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 23-ին.
  15. Alex Showell (2016 թ․ օգոստոսի 18). «U.S. U-20 defender Kyle Duncan promoted to Valenciennes first team». Stars and Stripes FC (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 23-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քայլ Դանկան» հոդվածին։