Դիագոնալ պողոտա (Բարսելոնա)

Դիագոնալ պողոտա (կատ.՝ Avinguda Diagonal), Բարսելոնայի գլխավոր փողոցներից մեկը։ Սկսվելով Էսպլուգաս դե Լյոբրեգատի քաղաքային սահմանից` անկյունագծով հատում է Բարսելոնան (այստեղից էլ անվանումը)` հասնելով մինչև ծով և հատելով Գլորիաս հրապարակը։ Քաղաքի կարևոր զարկերակներից մեկն է, ուր տեղակայված են առևտրի բազմաթիվ կենտրոններ, բանկերի գրասենյակներ։

Դիագոնալ պողոտա
կատ.՝ Avinguda Diagonal
Երկիր Իսպանիա
Գտնվում էԲարսելոնա, Sant Martí?, Էշամպլե, Gràcia?, Sarrià-Sant Gervasi? և Լես Կորտս
Երկարություն11 կմ
Անվանվել էԱնկյունագիծ

Պողոտայի չորս հատվածներում 1992 թվականի օլիմպիական խաղերի շրջանակում կազմակերպվել են մրցություններ[1]։

Անվանումներ խմբագրել

Պողոտայի անունը մի քանի անգամ փոխվել է` կախված 19-20-րդ դարերում Իսպանիայում քաղաքական փոփոխություններից։ Պողատան, ինչպես շատ այլ փողոցներ, անվանակոչվել է քաղաքական իրադարձությունների ու ղեկավարների անուններով։ Նախկինում պողոտան հայտնի է եղել հետևյալ անվանումներով.

 
Հավասար ուղղանկյուն փողոցների մեջ լավ առանձնանում է Դիագոնալ պողոտան
  • Գրան Վիա Դիագոնալ (կատ.՝ Gran Via Diagonal) - սկզբնական անվանումը, որ փողոցին տրվել է Վիկտոր Բալագեի և Իլդեֆոնս Սերդայի կողմից։
  • Արգուելյես պողոտա (կատ.՝ Avinguda d'Argüelles) - տրվել է 1874 թվականին, չնայած արդեն դրանից առաջ քաղաքային խորհուրդը արդեն ընդունել էր այդ անվանումը։
  • Նասիոնալիտատ Կատալանա պողոտա (կատ.՝ Avinguda de la Nacionalitat Catalana), տրվել է 1922 թվականին Կատալոնիայի համագործակցության պատվին։
  • Ալֆոնսո XIII-ի պողոտա - տրվել է 1924 թվականին՝ Պրիմո դե Ռիվերայի դիկտատուրայի ժամանակ։ Անվանակոչվել է ի պատիվ միապետ Ալֆոնսո XIII-ի։
  • Ապրիլի 14-ի պողոտա - տրվել է 1931 թվականի` ի պատիվ Իսպանիայի երկրորդ հանրապետության։
  • Գրան Վիա Դիագոնալ - տրվել է 1939 թվականին։ Ժամանակավոր անուն է, որ տրվել է ֆաշիստական զորքերի կողմից Բարսելոնան նվաճելու հաջորդ օրը` հանրապետության հիշատակումը վերացնելու նպատակով։
  • Գեներալիսիմուս Ֆրանցիսկո Ֆրանկոյի պողոտա - տրվել է 1939 թվականին՝ Ֆրանկոյի ավտորիտար ռեժիմի ժամանակ։
  • Դիագոնալ պողոտա - ներկայիս անվանումն է, որ պողոտան ստացել է դեմոկրատիայի վերահաստատումից հետո`1979 թվականին։

Ճարտարապետություն խմբագրել

  • Պողոտայի սկզբում գտնվում է Բարսելոնայի համալսարանի ուսանողական քաղաքը։
  • Փշերով տուն (կատ.՝ Casa de les Punxes, 1905): Տունը կառուցվել է Ժոզեպ Պուչ ի Կադաֆալկայի նախագծով։
  • Ագբար աշտարակ (2005)։ Կառուցվել է Ժան Նուվելի նախագծով Գլորիես Կատալանես հրապարակի հարևանությամբ։
 
Պողոտայի համայնապատկեր, 2011

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1992 Summer Olympics official report. Volume 2. pp. 209–28.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիագոնալ պողոտա (Բարսելոնա)» հոդվածին։