Կամելիազարդ տիկինը
«Կամելիազարդ տիկինը» (ֆր.՝ La Dame aux Camélias), Ալեքսանդր Դյումա որդու հայտնի վեպ, որի վրա հիմնված է Վերդիի հայտնի «Տրավիատա» օպերան։ Բազմաթիվ դերասանուհիներ մարմնավորել են Մարգարիտ Գոթյեի կերպարը, ինչպես Սառա Բեռնարը (Sarah Bernhardt), Իզաբել Յուպերը (Isabelle Huppert), ինչպես նաև Լիլիան Գիշը (Lillian Gish) և Գրետա Գարբոն (Greta Garbo)։
Կամելիազարդ տիկինը ֆր.՝ La Dame aux camélias | |
---|---|
Հեղինակ | Ալեքսանդր Դյումա |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | ռոմանտիկ գեղարվեստական գրականություն և ինքնակենսագրություն |
Բնօրինակ լեզու | ֆրանսերեն |
Նկարագրում է | Փարիզ |
Երկիր | Ֆրանսիա |
Հրատարակման վայր | Բրյուսել |
Հրատարակման տարեթիվ | 1848 |
Թարգմանիչ հայերեն | Ժիրայր Շիրակացի |
Հրատարակում հայերեն | Ե., Հայպետհրատ, 1962, 224 էջ |
Թվային տարբերակ | projekt-gutenberg.org/dumasjun/kamelie1/kamelie1.html |
Վիքիքաղվածք | Կամելիազարդ տիկինը |
La Dame aux camélias Վիքիպահեստում |
Վեպը պատմում է փարիզյան կուրտիզանուհու (Մարգարիտ Գոթյե) և երիտասարդ և ռոմանտիկ Արման Դյուվալի սիրո պատմությունը։ Մարգարիտ Գոթյեի նախատիպը համարվում է Դյումայի սիրուհի Մարի Դյուպլեսին, որը քսաներեք տարեկան հասակում մահանում է թոքախտից։ Հիվանդության պատճառով սուր հոտերը նրա համար անտանելի էին. Վարդի կամ հակինթի բույրը նրա մոտ գլխապտույտ էր առաջացնում, այդ պատճառով նա սիրում էր կամելիաներ, որոնք գրեթե չեն բուրում։
Բովանդակություն
խմբագրելՎեպը շարադրված է առաջին դեմքով։ 1847 թվականի մարտի 12-ին հեղինակը կարդացել էր հայտարարություն, որ մի շքեղ տանը տեղի է ունենում կահույքի և շքեղ իրերի աճուրդ, որոնք մնացել էին մահացած սեփականատիրուհուց ՝ կուրտիզանուհի Մարգարիտ Գոթյեից։ Հերոսը հայտնվում է աճուրդում և հանկարծակի ազդեցության տակ մեծ գումարով գնում է «Մանոն Լեսկո» գիրքը, որը ստորագրված էր ինչ-որ Արման Դյուվալի կողմից։ Մի քանի օր անց հայտնվում է հենց ինքը՝ Արմանը՝ բարետես երիտասարդ, որը հենց նոր է վերադարձել մեկնումից։ Նա աղերսում է վերավաճառել գիրքը և, այսպիսով, հեղինակին պատմում է Մարգարիտ Գոթյեի՝ կամելիազարդ տիկնոջ պատմությունը։
Արման Դյուվալն առաջին անգամ հանդիպում է նրան թատրոնում և սիրահարվում առաջին հայացքից։ Մարգարիտը, չնայած մահացու հիվանդությանը, ապրում է հարուստ սիրեկանների հովանավորությամբ և թեթևաբարո կյանքով։ Շուտով երիտասարդ Արմանի և կուրտիզանուհի Մարգարիտի միջև սկսվում է բուռն սիրո պատմություն և նրանք դառնում են սիրեկաններ։ Մարգարիտը թողնելով իր հարուստ սիրեկաններին առանձնանում է Արմանի հետ գյուղում։ Նրանք վարում են հովվերգական կյանք, սակայն շուտով Արմանը պարզում է, որ շքեղ կյանքին սովոր Մարգարիտը գաղտնի վաճառում է իր ունեցվածքը, որպեսզի ազատվի պարտքերից։ Դա չի ազդում սակայն Արմանի՝ Մարգարիտի հանդեպ տածած անսահման սիրո վրա։ Արմանի հայրը գաղտնի խնդրում է Մարգարիտին թողնել իր որդուն և նրան չտանել սնանկացման։
Մարգարիտն Արմանին սիրելով՝ լսում է նրա հորը և վերադառնում Փարիզ։ Նա թողնելով Արմանին՝ վերսկսում է իր նախկին թեթև կյանքը և կապվում հարուստ սիրեկանների հետ։ Ինչի հետևանքով նրա հիվանդությունը խորանում է։ Արմանը կարծում է, թե Մարգարիտը իրեն խաբել և թողել է՝ չգուշակելով հոր քայլը։ Նա վրեժխնդիր լինելու համար կապվում է մեկ ուրիշ կնոջ հետ և նրա հետ միասին հաճախ հանդիպումներ ստեղծում Մարգարիտի հետ։ Մարգարիտը տառապանքների մեջ տեղափոխվում է Անգլիա և Արմանը, ի պատասխան, նույնպես մեկնում է ճանապարհորդության։ Ճանապարհին նրան է հասնում Մարգարիտի մահվան լուրը, նա անմիջապես ետ է վերադառնում, սակայն չի հասցնում մասնակցել անգամ աճուրդին։
Գիրքը թարգմանվել է հայերեն Ժիրայր Շիրակացու կողմից[1]։
հերոսներ
խմբագրել- Մարգարիտ Գոթյեի-փարիզյան կուրտիզանուհի,պոռնիկ (նախատիպը Դյումայի սիրոհի Մարի Դյուպլեսին է,ով մահացել է երիտասարդ տարիքում՝թոքախտից)
- Արման Դյուվալի-Մարգարիտ Գոթյեի սիրեկանը,ով ամբողջ սրտով սիրում էր Մարգարիտին։
- Պրյուդանս- Մարգարիտի հարևանուհին, ընկերուհին
- Ժորժ Դյուվալի-Արմանի հայրը
- Նանին-Մարգարիտի աղախինը
- Օլիմպիա-Արմանի սիրոհին,Մարգարիտի նախկին ընկերուհին
Քաղվածքներ
խմբագրել- •Իմ կարծիքով՝ հնարավոր չէ կերպարներ ստեղծել առանց խորապես ուսումնասիրելու մարդկանց,ինչպես չի կարելի խոսել մի լեզվով առանց լրջորեն սովորելու այն։
- •Վիշտը չափազանցնում է զգացմունքները։
- •Կանայք անողոք են իրենց չսիրած մարդկանց նկատմամբ։
- •Եթե բոլոր սիրահարներին ականջ դնելու պետք լիներ, ճաշի նստելու ժամանակ չէի ունենա։
- •Որքա՜ն բարի է դարձնում սերը մարդուն։
- •Ոչ մի բան սիրված կնոջ շուրջն այնքան լավ պսակ չի կազմում, քան դաշտերի և անտառների կապույտ երկինքը, անուշահոտությունը, ծաղիկները, զեփյուռն ու գեղազվարճ մենությունը։Մարդ որքան էլ ուժգնորեն սիրի մի կնոջ, որքան էլ վստահ լինի նրա վրա, որքան էլ նրա անցյալն ապահովություն ներշնչի ապագայի նկատմամբ, միշտ ավելի կամ պակաս խանդոտ է լինում։
- •Գիտեք, թե ինչ է նշանակում սիրել մի կնոջ։ Գիտեք, թե օրերը ինչպե՜ս են կարճանում, և ի՜նչ սիրատենչիկ ծուլությամբ է օրը երեկոյանում։
- •Ճշմարիտ սերը միշտ էլ ազնվացնում է մարդուն, ինչպիսի կին էլ որ լինի այդ սեր ներշնչողը։
- •Օ՜, երիտասարդներ, անկեղծ սերերը կասկածելի սերերին են զոհում միշտ։
- •Ո՜վ մարդկային ունայնամտություն,որ ներկայանում ես ամեն ձևի տակ։
- •Երբ մարդու կյանքը վարժվում է մի այսպիսի սիրո, անկարելի է թվում, որ այդ վարժությունը խախտվի առանց միաժամանակ խորտակելու կյանքի մյուս զսպանակները։
- •Ուրիշների կյանքն ու երջանկությունը որքա՜ն փափագ են ներշնչում նրանց, որոնք իրենց հոգու մենության ու հիվանդասենյակի ստվերների մեջ տակավին երեկ փափագում էին շուտով մեռնել։
- •Մեղավորի պես ապրեց,բայց քրիստոնյայի նման է մեռնում։
- •Ես մոլորության առաքյալը չեմ, բայց ազնիվ դժբախտության արձագանքը կլինեմ ամեն տեղ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Դյումա որդի Ա., Կամելիազարդ տիկինը, Ե., Հայպետհրատ, 1962, 224 էջ։
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կամելիազարդ տիկինը» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կամելիազարդ տիկինը» հոդվածին։ |