Սիգմատներ (հուն․՝ στίγματος, «նշաններ, դրոշմ, խոցեր, վերքեր»), ցավոտ արնահոսող վերքեր, բացվող կաթոլիկ նվիրյալների մարմնի այն հատվածում, որտեղ ենթադրաբար եղել են Քրիստոսի վերքերը` ստացած խաչելության ժամանակ։

«Սբ. Ֆրանսիսկի ստիգմատիզացիա»։ Երկնքի ճառագայթները մարմնավորում են Քրիստոսին

Պատմություն խմբագրել

Գալաթեացիներին ուղղված ուղերձում Պողոս առաքյալը օգտագործում է հետևյալ արտահայտությունը. «որովհետև ես կրում եմ Հիսուսի խոցերը իմ մարմնի վրա»։ Սակայն պարզ չէ, թե արդյոք խոսքն իրական սիգմատների մասին է, թե արտահայտությունն ունի փոխաբերական իմաստ։ Մի շարք հետազոտողներ կարծում են, որ խոսելով մարմնի վրա «սիգմատների» մասին, Պողոս առաքյալը ակնարկում է իրեն քարկոծելը՝ նկարագրված Առաքյալների Ակտերում։ Ենթադրվում է, որ առաջին սիգմատները հայտնվել են սուրբ Ֆրանսիսկ Ասիզացու մոտ՝ 1224 թվականին։ Ըստ սուրբ Ֆրանցիսկի կենսագրության, սիգմանտները նրան շնորհվել են Սուրբ Խաչի Մեծարման օրը, Վերնա սարի վրա աղոթքի ժամանակ։ Այդ պահից սկսած Կաթոլիկ եկեղեցին հաշվում է ավելի քան 300 սիգմենտների առաջացման դեպք՝ եկեղեցու կողմից ճանաչված որպես վավերական[1](ռուս.): Երբեմն պնդում են, որ ստիգմատները առաջին անգամ հայտնվել են XI-XII դարերի խաչակրաց արշավանքների տեքստերում[1](ռուս.), չնայած՝ այդ սիգմանտների դեպքերը չեն համարվում հանրաճանաչ։

Նկարագրություն խմբագրել

Որոշ ստիգմատիկների մոտ վերքերը անընդհատ արնահոսում են, մյուսների մոտ՝ պարբերաբար։ Ի տարբերություն սովորական վերքերի ստիգմատները չեն բուժվում, բայց և չեն տանում բարդությունների, նրանք կարող են մնալ անփոփոխ շատ տարիների ընթացքում։ Մեծ մասամբ ստիգմենտները առաջանում են «Քրիստոսի հինգ վերքերի» տեղում՝ ափերին (դաստակներ), ոտնաթաթերին և կողքին, բայց երբեմն դրանք հայտնվել են մարմնի այլ հատվածներում (փշե պսակի հետքեր՝ ճակատին, խաչի հետքը ուսին և այլն)։

Հետազոտություններ խմբագրել

Կաթոլիկ եկեղեցին միանշանակ ընդունում է ստիգմատների հրաշալի բնույթը, բայց խաբեությունից խուսափելու նպատակով ստիգմատների առաջացման բոլոր դեպքերը մանրամասն ուսումնասիրվում են՝ ներգրավելով անկախ բժիշկներին[2](ռուս.): Հետազոտող-մատերիալիստները կամ մեղադրում են ստիգմենտների կրողներին խաբեության մեջ, կամ բացատրում են նրանց առաջացումը ինքնաներշնչմամբ և կրոնական հողի վրա առաջացած նևրոզներով[3](ռուս.):

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Ж. Ле Гофф, Н. Трюон, История тела в Средние века
  2. «Стигматы» //Католическая энциклопедия. Т.4, ст.1113
  3. Отец Пио из Италии "сделал себе стигматы кислотой" - ItalyNews.RU - Новости часа, дня, недели