Քալաբար (անգլ. Calabar), քաղաք Նիգերիայում։

Քաղաք
Քալաբար
Դրոշ

ԵրկիրՆիգերիա Նիգերիա
Մակերես604 կմ²
ԲԾՄ32 մետր
Բնակչություն179 392 մարդ
Ժամային գոտիUTC+1
Քալաբար (Նիգերիա)##
Քալաբար (Նիգերիա)

Աշխարհագրություն

խմբագրել

Քալաբար քաղաքը գտնվում է Նիգերիայի խիստ հարավ-արևելքում, Կամերունի հետ սահմանի մոտ։ Այն գտնվում է Քալաբար գետի ափին, որն այստեղ թափվում է Գվինեական ծոցը։ Քալաբարը Նիգերիայի Քրոս-Ռիվեր նահանգի վարչական կենտրոնն է։ Օվկիանոսային նավահանգիստ է։ Քաղաքի մակերեսը կազմում է 604 կմ²։ Բնակչության թվաքանակը (արվարձաններով, 2005 թվական) շուրջ 1.200 հազար մարդ է։ Բնակչության մեծամասնությունը իբիբիո և իգբո ազգությանը պատկանող մարդիկ են։ Քաղաքն ունի համալսարան[1], բուսաբանական այգի, թանգարան, միջազգային օդանավակայան։

Պատմություն

խմբագրել

Քալաբար քաղաքը հիմնադրվել է XV դարում պորտուգալացի ծովագնացների կողմից, էֆիկ ժողովրդի ափամերձ բնակավայրերից մեկի տեղում։ Արդեն 16-րդ դարում այն կարևոր առևտրային նավահանգիստ էր Արևմտյան Աֆրիկայի ափերին։ Արմավենու յուղը Քալաբարից արտահանվող հիմնական ապրանքներից մեկն էր, իսկ ավելի ուշ՝ 17-րդ դարից սկսած, դրանք դարձան սևամորթ ստրուկները։ Ստրուկներին գնել են ներկայիս Նիգերիայի ներքին շրջաններից և Քալաբարում փոխանակել եվրոպական ապրանքների հետ։ 17-րդ դարի վերջից Քալաբարը դառնում է Աֆրիկայի ստրուկների խոշորագույն շուկան։ Այս նավահանգստային քաղաքով անցնում էին Ամերիկա ուղարկված բոլոր ստրուկների 1/4-ից մինչև 1/3 մասը։

Ի տարբերություն Աֆրիկայի այլ առևտրային կետերի, Քալաբարը վերահսկում էին Էֆիկ ժողովրդի տեղական ցեղերը, որոնք մինչև 19-րդ դարի կեսերը թույլ չէին տալիս եվրոպացիներին հիմնադրել իրենց բնակավայրերը Քալաբար գետի վրա։ Բացի այդ, մինչև 18-րդ դարի կեսերը, Քալաբար գետի վրա, կային Էֆիկ ժողովրդի երեք մրցակից քաղաք-պետություններ, որոնք անընդհատ պատերազմում էին և պատերազմներ էին մղում միմյանց հետ՝ եվրոպացիների հետ առևտրից ստացված առավելությունների պատճառով։ Նրանց կառավարիչներն ու ազնվականության ներկայացուցիչները շատ բան են ընդօրինակել իրենց մոտ նավարկող եվրոպացի առևտրականներից ու նավաստիներից. նրանք հագնվում էին եվրոպական հագուստ, ապրում էին եվրոպական տիպի փայտե տներում, Եվրոպայում գործիքներ ու զենք էին գնում։ Էֆիկ մարդկանց բարձր դասերից շատերն արդեն լավ տիրապետում էին անգլերենին, իսկ ոմանք Անգլիայում նույնիսկ ստանում էին դպրոցական կրթություն։ Ստրուկների առևտուրն արգելելուց հետո Քալաբար քաղաքը շարունակում էր մնալ օվկիանոսի և գետային կարևոր նավահանգիստ։

1846 թվականին այստեղ հիմնադրվեց շոտլանդացի երեցների միսիոներական կայան։ Երեցների միսիոներական կայանի շնորհիվ շատ էֆիկներ ընդունեցին քրիստոնեությունը։ Երբ 1880-ականներին Նիգերիայի հարավում ստեղծվեց բրիտանական պրոտեկտորատը, Քալաբարը դարձավ նրա վարչական կենտրոնը։ Այս քաղաքում էր գտնվում նաև Էֆիկ ժողովրդի ղեկավարի նստավայրը։ Քաղաքը զգալի դեր է խաղացել Նիգերիայի մշակութային և տնտեսական զարգացման գործում։ Օրինակ, այստեղ բացվել են երկրի առաջին հիվանդանոցն ու փոստային բաժանմունքը։

Քալաբարի կլիման
Ցուցանիշ Հունվար Փետրվար Մարտ Ապրիլ Մայիս Հունիս Հուլիս Օգոստոս Սեպտեմբեր Հոկտեմբեր Նոյեմբեր Դեկտեմբեր Տարի
Միջին առավելագույն, °C 30 32 32 31 31 30 29 28 29 29 31 30 30,1
Միջին ջերմաստիճան, °C 26,1 26,9 27 26,9 26,6 25,6 24,6 24,6 25,1 25,5 26,1 26,2 26,1
Միջին նվազագույն, °C 22 22 23 22 22 22 22 22 22 22 22 22 22
Տեղումների քանակ, մմ 25 47 128 192 267 392 436 372 388 296 140 35 2718
Աղբյուր http://www.climatedata.eu/climate.php?loc=nixx0004&lang=en Արխիվացված 2020-11-25 Wayback Machine http://www.levoyageur.net/weather-city-CALABAR.html

Ծանոթագրություն

խմբագրել
  1. «Նիգերիայի Քալաբար համալսարան». www.unical.edu.ng. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 11-ին.

Գրականություն

խմբագրել
  • Էֆյոնգ Ու. Այե, Հին Քալաբարը դարեր անց։ Քալաբար 1969.
  • Դոնալդ Մ. ՄքՖերլան. Քալաբար։ Շոտլանդիայի միսիոներական եկեղեցի, 1846—1946. Տորոնտո և Նյու Յորք, 1946

Արտաքին հղումներ

խմբագրել

Քալաբարի համալսարան

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քալաբար» հոդվածին։