Քաղցրավենիքի աղերս (անգլ.՝ Trick-or-treating), Հելոուին ավանդույթներից է մի շարք անգլախոս երկներում և Մեքսիկայում։ Երեխաները կոստյումներով (հաճախ կրում են հրեշների հագուստ, բայց պարտադիր չէ) տնից տուն են գնում, որպեսզի քաղցրավենիք խնդրեն՝ կոնֆետներ (կամ որոշ երկրներում՝ գումար), հետևյալ հարցով. «Քաղցրավենիք թե՞ ստորություն» (Trick or treat?): «Ստորություն» (trick) նշանակում է տանտերերին կամ նրանց ունեցվածքին վնաս պատճառելու հումորային սպառնալիք, եթե նրանք երեխաներին քաղցրավենիք չտան։

Հյուսիսային Ամերիկայում քաղցրավենիքի աղերսը դարձել է Հելոուինի սովորական ավանդույթ, համենայն դեպս 1920-ական թվականների վերջից։ Մարդիկ, ովքեր ցանկանում են մասնակցել, սովորաբար իրենց տան ելքը զարդարում են պլաստիկ սարդոստիկով, թղթե կմաղքներով և Ջեքի լուսակալներով։ Որոշ տանտերեր ուղղակի կոնֆետ են դնում սանդղամուտքի վրա, իսկ ոմանք կարող են ակտիվ մասնակցություն ունենալ ավանդույթին, և նույնիսկ խնդրել երեխաներին ինչ-որ բան անել, որպեսզի քաղցրավենիք ստանան։ Վերջին տարիներին այս ավանդույթը տարածվել է ԱՄՆ-ի գրեթե բոլոր շրջաններում։

Տնից տուն գնալը և քաղցրավենիք աղերսելը դարեր շարունակ գոյություն է ունեցել Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում՝ Souling անվամբ, երբ երեխաները և աղքատները քաղցրավենիքի փոխարեն հոգեհանգստյան աղոթքներ էին կարդում[1]։

Guising անվամբ ավանդույթը, երբ երեխաները զգեստավորվելով գնում էին տնից տուն սնունդ և դրամ աղերսելու, նույնպես նախորդել է ժամանակակից քաղցրավենիքի աղերսմանը, ինչպես նաև նշվել է 1895 թվականին Շոտլանդիայում Հելուոնի ժամանակ, երբ դիմակավորված ու լապտերներով գնում էին տնից տուն, որպեսզի քաղցրավենիք, մրգեր և փող խնդրեն։

Տվյալ ավանդույթը լայն տարածում է գտել Միացյալ Նահանգներում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում, Իռլանդիայում, Պուերտո Ռիկոյում, ինչպես նաև հյուսիս-արևմտյան Մեքսիկայում

Այդ երկրում այս փորձը կոչվում է calaverita (իսպաներեն՝ «փոքր գանգ»), իսկ «Քաղցևրավենիք թե՞ ստորություն»-ն փոխարեն երեխաները հարցնում են՝ «Կարող ե՞ք ինձ տալ իմ փոքր գանգը», իսկ calaverita-ը փոքր գանգ է շաքարից և շոկոլադից։

2005 թվականի հարցումները ցույց են տվել, որ ԱՄՆ-ում մեծահասակաների 80 %-ը պատրաստվում է Հելոունին՝ քաղցրավենքի գնելով[2], իսկ 93 % երեխաներ մտադրություն են ունենում այցելել հարևանների տուն, քաղցրավենիք ստանալու[3][4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Roger, Nichola (2002). Halloween: From Pagan Ritual to Party Night. Oxford University Press. էջեր 28–30. ISBN 0-19-514691-3.
  2. Trick-or-treaters can expect Mom or Dad’s favorites in their bags this year, National Confectioners Association, 2005.
  3. Fun Facts: Halloween, National Confectioners Association, 2004.
  4. «Колядовать и щедровать: как правильно и когда?». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 13-ին.