Փսերիմոս (հուն․՝ Ψέριμος), կղզի Միջերկրական ծովի մաս հանդիսացող Եգեյան ծովի հարավում՝ Դոդեկանեսյան կղզեախմբում։ Կղզու տարածքը պատկանում է Հունաստանի Հանրապետությանը[1] և վարչականորեն մտնում է երկրի Հարավային Եգեյան կղզներ պերիֆերիայի կազմի մեջ։

Փսերիմոս
Տեսակկղզի և car-free place?
Երկիր Հունաստան
Վարչատարածքային միավորԿալիմնոսի մունիցիպալիտետ
ՎայրԵգեյան ծով
Մասն էԴոդեկանես
Երկարություն7,35 կմ
Լայնություն2,5 կմ
Մակերես14,515 կմ²
Բնակչություն80 մարդ (2011)
Քարտեզ
Քարտեզ

Տեղակայված լինելով Եգեյան կղզիների ծայր հարավում, այն բավականին մոտ է Թուրքիայի Հանրապետության սահմանին։

Աշխարհագրություն խմբագրել

Փսերիմոսը մտնում է Դոդեկանեսյան կղզիների (Հարավային Սպորադներ) կազմի մեջ։ Այն գտնվում է Կալիմնոս և Կոս կղզիների մեջտեղում։ Ընդհանուր առմամբ զբաղեցնում է ընդամենը 15 կմ² տարածք։

Ռելիեֆը կլիման հիմնականում լեռնային է։

Բնակչություն խմբագրել

Ըստ 2001 թվականին Հունաստանի Հանրապետությունում անցկացված մարդահամարի տվյալների՝ կղզու բնակչությունը կազմում է 130 մարդ, հիմնականում՝ հույներ։ Բնակչության խտությունը՝ 8,667 մարդ/կմ քառ․։

Կղզու բնակիչները զբաղվում են Հունաստան ժամանած զբոսաշրջիկներին սպասարկելով և ձկնորսությամբ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Αναστασία Δρελιώση-Ηρακλείδου, ΄΄Ψέριμος΄΄, στο:Ανδρέας Βλαχόπουλος (επίμ.), Αρχαιολογία-νησιά του Αιγαίου, εκδ. Μέλισσα, Αθήνα, 2005 σελ.339

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փսերիմոս» հոդվածին։