Քամիլ Էլիապաս օկլի Խանլարով (ադրբ.՝ Kamil Əlabbas oğlu Xanlarov, մարտի 9, 1915(1915-03-09), Բաքու, Ռուսական կայսրություն - հունվարի 15, 1996(1996-01-15), Բաքու, Ադրբեջան), ադրբեջանցի նկարիչ, Ադրբեջանի Հանրապետության ժողովրդական նկարիչ (1992)[1][2]։

Քամիլ Խանլարով
ադրբ.՝ Kamil Xanlarov
Ծնվել էմարտի 9, 1915(1915-03-09)
ԾննդավայրԲաքու, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհունվարի 15, 1996(1996-01-15) (80 տարեկան)
Մահվան վայրԲաքու, Ադրբեջան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ադրբեջան
ԿրթությունԱզիմ Ալիմզադեի անվան գեղարվեստի ուսումնարան
Մասնագիտություննկարիչ
Ժանրբնանկար
Պարգևներ
«Աշխատանքային գերազանցության համար» մեդալ
Ադրբեջանի ԽՍՀ վաստակավոր նկարիչ և Ադրբեջանական Հանրապետության ժողովրդական նկարիչ

Կենսագրություն խմբագրել

Քամիլ Խանլարովը ծնվել է 1915 թվականին Բաքու քաղաքում։ Նկարիչը սովորել է Ազիմ Ազիմզադեի անվան Ադրբեջանի արվեստի պետական դպրոցում 1931-1935 թվականներին։ 1939 թվականին Քամիլ Խանլարովն ընդունվել է Նկարիչների միություն։ Նկարչի ստեղծագործական և մանկավարժական գործունեությունը բարձր է գնահատվել և 1964 թվականին արժանացել վաստակավոր նկարչի, իսկ 1992 թվականին՝ ժողովրդական նկարչի պատվավոր կոչմանը[3][4]։

Նրա աշխատանքները պահվում են Ադրբեջանի մի քանի թանգարաններում, պատկերասրահներում և մասնավոր հավաքածուներում։ Նկարչի աշխատանքների անհատական ցուցահանդեսները բազմիցս կազմակերպվել են Բաքվում (1961, 1966, 1985, 1995, 2010)[5]։

Քամիլ Խանլարովը 1938-1985 թվականներին աշխատել է նաև որպես ուսուցիչ ՝ Ազիմ Ազիմզադեի անվան Ադրբեջանի արվեստի պետական քոլեջում։

Քամիլ Խանլարովի աշխատանքները ցուցադրվել են Ավստրիայում, Հունգարիայում, Ռումինիայում, Գերմանիայում, Եգիպտոսում, Իրաքում, Կանադայում, Սիրիայում, Նորվեգիայում, Ֆրանսիայում, Ֆինլանդիայում, Ճապոնիայում, Իրանում, Աֆղանստանում, Թուրքիայում և Լեհաստանում կազմակերպված ցուցահանդեսներում։

Քամիլ Խանլարովը մահացել է 1996 թվականին Բաքվում ՝ 80 տարեկան հասակում։

Մրցանակներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Քամիլ Էլիապաս օկլի Խանլարով
  2. Xalq Rəssamı Kamil Xanlarovun yaradıcılığı
  3. Əsəd Quliyev, sənətşünas, AMEA–nın dissertantı, Rəssamlar İttifaqının üzvü. Respublika.- 2013.- 26 iyun.- S. 8.
  4. Ханларов Камил Әлаббас оғлу / Под ред. Дж. Кулиева. — Азербайджанская советская энциклопедия: Главная редакция Азербайджанской советской энциклопедии, 1987. — Т. X. — С. 50.
  5. Talent of the Great Master