Պորշա դե Ռոսի (անգլ.՝ Portia de Rossi), իրական անունը (2010 թվականից)՝ Պորշա Լի Ջեյմս Դեջեներես (անգլ.՝ Portia Lee James DeGeneres)[1], ծննդյան անուն՝ Ամանդա Լի Ռոջերս (անգլ.՝ Amanda Lee Rodgers, հունվարի 31, 1973(1973-01-31), Horsham), ավստրոամերիկացի դերասանուհի, հայտնի է «Էլլի Մակբիլ», «Դանդաղեցված զարգացում» և «Սկանդալ» սերիալներում խաղացած դերերով։

Փորշա դե Ռոսի
անգլ.՝ Portia de Rossi
Ծնվել էհունվարի 31, 1973(1973-01-31) (51 տարեկան)
ԾննդավայրHorsham
ԿրթությունՄելբուրնի համալսարան
Քաղաքացիություն Ավստրալիա և  ԱՄՆ
Կրոնաթեիզմ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասանուհի, գրող, ինքնակենսագիր, մոդել և կինոդերասանուհի
Ամուսին(ներ)Mel Metcalfe III? և Էլեն Դիջեներես
Պարգևներ և մրցանակներ

Վաղ տարիներ խմբագրել

Ամանդա Լի Ռոջերսը ծնվել է 1973 թվականի հունվարի 31-ին Ավստրալիայի Ջելոնգ քաղաքում։ Դպրոցն ավարտելուց հետո փաստաբան դառնալու համար ընդունվել է Մելբուռնի համալսարանը։ Ուսման ընթացքում ապրուստ վաստակելու համար սկսել է աշխատել որպես նորաձևության մոդել։

Կարիերա խմբագրել

1994 թվականին Պորշա դե Ռոսին գրավել է քասթինգի տնօրենի ուշադրությունը, որը նրան առաջարկել է «Սիրեններ» ֆիլմում Հյու Գրանտի հետ խաղալ Ջեդիի դերը։ Նրան ոգեշնչել է նոր փորձը, և նա որոշել է սկսել դերասանական կարիերիան։

Չնայած նա հաջողության չի հասել փաստաբանական ոլորտում, սակայն հաջողվել է փաստաբան խաղալ էկրանին։ Հավակնոտ Նելի Փորթերը «Էլլի Մակբիլ» սերիալի գլխավոր կերպարներից մեկն էր։

1997 թվականին Պորշան նկարահանվել է «Ճիչ 2» ֆիլմում՝ խաղալով ուսանողուհու դեր, 1999 թվականին՝ «Սիգմատներ» ֆիլմում, իսկ 2005 թվականին՝ Քրիստինա Ռիչինի և Ջոշուա Ջեքսոնի հետ «Դարձվոր» ֆիլմում։ «Էլլի Մակբիլ» սերիալի նկարահանումներից հետո վերադարձել է հեռուստատեսություն՝ «Դանդաղեցված զարգացում» սերիալ։ 2007 թվականին նա երևացել է նաև «Մարմնի մասեր» հեռուստասերիալի 5-րդ եթերաշրջանում։

Անձնական կյանք խմբագրել

1996-1999 թվականներին ամուսնացած է եղել վավերագրական ֆիլմի ռեժիսոր Մել Մեթքլեֆի հետ։ Այդ ամուսնությունը կեղծ էր․ դերասանուհու նպատակը գրին քարտ ստանալն էր[2]։ Պորշա դե Ռոսին, որը իր նույնասեռականության մասին հայնել է ծնողներին 16 տարեկան հասակում, ապրում է ամերիկացի հաղորդավար, կատակերգակ և դերասանուհի Էլեն Դեջեներեսի հետ։ Կանայք, որոնք հանդիպում էին 2004 թվականին, պաշտոնապես ամուսնացել են 2008 թվականի օգոստոսի 16-ին։

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Տարի Մրցանակ Կատեգորիա Աշխատանք Անվանում
1999 ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի մրցանակ Կատակերգական սերիալի լավագույն դերասանական կազմ «Էլլի Մակբիլ» Հաղթանակ
2000 ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի մրցանակ Կատակերգական սերիալի լավագույն դերասանական կազմ «Էլլի Մակբիլ» Առաջադրված
2001 ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի մրցանակ Կատակերգական սերիալի լավագույն դերասանական կազմ «Էլլի Մակբիլ» Առաջադրված
2004 TV Land Awards Լավագույն դերասանական համույթ «Դանդաղեցված զարգացում» Հաղթանակ
2004 Ուղեկից Սերիալի, կատակերգության, կամ մյուզիքլի երկրորդ պլանի լավագույն դերասանուհի
«Դանդաղեցված զարգացում» Առաջադրված
2005 Ուղեկից Սերիալի, կատակերգության, կամ մյուզիքլի լավագույն դերասանուհի
«Դանդաղեցված զարգացում» Հաղթանակ
2005 ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի մրցանակ Կատակերգական սերիալի լավագույն դերասանական կազմ «Դանդաղեցված զարգացում» Առաջադրված
2006 ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի մրցանակ Կատակերգական սերիալի լավագույն դերասանական կազմ «Դանդաղեցված զարգացում» Առաջադրված
2014 ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի մրցանակ Կատակերգական սերիալի լավագույն դերասանական կազմ «Դանդաղեցված զարգացում» Առաջադրված

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1994 ֆ Սիրեններ Sirens Ջիդի
1995 ֆ Կինը լուսնի վրա The Woman in the Moon Շոն
1997 ֆ Ճիչ 2 Scream 2 Մերֆին
1998 հֆ Աստորիա Astoria աղջիկ
1998 ֆ Աղջիկ Girl Կարլա Սպարոու
1998-2002 ս Էլլի Մակբիլ Ally McBeal Նելլի Փորթեր
1999 ֆ Անտեսանելին The Invisibles Ջոյ
1999 ս Էլլի Ally Նելլի Փորթեր
2001 ֆ Կինը ֆիլմում Women in Film Ջինա
2002 հֆ Փայլը The Glow Ջեքի Լոուրենս
2003 ֆ Երկու աղջիկ Լեմուրից Two Girls from Lemoore կույր աղջիկ
2003-2019 ս Դանդաղեցված զարգացում Arrested Development Լինդսի Բլատ Ֆյունկե
2007-2009 ս Մարմնի մասեր Nip/Tuck Օլիվիա Լորդ
2014-2017 ս Սկանդալ Scandal Էլիզաբեթ Նորթ
2017 ս Դիետա Սանտա Կլարիտայից Santa Clarita Diet բժիշկ Կորա Վոյլֆ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Portia de Rossi takes wife Ellen DeGeneres' name». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 18-ին.
  2. Portia de Rossi — Biography
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փորշա դե Ռոսի» հոդվածին։