Քամի (պատմվածք)

Միխայիլ Շոլոխովի պատմվածքը

«Քամի» (ռուս.՝ Ветер), ռուս խորհրդային գրող Միխայիլ Ալեքսանդրովիչ Շոլոխովի պատմվածքը՝ գրված 1927 թվականին։

Քամի
ռուս.՝ Ветер
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմական գեղարվեստական գրականություն
Ձևվեպ
ՀեղինակՄիխայիլ Շոլոխով
Հրատարակվել է1927

Հրապարակման պատմություն խմբագրել

«Քամին» պատմվածքն առաջին անգամ լույս տեսել «Երիտասարդ լենինյան» թերթում, 1927 թվականի հունիսի 4-ի 124-րդ համարում։ Այն չի տպագրվել Միխայիլ Շոլոխովի պատմվածքների ժողովածուներում։ Առաջին անգամ վերահրատարակվել է «Գրական հանդեսում» 1986 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 51, Հ. 9: Ստեղծագործությունների ժողովածուներում չի ընդգրկվել։ Առաջին անգամ հրապարակվել է 9 հատորանոց ծողովածուների 8-րդ հատորում։ Մ., 2002. Կազմել և խմբագրել է Վ.Վ. Վասիլևը։ Այն տպագրվել է առաջին հրապարակման համաձայն։ Պատմվածքը վերահրատարակելով «Գրական հանդեսում»՝ Պ. Վ. Բեկեդինը գրել է.

  «Քամին» (Տուրիլինն ու նրա քույրը) պատմվածքի որոշ պահեր հիշեցնում են տեսարաններ, որոնք պատկերում են Միտկա Կորշունովի բախումը քրոջ՝ Նատալյայի, Ակսինյա Աստախովայի և նրա հոր հետ ...  

Ըստ Միխայիլ Շոլոխովի ավագ դստեր՝ Սվետլանա Միխայլովնայի, գրողը «կտրականապես դեմ էր ստեղծագործության վերահրատարակմանը՝ իր առարկությունները պատճառաբանելով հերոսի չափազանց պաթոլոգիական և կենսաբանական հակումներով»[1]։

Քննադատություն խմբագրել

Խորհրդային գրականության համար անսովոր թեմա էր գտել Գ. Ս. Երմոլաևը «Քամի» պատմվածքի համար («պաթոլոգիական դաժանություն, պայմանավորված նվաստացման և ինքնասիրահարվածության զգացումով»)։ Նա Տուրիլինի մտածելակերպի առանձնահատկությունները բացատրում էր հերոսի մտավոր կերտվածքով` նրան հնարավորություն չտալով բարին տարբերել չարից։

  Նա համարում էր, որ իրեն թույլատրվում է այն ամենը, ինչը իրեն հաճույք էր պատճառում ...[2]:  

«Քամու» բարդ հոգեբանական բախման մասին Ս. Գ. Սեմենովան գրել է.

  Այս պատմության մեջ ուղղակի պատերազմ կամ քաղաքացիական առճակատում չկա, բայց կա զոհաբերություն, չկա շիկացած, դասակարգային գաղափարական ատելություն, այսինքն, հերոսի վարքագծի գաղափարական մոտիվացիան, բայց գոյություն ունի էքզիստենցիալ-պաթոլոգիական իրավիճակ, կարող է լինել նույնիսկ ավելի սարսափելի և ինչ-որ տեղ ավելի անհուսալի դեպք` առավել անմարդկային տրամաբանությամբ, մարդուն խորը բնական վնասներ հասցնելով, որտեղ միահյուսվում են վրդովմունքը, հուսահատությունը, ցինիկ մարտահրավերը, այլասերվածությունը և չարությունը ...[3]:  

Սյուժե խմբագրել

Պատմվածքի գլխավոր հերոսը միայնակ երիտասարդ կազակ Խարիտոն Տուրիլինը պատմում է պատահական ծանոթին, ով գիշերակաց է խնդրել իր ուսուցչից, իր «շատ գրավիչ» կյանքի մասին։ Սպիտակների հետ նահանջելով Սև ծով՝ նա սառել և կորցրել է երկու ոտքերը։ Լատվիացի կոմիսարը նրան օգնել է վերադառնալ հայրենի խուտոր, բայց «անհետաքրքրական, առանց որևէ ուրախության» կյանքը տանջում է հերոսին։ Դաժանորեն զայրացած իր ճակատագրից, նա բռնաբարում է հարազատ քրոջը, որից հետո քույրն ընդմիշտ լքում է տունը, իսկ Խարիտոնը մնում է մռայլ, ավերիչ մենության մեջ։

Գործող անձինք խմբագրել

  • Գոլովին - Զադոնսկու խուտորի ուսուցիչ, վերադառնում է ուսուցիչների շրջանային համագումարից և գիշերը կանգ է առնում Տուրիլին խուտորում։
  • Տանտեր - երիտասարդ կազակ Տուրիլին խուտորից, հաշմանդամ է, առանց ոտքերի, պատահական հյուր ուսուցիչ Գոլովինին է պատմում է իր կյանքի պատմությունը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Шолохов М.А. Донские рассказы, М., 2008. ― С. 478
  2. Михаил Шолохов и его творчество. СПб., 2000. ― С. 30
  3. Мир прозы Михаила Шолохова. От поэтики к миропониманию. М., 2005. ― С. 48

Աղբյուրներ խմբագրել

  • Шолоховская энциклопедия/ Колл. авторов; глав. ред. Ю. А. Дворяшин; вступ. ст. М. М. Шолохов. — М.: Издательский дом «СИНЕРГИЯ», 2013. — 1216 с.: ил. ISBN 978-5-94238-022-9

Արտաքին հղումներ խմբագրել