Փոլադ Բյուլբյուլօղլի

Ադրբեջանի կոմպոզիտոր և երգիչ

Փոլադ Բյուլբյուլօղլի (ադրբ.՝ Polad Bülbüloğlu, փետրվարի 4, 1945(1945-02-04), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), Ադրբեջանի կոմպոզիտոր և երգիչ[1], Ադրբեջան Հանրապետության նախկին մշակույթի նախարար(1989-2006), Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան ՌԴ-ում, ԱԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1973), ԱԽՍՀ ժողովրդական արտիստ (1982), Թուրքմենստանի ժողովրդական արտիստ (2017)[2], ԹՈւՐՔՍՈՅ-ի նախագահը (1994), Դաղստանի արվեստի վաստակավոր գործիչ[3]

Փոլադ Բյուլբյուլօղլի
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունPolad Bülbüloğlu
Ի ծնե անունՄամեդով Փոլադ Բյուլբյուլօղլի
Ծնվել է1945 փետրվարի 4, Բաքու, ԱԽՍՀ, ԽՍՀՄ
Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Ադրբեջան
Ժանրերփոփ և էստրադա
Մասնագիտությունկոմպոզիտոր և երգիչ
Երգչաձայնլիրիկական տենոր
Գործիքներռոյալ և վոկալ
ԿրթությունԲաքվի երաժշտական ակադեմիա
Պարգևներ
Ստորագրություն
Ստորագրություն
 Polad Bülbüloğlu Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

 
Մոսկովյան Կրեմլ, 21.05.2015
 
Փոլադ Բյուլբյուլօղլին Խարիբուլբուլի երաժշտական փառատոնին

Փոլադ Բյուլբյուլօղլին ծնվել է Բաքվում 1945 թվականի փետրվարի 4-ին։ Նա վերցրեց իր հոր մականունը `Բյուլ-բյուլ` որպես ազգանուն։ Նա ավարտեց Բաքվի երաժշտական ակադեմիան։ Փոլադը հայտնի է որպես մի քանի երգի հեղինակ և նրանց կատարող։ Մի շարք ֆիլմերի երաժշտությունների, սիմֆոնիաների, սիմֆոնիկ պոեմներ և այլ ստեղծագործությունների հեղինակ է։ 2009 թվականին Փոլադ Բյուլբյուլօղլին ճանաչվեց «Տարվա մարդը » Ադրբեջանում։ 2015 թվականի փետրվարի 3-ին Փոլադ Բյուլբյուլօղլին պարգևատրվել է «Պատվի» շքանշանով[4]։ 2015 թվականի փետրվարի 4-ին նա պարգևատրվել է «Պատվի» շքանշանով Ռուսաստանում[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Большая Российская энциклопедия: В 30 т. / Председатель науч.-ред. совета Ю. С. Осипов. Отв. ред С. Л. Кравец. Т. 4. Большой Кавказ — Великий канал. — М.: Большая Российская энциклопедия, 2006. — 751 с.: ил.: карт.
  2. «Թուրքմենստանի ժողովրդական արտիստ Փոլադ Բյուլբյուլօղլի». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 28-ին.
  3. Полад Бюльбюль оглы удостоен почетного звания «Заслуженный деятель искусств Республики Дагестан»
  4. Официальный сайт Президента Азербайджанской Республики.
  5. Указ Президента Российской Федерации от 04.02.15 № 46 «О награждении государственными наградами Российской Федерации иностранных граждан»

Արտաքին հղումներ խմբագրել