Փոլ Ջենինգս (անգլ.՝ Paul Jennings, ապրիլի 30, 1943(1943-04-30)[1][2][3], Heston, Հաունսլոու, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1] և England, Լոնոկի շրջան, Արկանզաս, ԱՄՆ), ավստրալիացի հայտնի մանկագիր։ Հիմնականում գրում է հետաքրքիր և զվարճալի պատմություններ, որոնք անակնկալ ավարտ են ունենում։

Փոլ Ջենինգս
Ծնվել էապրիլի 30, 1943(1943-04-30)[1][2][3] (80 տարեկան)
ԾննդավայրHeston, Հաունսլոու, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1] կամ England, Լոնոկի շրջան, Արկանզաս, ԱՄՆ
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն[4] և  Ավստրալիա[1]
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունCaulfield Grammar School? և Bentleigh West Primary School?
Մասնագիտությունգրող, մանկագիր, վիպասան և սցենարիստ
ԱմուսինMary-Anne Fahey?
Պարգևներ և
մրցանակներ
Կայքpauljennings.com.au

Կենսագրություն խմբագրել

Փոլ Ջենինգսը ծնվել է Լոնդոնի արվարձան Հեստոնում։ 6 տարեկանում նրա ընտանիքը տեղափոխվել է Մելբուռն (Ավստրալիա)։ Դպրոցը ավարտելուց հետո Ջենինգսը ընդունվել է Ֆրանկստոնի մանկավարժական քոլեջ (այժմ` Մոնաշի համալսարանի կազմում)։

1978 թվականին նա ստացել է մանկավարժական գիտությունների հետազոտողի բակալավրի աստիճան։ Դասավանդել է Ֆրանկստոնի պետական դպրոցում, Թուրանի Երիտասարդների կրթության կենտրոնում և Էլիզա լեռան Թագավորական մանկական հիվանդանոցին կից պետական դպրոցում։ Այնուհետև նա ընդունվել է Լինքոլնի ինստիտուտ և դարձել լոգոպեդ։ Համատեղելով երկու մասնագիտությունները` դասավանդել է Բերվուդյան քոլեջում (այժմ` Դիկինի համալսարանի կազմում)։ 1979 թվականին դարձել է Վառնամբուլի հետագա կրթության ինստիտուտի (այժմ՝ Դիկինի համալսարանի կազմում) լեզվի և գրականության ավագ դասախոս[6]:

1985 թվականին լույս է տեսել Ջենինգսի պատմվածքների առաջին` «Unreal», ժողովածուն, որը գրվել է դասախոսական աշխատանքից ազատ ժամանակ։ 1989 թվականին նա որոշում է կայացրել իր ամբողջ աշխատանքային ժամանակը նվիրել գրական աշխատանքին։ Նրա պատմություններից շատերը, որոնք գրվել են 1985-1991 թվականներին, մշակվել են և ներառված են հանրահայտ ավստրալիական Round the Twist հեռուստասերիալի առաջին և երկրորդ մասերում։

Մատենագիտություն խմբագրել

  • Between the Lines of My Diary
  • Unreal!
  • Unbelievable
  • Tongue-Tied
  • Quirky Tails
  • Uncanny!
  • The Cabbage Patch Fib
  • Round the Twist
  • Unbearable!
  • The Paw Thing
  • The Naked Ghost, Burp & Blue Jam
  • Unmentionable!
  • Undone!
  • Unpopular! [1];
  • Uncovered!
  • The Gizmo
  • The Gizmo Again
  • The Cabbage Patch War
  • Come Back Gizmo
  • Wicked!
  • Wicked! 1
  • Wicked! 2 Battering Rams
  • Wicked! 3 Croaked
  • Wicked! 4 Dead Ringer
  • Wicked! 5 The Creeper
  • Wicked! 6 Till Death Us Do Part
  • Sink The Gizmo
  • Singenpoo Strikes Again
  • Unseen!
  • Singenpoo Shoots Through
  • Deadly
  • Thirteen Unpredictable Tales
  • Singenpoo's Secret Weapon
  • Paul Jennings' Funniest Stories
  • Paul Jennings' Weirdest Stories
  • How Hedley Hopkins Did a Dare, robbed a grave, made a new friend who might not have really been there at all, and while he was at it committed a terrible sin which everyone was doing even though he didn't know it
  • The nest
  • Grandad's Gifts
  • Spooner or Later
  • Teacher Eater
  • Round the Twist #1: Pink Bow Tie & Nails
  • Duck for Cover
  • Freeze a Crowd
  • The Fisherman and The Theefyspray
  • Funniest stories
  • Weirdest stories
  • The Reading Bug: and how you can help your child to catch it

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • Փոլ Ջենինգսի պաշտոնական կայքը
  • Paul Jennings. «Biography». Персональный сайт (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 25-ին.
  • Փոլ Ջենինգսը Internet Movie Database կայքում
  • Profile from The Age