Քամրան Բայրամ օկլի Ալիև (ադրբ.՝ Kamran Bayram oğlu Əliyev, նոյեմբերի 18, 1965(1965-11-18), Բալական, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազ (2020)[1], Իրավաբանական գիտությունների թեկնածու։

Քամրան Ալիև
ադրբ.՝ Kamran Bayram oğlu Əliyev
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 18, 1965(1965-11-18) (58 տարեկան)
ԾննդավայրԲալական, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ադրբեջան
ԿրթությունԻրկուտսկի պետական համալսարան (1987)
Գիտական աստիճանիրավաբանական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունպետական գործիչ և իրավաբան
Զբաղեցրած պաշտոններԱդրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազ
Պարգևներ և
մրցանակներ
«Ադրբեջանական դրոշ» շքանշան և «Հայրենիքին ծառայելու համար» շքանշան

Կենսագրություն խմբագրել

Քամրան Ալիևը ծնվել է 1965 թվականի նոյեմբերի 18-ին Բալականի շրջանում։ 1987 թվականին ավարտել է Ռուսաստանի Իրկուտսկի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետը։

Ինստիտուտն ավարտելուց հետո նշանակվել է Ռուսաստանի Դաշնության Չիտա տրանսպորտի դատախազության քննիչ։ Հետագայում նա աշխատել է որպես ավագ քննիչ նույն դատախազությունում և Տրանսբայկալիայի տրանսպորտի դատախազությունում։

1990 թվականին ընդունվել է նախկին ԽՍՀՄ գլխավոր դատախազության գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրան։ 1993 թվականին ավարտելով ասպիրանտուրան`աշխատել է նույն հաստատությունում որպես գիտաշխատող։ 1993 թվականին նույն ինստիտուտում պաշտպանել է դիսերտացիան և ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան[2]։

Հետագայում նա աշխատել է ԱՀ դատախազությունում ՝ որպես կադրերի վարչության դատախազ, գիտության և ուսումնական կենտրոնի պետ և Գլխավոր դատախազության քննչական վարչություններում ՝ որպես քննիչ և ավագ քննիչ, գլխավոր դատախազի օգնական և ավագ օգնական։

2007 թվականին նա աշխատել է Ադրբեջանի Հանրապետության Գլխավոր դատախազին կից կոռուպցիայի դեմ պայքարի վարչության պետ։ Ադրբեջանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի օգոստոսի 5-ի հրամանով նա նշանակվել է ԱՀ գլխավոր դատախազի տեղակալ[3]։

Նա Ադրբեջանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի սեպտեմբերի 27-ի հրամանով պարգևատրվել է «Ադրբեջանի դրոշ» շքանշանով։

Ադրբեջանի Հանրապետության Նախագահի 2020 թվականի մայիսի 1-ի հրամանով նա նշանակվել է ԱՀ գլխավոր դատախազ[4]։

Ծանոթագրություններ խմբագրել