Փոլ Մայքլ Լևեք (անգլ.՝ Paul Michael Levesque[2], հուլիսի 27, 1969(1969-07-27)[3], Նաշուա, Նյու Հեմփշիր, ԱՄՆ), առավել հայտնի Թրիփլ Էյչ (Triple H, ստացված Hunter Hearst Helmsley անվան սկզբնատառերից) ռինգային/հեռուստատեսային անվամբ, ամերիկացի գործարար, կիսաակտիվ պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր), դերասան և նախկին բոդիբիլդեր։ Ներկա պահին զբաղեցնում է «WWE» ընկերության գործադիր փոխնախագահի պաշտոնը։ Բացի կորպորատիվ գործունեությունից, կանոնավոր ելույթներ է ունենում «WWE»-ի հեռուստատեսությունում որպես ղեկավարության ներկայացուցիչ և ռեստլեր։

Թրիփլ Էյչ
Triple H
Դիմանկար
Թրիփլ Էյչը «Ռեսլմանիա 31» իրադարձության ժամանակ (2015)
Ծնվել էհուլիսի 27, 1969 (54 տարեկան)
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Նաշուա, Նևադա, ԱՄՆ
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունNashua High School South?
Կարողություն1,5 միլիոն ԱՄՆ դոլար (2013)[1]
Մասնագիտությունպրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր), դերասան, սցենարիստ, հեռուստատեսային դերասան, կինոդերասան և փոխնախագահ
Աշխատանք«WWE» ընկերության մարզիկների, սցենարիստների և իրադարձությունների գծով գործադիր փոխնախագահ, ռեստլեր, դերասան, «Կոնորի բուժում» հիմնադրամի համահիմնադիր
Գործունեություն1987-այժմ
ԱշխատավայրWWE
ԱմուսինՍտեֆանի Մաքմահոն
(2003–այժմ)
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներԱվրորա Ռոուզ Լևեք (ծ. 2006)
Մերֆի Քլեյր Լևեք (ծ. 2008)
Վոն Էվելին Լևեք (ծ. 2010)
ԿայքԷջը WWE կորպորատիվ կայքում
 Paul Michael Levesque Վիքիպահեստում

1987 թվականին Լևեքն սկսում է ելույթներ ունենալ որպես պրոֆեսիոնալ բոդիբիլդեր։ Ռեստլինգի արդյունաբերությունում նորամուտը կայացնում է 1992 թվականին՝ հանդես գալով «International Wrestling Federation» (IWF) կազմակերպությունում՝ Տերա Ռայզինգ ռինգային անվամբ։ 1994 թվականին պայմանագիր է կնքում «World Championship Wrestling» (WCW) կազմակերպության հետ՝ ռինգում մարմնավորելով Ժան Պոլ Լևեք անվամբ ֆրանկոկանադացի արիստոկրատի։ 1995 թվականին տեղափոխվում է «World Wrestling Federation» (այժմ՝ «WWE»)՝ ելույթներ ունենալով Հանթեր Հիրստ Հելմսլի, և ավելի ուշ Թրիփլ Էյչ անվամբ։ 1997 թվականին դառնում է «D-Generation X» սկանդալային խմբավորման համահիմնադիր անդամներից։ Խմբավորումը հետագայում առանցքային դեր է ունենում «WWF»-ի «վերաբերմունքի ժամանակաշրջանի» ("Attitude Era") հաջողության մեջ։ Առաջին WWF չեմպիոնական տիտղոսը նվաճելուց և Ստեֆանի Մաքմահոնի հետ ունեցած բեմական ամուսնությունից հետո (1999) դառնում է ընկերության առաջին պլանի մարզիկներից։ Հաջորդ տասնամյակի ընթացքում Լևեքը 13 անգամ ճանաչվում է ծանրքաշային չեմպիոն, ինչպես նաև դառնում «Մաքմահոն-Հելմսլի ռեժիմ» և «Էվոլյուցիա» խմբավորումների առաջնորդը։ Ստեֆանի Մաքմահոնի հետ 2003 թվականին իրական կյանքում ամուսնանալուց հետո Լևեքն սկսում է բացառիկ իրավունքով իր ստեղծագործական ազդեցությունն ունենալ ինչպես սեփական կերպարի, այնպես էլ ընդհանուր սցենարային լուծումների վրա։

«WWE»-ում անցկացրած տարիների ընթացքում ընդհանուր առմամբ նվաճել է 23 չեմպիոնական տիտղոս, այդ թվում ութ անգամ ճանաչվել է WWF/E չեմպիոն, հինգ անգամ՝ Աշխարհի ծանրքաշային չեմպիոն։ Հաղթանակ է տարել նաև 1997 թվականի «Ռինգի արքա» և 2002 թվականի «Թագավորական մարտ» մրցույթներում։

Պրոֆեսիոնալ ըմբշամարտից դուրս, ունեցել է բազմաթիվ մասնակցություններ հեռուստատեսությունում և կինոյում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «HHH-ի աշխատավաձը և պաշտոնը». «411 Mania». Վերցված է 2014 թ․ մարտի 23-ին.
  2. «Թրիփլ Էյչի կենսագրությունը». «Ռեստլինգի առցանց աշխարհ». Վերցված է 2011 թ․ օգոստոսի 30-ին.
  3. GeneaStar

Արտաքին հղումներ խմբագրել