Փոլ Մայքլ Օկոն Էնգսթլեր (անգլ.՝ Paul Michael Okon Engstler, ապրիլի 5, 1972(1972-04-05)[1][2], Սիդնեյ, Ավստրալիա), ավստրալիացի ֆուտբոլիստ, հենակետային կիսապաշտպան, հայտնի է «Բրյուգգե», «Միդլսբրո», «Լացիո» և Ավստրալիայի ֆուտբոլի հավաքականի թիմերում խաղերով։ 1992 թվականի Օլիմպիական խաղերի մասնակից։ Ներկայումս մարզիչ է։ Ունի իտալական և գերմանական արմատներ։

Փոլ Օկոն
Քաղաքացիությունը  Ավստրալիա և  Բելգիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 5, 1972(1972-04-05)[1][2] (52 տարեկան)
Ծննդավայր Սիդնեյ, Ավստրալիա
Հասակ 177 սանտիմետր
Դիրք կիսապաշտպան

Ակումբային կարիերա խմբագրել

Օկոնը կարիերան սկսել է «Մարկոնի Ստալիոնս» ակումբում։ Նա ակումբի կազմում խաղացել է երկու խաղաշրջան։ 1991 թվականին Փոլը տողափոխվել է Եվրոպա, պայմանագիր է ստորագրել բելգիական «Բրյուգե» ակումբի հետ։ Ժյուպիլե լիգայում խաղացել է հինգ խաղաշրջան՝ հաղթելով առաջնությունում և մի քանի անգամ դառնալով Բելգիայի ֆուտբոլի գավաթի և Բելգիայի ֆուտբոլի սուպերգավաթի դափնեկիր։ 1996 թվականին Օկոնը ճանաչվել է Բելգիայի և Օվկիանայի տարվա ֆուտբոլիստ, նրանով հետաքրքրվել են Եվրոպական ֆուտբոլի բազմաթիվ գրանդներ։

Նույն տարում Փոլը տեղափոխվել է իտալական «Լացիո» ակումբ։ Չնայած այն բանին, որ նրա հիմնական մրցակից Ռոբերտո Դի Մատեոն տեղափոխվել է անգլիական «Չելսի», ծնկի վնասվածքի պատճառով Օկոնը չի կարողացել իրեն դրսևորել Հռոմում։ Նա գրեթե ամբողջ ժամանակ անցկացրել է թիմի լազարետում և երեք տարվա ընթացքում խաղացել է 19 խաղ։

1999 թվականին Օկոնը հեռացել է «Լացիո»-ից և առանց հաջողության փորձել է կարիերան վերականգնել «Ֆիորենտինե»–ում, «Վիչենցե»–ում, անգլիական «Միդլսբրո»–ում, «Ուոթֆորդ»–ում, «Լիդս Յունայթեդ»–ում և Բելգիայի «Օստենդե»–ում։

2005 թվականին Փոլը տեղափոխվել է Կիպրոսի «ԱՊՕԷԼ» ակումբ, որի հետ դարձել է Կիպրոսի գավաթի դափնեկիր։ 2006 թվականին Օկոնը վերադարձել է հայրենիք, որտեղ մեկ խաղաշրջան անցկացրել է «Նյուքասլ Յունայթեդ Ջետս» ակումբի կազմում։ 2007 թվականին ավարտել է կարիերան։

Միջազգային կարիերա խմբագրել

1991 թվականին Օկոնը նորամուտ է ունեցել Ավստրալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում։ Մեկ տարի անց օլիմպիական հավաքականի կազմում մասնակցել է Բարսելոնայում կայացած Օլիմպիական խաղերին։ Մրցախաղում Փոլը խաղացել է Շվեդիայի[3], Լեհաստանի[4], Դանիայի[5] և երկու անգամ՝ Գանայի[6][7] ֆուտբոլի երիտասարդական թիմերի դեմ մրցախաղերում։

2001 թվասկանին Օկոնը մասնակցել է Կոնֆեդերացիայի գավաթին։ Ճապոնիայում և Հարավային Կորեայում կայացած մրցախաղում խաղացել է Մեքսիկայի[8], Ֆրանսիայի[9], Հարավային Կորեայի[10] և Ճապոնիայի[11] ազգային հավաքականների դեմ մրցախաղերում։ 2000 թվականին Փոլը դարձել է ՕՖԿ ազգերի գավաթի դափնեկիր։

Ձեռքբերումներ խմբագրել

Թիմային

  «Բրյուգգե ՖԱ»

  • Բելգիայի ֆուտբոլի առաջնություն՝ 1995/96
  • Բելգիայի ֆուտբոլի գավաթի դափնեկիր՝ 1994/95
  • Բելգիայի ֆուտբոլի գավաթի դափնեկիր՝ 1995/96
  • Բելգիայի ֆուտբոլի սուպերգավաթի դափնեկիր՝ 1991
  • Բելգիայի ֆուտբոլի սուպերգավաթի դափնեկիր՝ 1992
  • Բելգիայի ֆուտբոլի սուպերգավաթի դափնեկիր՝ 1994

  «Լացիո ՖԱ»

  • Իտալիայի ֆուտբոլի գավաթի դափնեկիր՝ 1997/98
  • Իտալիայի ֆուտբոլի սուպերգավաթի դափնեկիր՝ 1997/98
  • Գավաթ գավաթի դափնեկիր՝ 1998/99

  ԱՊՕԷԼ

  • Կիպրոսի ֆուտբոլի առաջնություն՝ 2005/06

Միջազգային

  Ավստրալիա

Անհատական

  • Բելգիայի տարվա ֆուտբոլիստ՝ 1995/96
  • Օկեանի տարվա ֆուտբոլիստ՝ 1996

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Швеция (до 23) VS. Австралия (до 23) 1:2» (ռուսերեն). fifa.com. 1992 թ․ օգոստոսի 2.
  4. «Польша (до 23) VS. Австралия (до 23) 6:1» (ռուսերեն). fifa.com. 1992 թ․ օգոստոսի 5.
  5. «Дания (до 23) VS. Австралия (до 23) 0:3» (ռուսերեն). fifa.com. 1992 թ․ հուլիսի 30.
  6. «Гана (до 23) VS. Австралия (до 23) 3:1» (ռուսերեն). fifa.com. 1992 թ․ հուլիսի 26.
  7. «Австралия (до 23) VS. Гана (до 23) 0:1» (ռուսերեն). fifa.com. 1992 թ․ օգոստոսի 7.
  8. «Мексика VS. Австралия 0:2» (ռուսերեն). soccerway.com. 2001 թ․ մայիսի 30.
  9. «Австралия VS. Франция 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2001 թ․ հունիսի 1.
  10. «Южная Корея VS. Австралия 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2001 թ․ հունիսի 3.
  11. «Япония VS. Австралия 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2001 թ․ հունիսի 7.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոլ Օկոն» հոդվածին։