Փիթեր Աերթս (հոկտեմբերի 25, 1970(1970-10-25)[1], Էյնդհովեն, Հյուսիսային Բրաբանդ, Նիդերլանդներ), հոլանդացի գերծանր քաշային քիքբռնցքամարտիկ է։ Հայտնի է իր կործանարար ոտքի հարվածներով, որոնց շնորհիվ նա ստացել է «The Dutch Lumberjack» մականունը։ Նա արժանիորեն համարվում է ծանր և գերծանր քաշային կարգում աշխարհի բոլոր ժամանակների լավագույն քիքբռնցքամարտիկներից մեկը Էռնեստո Հուստի, Ռեմի Բոնյասկու, Էնդի Հագի, Միրկո Ֆիլիպովիչի եւ Սեմմի Շիլտի հետ միասին[2][3][4]։

Փիթեր Աերթս
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝քիքբոքսեր, բռնցքամարտիկ, պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր), դերասան, Thai boxer և Ընդհանուր մենամարտիկ
Երկիր՝ Նիդերլանդների Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ՝հոկտեմբերի 25, 1970(1970-10-25)[1] (53 տարեկան)
Ծննդավայր՝Էյնդհովեն, Հյուսիսային Բրաբանդ, Նիդերլանդներ

Աերթսը ծնվել է Նիդեռլանդների Էյնդհովեն քաղաքում և սկսել է զբաղվել Մուայ Թայով և քիքբռնցքամարտով տասնչորս տարեկանում։ Նա նվաճել է իր առաջին միջազգային տիտղոսը 1990 թ.-ին տասնինը տարեկանում, երբ հաղթել է Միջազգային քիքբռնցքամարտի ֆեդերացիայի ծանրքաշայինների մրցապայքարում։ Նաև նվաճել է հոլանդական ծանրքաշայինի տիտղոսը, Մուայ Թայի միջազգային ասոցիացիայի ծանրքաշայինի տիտղոսը մինչև Ճապոնիայում K-1 ոճում մրցելը։ Մասնակցել է բոլոր K-1-ի մեծ մրցաշարերի եզրափակիչներին, բացի 2009թ.-ի մրցաշարից, ինչի շնորհիվ արժանացել է «Միստր K-1» մականվանը[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. K-1 LEGENDS: Peter Aerts
  3. «Best Heavyweight High Kickers». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 22-ին.
  4. Top 10 K-1 Fighters of All-Time
  5. "Peter Aerts: ,,Toernooi te zwaar"", December 13, 2010, De Telegraaf Կաղապար:Nl icon
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փիթեր Աերթս» հոդվածին։