Փենի Սյու Փրիցկեր (անգլ.՝ Penny Sue Pritzker, մայիսի 2, 1959(1959-05-02)[1][2], Չիկագո), ամերիկացի հասարակական և քաղաքական գործիչ։ ԱՄՆ առևտրի 38-րդ նախարարը Բարաք Օբամայի գրասենյակում։ PSP Capital Partners-ի և Pritzker Realty Group-ի հիմնադիրն է։ Նա նաև Artemis Real Estate Partners-ի համահիմնադիրն է։

Փենի Փրիցկեր
անգլ.՝ Penny Pritzker
Դիմանկար
Ծնվել էմայիսի 2, 1959(1959-05-02)[1][2] (65 տարեկան)
ԾննդավայրՉիկագո
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՀարվարդի քոլեջ, Սթենֆորդի համալսարանի իրավաբանական դպրոց և Սթենֆորդի գործարարության դպրոց
Մասնագիտությունքաղաքական գործիչ, ձեռնարկատեր և գործադիր տնօրեն
Ծնողներհայր՝ Donald Pritzker?[3], մայր՝ Susan Ann Pritzker?[3]
Զբաղեցրած պաշտոններUnited States Secretary of Commerce?
ԿուսակցությունԴեմոկրատական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
 Penny Pritzker Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է եվրոպական հարուստ Փրիցկեր ընտանիքում (ընտանիքը մտնում է աշխարհի 15 ամենահարուստ ընտանիքների մեջ) Hyatt հյուրանոցների ցանցի սեփականատեր։

Մինչև 1977 թվականը Փենին հաճախում էր Կաստիլիայի դպրոց, որը գտնվում է Կալիֆոռնիայի Պալո-Ալտո քաղաքում։

1981 թվականին Հարվարդի քոլեջից ստացել է տնտեսագիտության բակալավրի աստիճան։

1985 թվականին նա ստացել է իրավագիտության բժշկի և բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան Սթենֆորդի համալսարանում[4]։

2009 թվականին Forbes-ը Փրիցկերին անվանել է աշխարհի 100 ամենաազդեցիկ կանանցից մեկը։

2016 թվականին Forbes ամսագրի վարկանիշում նրա կարողությունը գնահատվում Է 2,3 մլրդ դոլար[5]։

Ուկրաինայի տնտեսական վերականգնման հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչն է։

Նրա եղբայրը՝ Ջեյ Բի Փրիցկերը, Իլինոյսի նահանգապետն է։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
  2. 2,0 2,1 Դավոս 2014 մասնակիցների ցանկ
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Geni(բազմ․) — 2006.
  4. «Penny Pritzker» (անգլերեն). thecrimson.com. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 11-ին.
  5. Penny Pritzker on Forbes Lists Արխիվացված է Ապրիլ 26, 2018 Wayback Machine-ի միջոցով:(անգլ.)