Քրիստոֆեր Թոմաս Փրայոր (անգլ.՝ Christopher Thomas Prior, դեկտեմբերի 2, 1990(1990-12-02)), թատրոնի և կինոյի բրիտանացի դերասան, սցենարիստ և պրոդյուսեր։ Առավել հայտնի է «Քինգսման։ Գաղտնի ծառայություն» և «Ամեն ինչի տեսություն» ֆիլմերում կատարած դերերի շնորհիվ[1][2][3]։

Թոմ Փրայոր
Ծննդյան թիվ՝դեկտեմբերի 2, 1990(1990-12-02) (33 տարեկան)
Քաղաքացիություն՝ Միացյալ Թագավորություն
Մասնագիտություն՝կինոդերասան, սցենարիստ, հեռուստատեսային դերասան, կինոպրոդյուսեր և թատրոնի դերասան
IMDb։ID 4350114

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1990 թվականի դեկտեմբերի 2-ին[4][5][6]։

Անգլիական Դորչեսթերի Թոմաս Հարդիի անվան դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Ուեյմության քոլեջ, որտեղ ուսումնասիրել է արվեստ[7]։ Գերազանցությամբ քոլեջն ավարտելուց հետո ընդունվել է Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա, որն ավարտել է 2012 թվականին[8]։

Թատերական առաջնաելույթը կայացել է 2013 թվականին Ուեսթ Էնդի թատրոնում, որտեղ մասնակցել է «Թորի բոյզ», «Ռոմեո և Ջուլիետ» և «Դանիայի արքայազնը» բեմականացումներում[9]։

2014 թվականին գրել է «Ճեղքելով շրջանը» կարճամետրաժ ֆիլմի սցենարը[10]։

2021 թվականին թողարկվել է էստոնացի ռեժիսոր Պեետերա Ռեբանեի «Փյունիկ» ֆիլմը, որտեղ Փրայորը կատարել է գլխավոր դերը[11][12]։ Փրայորը նաև հանդիսանում է սցենարի համահեղինակ և պրոդյուսերներից[13][14]։ Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում 1970-ականներին եղած սառը պատերազմի ժամանակ և պատմում է շարքային Սերգեյ Սերեբրեննիկովի (Թոմ Փրայոր) և ԽՍՀՄ ռազմաօդային ուժերի լեյտենանտ Ռոման Մատվեևի (Օլեգ Զագոռոդնի) մեջ առաջացած հարաբերությունների մասին։ Ֆիլմը ցուցադրվել է Մոսկվայի 43-րդ միջազգային կինոփառատոնի ժամանակ՝ «Ռուսական հետք» ծրագրի շրջանակներում[15]։ Լրատվամիջոցներում ֆիլմը տարբեր քննարկումների ու բանավեճերի պատճառ է դարձել[16][17]։

Անձնական կյանք խմբագրել

Փրայորը հանդիսանում է ԼԳԲՏՔ+ համայնքի անդամ[18]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2012 ֆ Ալեքն իմ ընկերն է եղել Alex Was a Friend of Mine Ալեքս
2014 ֆ Ամեն ինչի տեսություն The Theory of Everything Ռոբերտ Հոքինս
2014 ֆ Քինգսման։ Գաղտնի ծառայություն Kingsman: The Secret Service Հյուգո
2014 ս Ինդեվոր Endeavour Բիլլի Քարսուել
2016 ֆ Դասթին և ես Dusty and Me Ջորջի
-2017 ս Երեք աղջիկ Three Girls Ոստիկանության սպա
2020 ֆ Իսլանդիան լավագույնն է Iceland Is Best Ջեք
2021 ֆ Ուղղակի աղմուկ Just Noise Գաղտնի սեր
2021 ֆ Փյունիկ Firebird Սերգեյ Սերեբրեննիկով

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Տարի Մրցանակ Անվանակարգ Աշխատանք Արդյունք Հղում
2021 FilmOut San Diego LGBT Film Festival Best Actor Փյունիկ Հաղթանակ [19]
Լավագույն պատմական ֆիլմ Հաղթանակ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «PRIORITY PRODUCTIONS LIMITED people - Find and update company information - GOV.UK». find-and-update.company-information.service.gov.uk (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 26-ին.
  2. BBFC. «The Theory Of Everything». www.bbfc.co.uk (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 26-ին.
  3. «Tom Prior attends the World Premiere of "Kingsman: The Secret...». Getty Images (իսպաներեն). Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 21-ին.
  4. «Learn about Tom Prior». Famous Birthdays (անգլերեն). Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 21-ին.
  5. «Learn about Tom Prior». Famous Birthdays (անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 4-ին.
  6. «Facts – Tom Prior – Wiki: Biography». Kinorium (անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 4-ին.
  7. «Delight: Former Thomas Hardye schoolboy accepted into RADA». Dorset Echo (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 26-ին.
  8. «TOM PRIOR | The Factory». www.thefactory.us. Վերցված է 2024 թ․ հունվարի 4-ին.
  9. «West End Boys - the Dorset performers set to make a name themselves in theatreland». Bournemouth Echo (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 26-ին.
  10. «TOM PRIOR | The Factory». www.thefactory.us. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 26-ին.
  11. «Tom Prior | 'Firebird' Celebrates the Transformative Feeling of Love». www.flaunt.com. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 21-ին.
  12. «Firebird's Out Star Tom Prior on the Cold War Gay Romance's Relevance». www.advocate.com (անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 4-ին.
  13. «FIREBIRD». firebirdmovie.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 26-ին.
  14. «Tom Prior and Peeter Rebane's Film "Firebird" is Too Good to be True - The Geekiary». thegeekiary.com (ամերիկյան անգլերեն). 2021 թ․ օգոստոսի 26. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 6-ին.
  15. «ЖАР ПТИЦА :: Каталог фильмов :: Московский Международный кинофестиваль». www.moscowfilmfestival.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 25-ին.
  16. Андрей Титов, Елена Соломина | ERR (2021 թ․ հոկտեմբերի 28). «Создатели "Жар-птицы": это фильм о любви, не о политике». ERR (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 25-ին.
  17. Константин ГЛЫБА (2021 թ․ ապրիլի 27). «Советский офицер ВВС влюбился в рядового: Это еще одна бомба ММКФ — кажется, над Никитой Михалковым решили часто шутить». kp.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 25-ին.
  18. «Firebird: The Gay Cold War Romance the World Needs». www.out.com (անգլերեն). 2022 թ․ ապրիլի 29. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 17-ին.
  19. «Tom Prior - Awards - IMDb». IMDb. Վերցված է 2022 թ․ հունվարի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել